Քրիստինե Վարդանյան. Պարտադրվող նոր կապիտուլյացիային պետք է պատրաստվել դիմագրավել փողոցում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Հայաստանի շահերը պաշտպանելու տեղը մնացել են փողոցներն ու հրապարակները
Բրյուսելյան հանդիպումը տեղի ունեցավ և «խաղաղության պայմանագիր» կոչվածի՝ իրականում նոր կապիտուլյացիայի վերաբերյալ կոնկրետ քայլերի մասին պայմանավորվածությունները հրապարակվեցին, երբ Հայաստանում փողոցային պայքարը պասիվացավ։
Բրյուսելյան հանդիպումից հետո պարզ է դառնում՝ ինչու էին տարոնչախոյանները (ամենօրյա ռեժիմով) և թշնամական պետությունների պաշտոնյանները պարբերաբար անդրադառնում շարժմանը՝ որովհետև այն ազդել էր իրենց օրակարգի վրա, ստիպել վերանայել ժամանակացույցը։ Որովհետև փողոց դուրս եկած մարդիկ, փաստորեն, Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգին հակազդող և սպառնացող ամենազդեցիկ գործոնն են։
Ստացվում է, որ մենք ընդամենը մեկ քայլ ենք հեռու նպատակից։ Ստացվում է, որ հռչակված վերջնարդյունքը ոչ միայն անիրատեսական չէ, այլև միանգամայն իրագործելի է՝ վկան այդ վտանգը զգացածների արձագանքներն ու շտապողականությունը։
Ուրեմն պարտադրվող նոր կապիտուլյացիային պետք է պատրաստվել դիմագրավել փողոցում»։
Հարակից հրապարակումներ`
- Հուսահատությունը, միմյանց նկատմամբ անվստահությունն ու պառակտումը թշնամական օրակարգ է․ Քրիստինե Վարդանյան
- Ի՞նչ է տեղի ունեցել․ հրեշավոր իրականությունը. Քրիստինե Վարդանյան
- Այսօր երկու մարդու մոտ կա հայերի սև ցուցակ՝ Ալիևի և Փաշինյանի. Քրիստինե Վարդանյան
- Աշխարհում միայն Ադրբեջանն ու Նիկոլի կառավարությունը ունեն հայերի սև ցուցակ. Քրիստինե Վարդանյան
- Քրիստինե Վարդանյան. Ընկեցիկության մրցավազքում Հայկ Կոնջորյանին հաղթելն, իհարկե անհնար կլինի
- Իշխանությունները մի օր գալու են ու ասեն՝ սա էր, եթե սա չանեինք, ստիպված էինք Երևանն էլ տալ. Քրիստինե Վարդանյան
- Քրիստինե Վարդանյանը պատմում է «ողջ ճշմարտությունը»
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան