
Բրունեյի սուլթանը Եղիսաբեթ II թագուհու մահից հետո դարձել է աշխարհի ամենաերկարակյաց միապետը
Բրունեյի սուլթան Հասանալ Բոլկիան Եղիսաբեթ II թագուհու մահից հետո դարձել է աշխարհի ամենաերկարակյաց միապետը: Նա այդ տիտղոսը կրում է շուրջ 55 տարի: The Daily Mail-ի լուրին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
Նշվում է, որ 76-ամյա Բրունեյի միապետը սկսել է կառավարել 1967 թվականից, իսկ նրա թագադրումը տեղի է ունեցել 1968 թվականի օգոստոսի 1-ին։ Միևնույն ժամանակ, Բրունեյը բացարձակ կրոնապետական թագավորություն է, այսինքն՝ Բոլկիան իրական իշխանություն ունի՝ ի տարբերություն բրիտանական միապետների։
Նշվում է, որ Բոլկիան լավ հարաբերություններ է ունեցել բրիտանական թագուհու հետ։ Մասնավորապես, Նորին Մեծության կողմից նրան ասպետի կոչում է շնորհվել։
Երկրորդ ամենաերկար միապետի տեղն այժմ զբաղեցնում է Դանիայի 82-ամյա թագուհի Մարգրետե II-ը՝ որը կառավարում է 1972 թվականից:
Հարակից հրապարակումներ`
- Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը. Բի-Բի-Սի
- Եղիսաբեթ II-ի մահվան մասին The Guardian-ի հաղորդումը կեղծ է եղել
- Լիզ Թրասը հայտնել է, որ ամբողջ Բրիտանիան մտահոգ է Եղիսաբեթ 2-րդ թագուհու առողջության մասին լուրերով
- Եղիսաբեթ 2-րդը առողջական խնդիրների պատճառով բաց կթողնի հերթական միջոցառումը
- Եղիսաբեթ II թագուհու ամենամյա ընդունելությունը Բալմորալ ամրոցում անսպասելիորեն չեղարկվել է
Լրահոս
Տեսանյութեր


