ՔՊ-ն 65-66 կողմ ձայներով ընտրեց ՍԴ երկու դատավոր և մեկ ՀՌՀ անդամ
Ընդմիջումից հետո ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ ՔՊ-ական Նարեկ Բաբայանը ներկայացրեց փակ, գաղտնի քվեարկության արդյունքները:
Ըստ Բաբայանի՝ կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Սեդա Սաֆարյանի օգտին քվեարկել են դրան մասնակցած 65 ՔՊ խմբակցության պատգամավորը, նույնքան ձայնով ՍԴ անդամ ընտրվեց նախագահի առաջադրած թեկնածու Հովակիմ Հովակիմյանը, իսկ Տիգրան Հակոբյանը 66 ձայնով վերընտրվեց ՀՌՀ անդամ:
Վերջինս անմիջապես ԱԺ ամբիոնից երդվեց, ինչը պահանջում էր «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահն իր աշխատակազմում աշխատող Հովակիմ Հովակիմյանին առաջադրեց ՍԴ անդամի պաշտոնում
- Քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներն ազդում են ցուցմունքներ տվող անձանց ազատության վրա.ՍԴ անդամի թեկնածու
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց