Թող նորեն ծնվեն այնպիսի ղեկավար այրեր, ովքեր կրկին դրախտի կվերածեն Հայաստանը. Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է.
«Մենք ունենք ՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ողջ աշխարհին մենք ներկայանում ենք Հայաստանի անձնագրով: Եվ ներկայանում ենք հոգեկան խնդությամբ և առանձնահատուկ պարծանքով:
Եվ այսօրվա մեր Երկիրն Աստծո ընծան է մեզ: Երկա՜ր դարեր մենք մեր Մայր Հայրենիքում ապրել ենք առանց անձնագրի՝ որպես օտարահպատակ...
Ով չունի Պետության գիտակցությունը, ով չի ապրում այս իրականությամբ ու պատասխանատվությամբ՝ թող գնա և հաստատվի այնտեղ, որտեղ իրեն համար կա պետություն: Հայոց պետությունն այստեղ է, մեր Լեռնաշխարհի այս փոքրիկ մասում:
Այո, մեր երկրում կան լրջագույն խնդիրներ, մեր տունը կարիք ունի մաքրագործման ու հիմնանորոգության, սակայն այս տունը մերն է, այս հողը մեր սեփականությունն է, այս տան բոլոր խնդիրները մերն են:
Արդ, քաջությունն ու պատասխանատվությունն ունենանք անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու, ամենայն ինչ անելու, որպեսզի արմատապես լուծվեն բոլոր ցավոտ հարցերը, վերանան բոլոր արգելքները և շենանա ու հզորանա Հայաստանի Հանրապետությունը: Այնպես, ինչպես վերածաղկեց և զորեղացավ 1930-1970-ական թթ.՝ հայրենանվեր, ազգասեր, անձնուրաց առաջնորդների ղեկավարության ներքով:
Պարծենանք պետություն ունենալու իրականությամբ և աչքի լույսի պես պահպանենք այս ավանդը:
Եվ թող ազգային երկունքից նորեն ծնվեն այնպիսի ղեկավար այրեր, ովքեր կրկին դրախտի կվերածեն Երկիր Դրախտավայր Հայաստանը:
Ամեն ոք՝ պետական պաշտոնյայից մինչև պարզ բնակիչը մեր Երկրի, կոչված է մասնակցելու այդ երկունքին»։
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Շատ սպասված հայտարարություն
- Կաթողիկը պատրաստակամ է նպաստել այն ջանքերին, որոնք ուղղված կլինեն երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը
- Ձեր հոգին մի՛ վաճառեք ազգակործան համաշխարհայնացմանն ու դրա խամաճիկներին. Ասողիկ աբեղա Կարապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց