Հասարակություն 17:40 27/09/2022 Հայաստան

Սեպտեմբերի 27, «Եռաբլուր». «Այս աշխարհից ոչինչ չեմ ուզում, միայն գոնե մեկ անգամ որդիս ասի՝ մերս, ո՞նց ես»

Հեռվից զգացվող խնկի անուշաբույր հոտ, ծածանվող եռագույններ, քարացած դեմքեր, լռության միջից լսվող լաց ու հառաչանք։ «Եռաբլուր» զինվորական պանթեոն…

Արցախյան երրորդ պատերազմից երկու տարի անց, ցավը նույնն է, ինչ 2020 թվականի սեպտեմբերի վերջին, հոկտեմբերին ու նոյեմբերին, երբ հազարավոր ծնողներ իրենց որդիներին՝ մեծ մասը 18-20 տարեկան, հանձնում էին հողին։ Հենց այդ ժամանակից սկսած՝ նրանց տունը դարձել է «Եռաբլուրը», ուր գալիս, նստում են անմահացած զավակների քարացած նկարների առաջ ու ժամերով զրուցում նրանց հետ՝ պատմում օրվա մասին, պատմում ծանոթներից ու բարեկամներից։ Հակառակ կողմից «արձագանք» չկա, բայց նրանք պատմում ու պատմում են՝ վստահ, որ իրենց լսում են։

«Գնալով կարոտն ավելի ու ավելի է սաստկանում։ Այս աշխարհից ոչինչ չեմ ուզում, միայն գոնե մեկ անգամ որդիս ասի՝ մերս, ո՞նց ես»,- ասում է անմահացած զինծառայողի մայրը։

«Եռաբլուրում» բոլորն են դժվարանում խոսել. բառեր չեն գտնում արտահայտելու իրենց ցավը, միայն հաճախ իրենց որդիների անուններն են բարձր արտասանում՝ Գևս, Էրիկս, Արամս, Էդոս, Արթուրս, Հայկս, Գարիկս…

Մարինե Մուրադյանը որդուց՝ ժամկետային զինծառայող Էրիկ Սարգսյանից վերջին զանգը ստացել է 2020 թվականի սեպտեմբերի 26-ին։

«Նոր էին իջել դիրքերից, ասաց՝ ոնց որ խառն է, բարձրանում եմ դիրքեր, այնտեղից էլի կզանգեմ, կապն այնտեղ ավելի լավ է ու …  վերջ։ Սեպտեմբերի 26-ին եղավ վերջին զանգը։

Եղնիկներում էր ծառայում՝ 3-րդ գումարտակ։  Զոհվել է սեպտեմբերի 29-ին։ Մարմինը սեպտեմբերի 30-ից եղել է Մեծամորի դիահերձարանում։ Տղաս օրեր շարունակ փնտրել է եղբորը, մարմինը գտել է միայն հոկտեմբերի 22-ին։ 

Այդ երեք օրերին նա շատ վիդեոներ է նկարել՝ և կրակում էր, և նկարում։ Միշտ ասում էր՝ վիճակն ահավոր է, բայց Եղինիկները չենք տալու, 100 տոկոս։

Որդիս շատ հումորով էր, նույնիսկ կռվի պահին էր հումոր անում ու ծիծաղում»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմում է Էրիկի մայրը։

Գևորգ Ջավախյանը՝ «ոսկե Գևը», բանակ է գնացել 2019 թվականի հուլիսի 11-ին։ Սկզբում ծառայել է Արմավիրում, իսկ վեց ամիս հետո տեղափոխվել Արցախ։ Ասկերանի շրջանի Իվանյանի (Խոջալու) Տանկային բրիգադի տանկիստներից էր, տանկի նշանառու օպերատոր։

«Հերոսական պայքար է մղել եղբայրս։ Թշնամին նկատել է, սկսել հետևել 055 համարի տանկը։ Հոկտեմբերի 24-ին, երբ իրեն տեղափոխում են Շեխեր գյուղ, իր հրամանատարի պատմելով, գիշերը, երբ իրենք արդեն դիրքավորվել են, Գևս ասել է՝ կամանդիր, երբ առավոտ լույսը բացվի, թույլ կտա՞ս սատկացնեմ դրանց։ Ասել է՝ թող լույսը բացվի, կհասկանանք… Ու այդպես էլ իմ եղբոր համար լույսը չի բացվել։ Անօդաչու թռչող սարքը հարվածել է Գևորգի տանկին, հենց առաջին հարվածից էլ եղբայրս վիրավորել է, եղել է  տանկի կողքը կանգնած, երկրոդ հարվածն է  հասցվել տանկին։

Գևորգին  տեղափոխել են հիվանդանոց։ Հոկտեմբերի 25-ի լույս գիշերը բերել են Երևան, հոկտեմբերի 26-ին ես գտա իրեն հիվանդանոցում։ Հոկտեմբերի 27-ին մայրս մտավ իր մոտ, իսկ 28-ի առավոտյան Գևս անմահացավ։

Անհնար էր լիներ Գևորգի հետ ու չժպտալ, չուրախանալ։ Երկու զորամասում է եղել, տղաներն ասում են՝ մեր չաստի ուրախությունն է եղել»,- պատմում է Գևորգի քույրը՝ Սեդան։

Փոխգնդապետ Վիգեն Մովսիսյանը 20 տարի ծառայել է իր հայրենիքին։ Վաստակած թոշակն էր վայելում, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։

«Երբ պատերազմը սկսվեց, Երևանում էր, անմիջապես գնաց Արցախ ու այն պոստերը,  որտեղ եղել է կոմբատ։ Գնաց իր զինվորների մոտ, նորից կոմբատ նշանակեցին իրեն։ Զոհվել է սեպտեմբերի 29-ին։ Հուղարկավորվել էր Հադրութում։ Փետրվարի 14-ին թույլ տվեցին մտնել Հադրութ, տեղափոխել մարմինը։ Վերահուղարկավորել ենք Եռաբլուրում։ Առավոտից  Վիգենի զինվորները հերթով գալիս են շիրիմին։ Ծնողներն ասում են՝ տենց կոմբատ կլինի, որ այդքան զինվոր գա իր գերեզմանին»,- պատմում է Վիգեն Մովսիսյանի քույրը։

40-ամյա Արամ Մինասյանը՝ Յոժը, նաև Քառօրյա պատերազմի մասնակից է եղել։

«Հատուկ ջոկատային էր իմ տղան։ Բանակում չի ծառայել, երկրորդ խմբի հաշմանդամ եմ, իմ խնամակալն է եղել, բայց միշտ եղել է հայրենիքի սահմաններում։ Այդ մինուճարն ունեի։ Արցախի համար խելքն իրենը չէր։ Երբ լսում էր մի վտանգ կա Արցախում, արդեն այնտեղ էր։ Ասում էր՝ հրաշք է, դրախտ է Արցախը։

Պատերազմը սկսվելու առաջին պահից գնաց Արցախ։ Նա ասում էր՝ Արցախը մեր դարպասն է, եթե թողենք, թուրքը կգա, կհասնի երեխաներիս, քեզ, բոլորին։

Նա գնաց իր հայրենիքը պաշտպնելու։ Ես ոչինչ չէի կարող անել, քանի որ այնպիսի բանի համար էր գնում։ Գնում էր մեր հայրենիքը պաշտպանելու։ Զոհվել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, երեխես վառվել է, չեմ տեսել։ 20 օր փնտրեցինք, 21-րդ օրը գտան երեխուս»,- պատմում է Արամ Մինասյանի մայրը՝ տիկին Անահիտ Սաֆարյանը։

Նա ցավում է, որ այսքան հայորդիներ արյուն են թափել հանուն հայրենիքի, բայց այսօր այդ հայրենիքը վտանգված է. «Հայրենիքի կեսը չկա, չհաշված Արցախը։ Դեռ այսօր էլ զոհեր ունենք, թուրքը մեր արյունով չի կշտանում, չի հագենում։ Երբ ես իմ բալային գտա, ասացի՝ թող վերջինը լինի իմ տղան, վերջին սգացող մայրը լինեմ ես, բայց չէ… ինչ անեմ»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:59
Իշխանությունը արջի ծառայություն մատուցեց Սահմանադրական դատարանին և անձամբ Սեդա Սաֆարյանին. Հակոբյան
Փաստաբան Սոս Հակոբյանը գրում է. «Արծվիկ Մինասյանի պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ՔՊ-ն, թե ուղիղ խոսքով, թե գաղտնի քվեարկությանը...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ադրբեջանը կրակել է գյուղաշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են. «Մարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի...
Աղբյուր` Panorama.am
12:40
Կաթնամթերքի արտադրամասն ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցով, տաք և սառը ջրով
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դումիկյան եղբայրներ» ՍՊԸ-ին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Ադրբեջանցիները տեղյակ են եղել, որ ռուս զինծառայողները դեպքի վայր են մոտենում, սակայն նրանց ուղղությամբ կրակ արձակել. Աբրահամյան
«Նման դեպքերում կարևոր է հասկանալ, թե գործառութային իմաստով ինչ խնդիրներ են լուծում ռուս զինծառայողներն ու ԵՄ քաղաքացիական դիտորդները»:
Աղբյուր` Panorama.am
12:15
Մեր համագյուղացին ողջ և առողջ գտնվում է հայկական դիրքերում. Խնձորեսկի գյուղապետարան
Խնձորեսկի գյուղապետարանը հայտում է. «Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր համագյուղացին՝ Մարտիրոս Գյուլամբարյանը, ողջ և առողջ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
12:08
Ձեզ մնա՝ վաղն իմ կանացի պայուսակից էլ մասսայական ոչնչացման զենք կգտնեք.Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի անդամներին
«Ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամբողջական իշխանության 5-րդ տարին, մասնագետները և փորձագետները խախտումներ...
Աղբյուր` Panorama.am
12:00
ՔՊ-ականները հրապարակայնորեն հաստատեցին, որ Սեդա Սաֆարյանը թույլ է տվել օրենքի խախտում. Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.  «ԱԺ-ում ՔՊ պատգամավորները հրապարակայնորեն հաստատեցին, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը թույլ է տվել...
Աղբյուր` Panorama.am
11:51
Գեթսեմանիի Սուրբ Աստվածածին տաճարը հարձակման է ենթարկվել
Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը դատապարտել է հարձակումը
Աղբյուր` Panorama.am
11:34
Տիկին Սեդա Սաֆարյանը չի կատարել օրենքի պահանջը. Արծվիկ Մինասյան
«Նկատի առնելով Սահմանադրության 164-րդ հոդվածի, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 4-րդ հոդվածի, «Հանրային...
Աղբյուր` Panorama.am
11:25
Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում թեթև վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ
Մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև...
Աղբյուր` Panorama.am
11:20
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 48 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները...
Աղբյուր` Panorama.am
11:11
Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Ավան վարչական շրջաններում և Կոտայքի մարզում մեկ օրից ավելի ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Կաթնաղբյուր 2» մայրուղային ջրատարի վրա...
Աղբյուր` Panorama.am
11:04
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը կներկայացնի ժամանակակից երաժշտության լավագույն նմուշները
«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնի ծրագիրը ներկայացվել է երաժշտասերների դատին։ Փառատոնը,...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մոլորված զինծառայողը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.  «Մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով...
Աղբյուր` Panorama.am
10:53
ՔՊ պատգամավորներն ընդունեցին դատախազների աշխատավարձը 92%-ով բարձրացնելու որոշումը
ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին առանց հարցերի և ելութների քննարկվեց մեկ հարց, որից հետո պատգամավորները քվեարկությամբ սպառեցին նիստի ողջ օրակարգը:...
Աղբյուր` Panorama.am
10:45
Թուրքիայի սերտացումը Արևմուտքի հետ իր հետ բերելու է փոփոխություններ տարածաշրջանում, այդ թվում մեզ համար մարտահրավերներ. քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Եվրոհանձնաժողովի նախագահ ՈՒրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովը...
Աղբյուր` Panorama.am
10:10
Իսրայելական ուժերը հրթիռակոծել են Հալեպի օդանավակայանը
Իսրայելի պաշտպանության բանակը մարտի 22-ի գիշերը ավիահարված է հասցրել Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) Հալեպի միջազգային օդանավակայանին։ Այd...
Աղբյուր` Panorama.am
10:09
Ահազանգ. Անհետացել է Armenian Scientific Journals: Open Access (asj-oa.am) կայքը
Անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «Նիկոլենք շատ են սիրում ապագա զարգացումից խոսել... ապագա գիտություն, ապագա...
Աղբյուր` Panorama.am
10:00
ՓՊ-ն չէր կարող ողջամտորեն կանխագուշակել, թե ինչու է Սեդա Սաֆարյանի կասեցման դիմումի մեջ նշվել 08.12.2022
Փաստաբանների պալատը  տարածել է հաղորդագրության՝ ևս մեկ անգամ անդրադառնալով ՔՊ-ականների կողմից ՍԴ դատավոր ընտրված  փաստաբան Սեդա...
Աղբյուր` Panorama.am
09:52
Վերսալում կկայանա «Հայոց ոգին» հոգևոր երաժշտության համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին
Այսօր Վերսալի պալատի արքայական մատուռում՝ հայ և ֆրանսիացի երաժիշտների կատարմամբ, տեղի կունենա «Հայկական ոգին» խորագրով հայ հոգևոր...
Աղբյուր` Panorama.am
09:43
ԵԱ. Լիլիթ Մկրտչյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին
Ավարտվել է Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 4-րդ խաղափուլը: Այս փւլում, ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից,  հաղթել են...
Աղբյուր` Panorama.am
09:36
Աջակցության ակցիա Ջավախքում. «Արցախ, մենք ձեր կողքին ենք»
Մարտի 21-ին Ախալքալաքում «Զորի Զորյան» երիտասարդական և Ջավախքի պատանեկան միության անդամները երթ են իրականացրել ի աջակցություն Արցախի...
Աղբյուր` Panorama.am
09:26
Գործ ունենք այս իշխանության հերթական քարոզչական կեղծիքի հետ. Լևոն Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ Ալիեւի ճնշման տակ նեղ վիճակի մեջ...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ճապոնիան Ուկրաինային անհատույց 470 մլն դոլար կհատկացնի
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան Ուկրաինա կատարած այցի ընթացքում խոստացել է 470 միլիոն դոլար (62 միլիարդ իեն) անհատույց օգնություն հատկացնել...
Աղբյուր` Panorama.am
09:06
Էդգար Ղազարյանն Աստծուն չհավատացող հոգևորականների մասին հարցում է ուղղել Փաշինյանին
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է. «Այսօր գրավոր հարցում եմ ուղարկում ՀՀ վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Փաշինյանն անուղղակի հասկացրել է, որ չի ների Թորոսյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Եթե կուսակցությունը որոշում կայացնի, անպայման կտեղեկացնենք. Մարգարյան
«Հրապարակ» թերթը գրում է. «2011-2018 թվականներին Երևանի քաղաքապետ աշխատած, իսկ ՀՀԿ-ականների կարծիքով՝ Երևանի լավագույն...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը Արփի Դավոյանի միջոցով տեղեկություններ է հասցնում Փաշինյանին Արսեն Թորոսյանի մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի ներսում Արսեն Թորոսյանի հետ կապված...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Հայաստանում ԵՄ դիտորդները լռում են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ադրբեջանցիներն առևանգել են ՀՀ ԶՈՒ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց
15:14 20/03/2023

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}