ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են Արցախի ԱԺ պատվիրակությանը
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները սեպտեմբերի 16-ին հանդիպել են Արցախի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և հանձնաժողովների նախագահներին:
ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման առանցքում եղել է Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, որը շարունակում է լարված մնալ: Քննարկվել են ստեղծված իրադրությունում քաղաքական դիրքորոշումների ներդաշնակեցման, համատեղ, թիրախային գործելու հետ կապված հարցեր:
Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ քաղաքական խորհրդակցությունների շարքը և ընդհանուր ռեսուրսները համախմբել հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց