Մի կարևորագույն ձեռնարկ, փա՜ռք Աստծո, տապալվել է․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Պետք է ընդունել, որ այս թշնամասեր իշխանությունների գրեթե բոլոր հակահայ ձեռնարկները վաղ թե ուշ արդյունք են տվել։ Գրե՛թե բոլորը։
Բայց մի կարևորագույն ձեռնարկ, փա՜ռք Աստծո, տապալվել է։ Դա 2018 թվականի «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումն է։ Հիշու՞մ եք։ Է՛լ Վեհարանի գրավում, է՛լ ֆիզիկական ոտնձգություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձի նկատմամբ, է՛լ կուլիսային «բյուզանդական խարդավանքներ»… Ու այդ հակահայ ձեռնարկը տապալվեց։ Ու տապալվեց հրաշքով։
Հիմա մտածում եմ՝ գուցե նախախնամությու՞ն կար դրանում։ Գուցե Գարեգին Վեհափառին ի վերուստ ինչ-որ դերակատարությու՞ն էր վերապահված մեզ պատուհասած օրհասական վտանգը հաղթահարելու հարցում։ Ի՞նչ իմանաս…
Ըստ մամուլի՝ այսօր, այս պահին Մայր Աթոռի Վեհարանում հանդիպելու են Ամենայն Հայոց Հայրապետն ու Հայաստանի առաջին, երկրորդ ու երրորդ Նախագահները։ Աստված ընդ մեզ»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին