Կառավարության նիստ այսօր չի հրավիրվի
Գործադիրի հերթական նիստն այսօր չի կայանա։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից ու մանրամասնում, որ կառավարության հերթական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին:
Նշենք, որ կառավարության նիստն ավանդաբար տեղի է ունենում հինգշաբթի օրերը ժամը 11։00-ին։ Այսօր կառավարությունից հայտնեցին, որ այն հետաձգվել է, կկայանա ժամը 15։00-ին։ Նշանակված ժամին ընդառաջ հայտարարվեց արդեն մեկ օրով հետաձգման մասին։
Թե որն է պատճառը, միայն կարելի է ենթադրել։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց