Քաղաքական 20:23 04/10/2022 Հայաստան

Նիկոլի պատկերացրած լուծումն այժմ Արցախը հանձնումն է Ադրբեջանին, Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյանն իր թերթում հետաքրքիր տեղեկատվություն է հրապարակել հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի և Հայաստանի գլխին կախված աղետի մասին։
Հիմա, թերևս, տեղին չէ վիճելը, թե որքանով են այս տեղեկությունները «վստահելի» աղբյուրից, փաստն այն է, որ այն որոշակի տրամաբանություն է մտցնում անցած 4-5 տարիներին մեր երկրում տեղի ունեցած զարգացումների մեջ։

Մի կողմ թողնելով կասկածելի արժեք ունեցող աշխարհքաղաքական վերլուծությունները, այս հրապարակումից պետք է առանձնացնել 3 առանցքային պնդում․

- Ռուսաստանը փլուզել է մեր անվտանգության համակարգը և բանակը, այնպես, որ Հայաստանում տիրում է անվտանգային խոցելիության տպավորությունն ու տրամադրությունը
- Ռուսական կողմը չի կատարում իր պարտականությունները՝ զորքերը չեն զսպում ադրբեջանցիներին, զենքերը չեն մատակարարվում

- Ռուսաստանին պետք է Ղարաբաղի հարցի չլուծում
Եվ այս ամենից կարող ենք ունենալ միարժեք հետեւություն․ ամեն ինչում Ռուսաստանն է մեղավոր։
Հիմա մի քանի հարց այս ինֆորմացիայի հեղինակին՝ Նիկոլ Փաշինյանին․

- Արդյո՞ք Պուտինի, թե Նիկոլի հրամանագրերով են մայկա-տրուսիկ գողանալու առիթով բանակից հեռացվել մարտական, հզոր ու վճռական հրամանատարները, եւ փոխարինվել անհասկանալի ծագման գեներալներով, ովքեր անգամ մի տարրական հեղաշրջում իրականացնելու ունակ չէին, եւ արդյո՞ք Պուտինի հրամանով մեր զորքերը թողեցին Շուշին։

- Արդյո՞ք Պուտինի, թե Նիկոլի հրամանագրերով է փլուզվել Ազգային Անվտանգության Ծառայությունը, արդյո՞ք Պուտինն է ԱԱԾ փորձառու սպաներին ուղարկել Հրայր Թովմասյանենց տանիքը չափելու և խանութներում կտրոններ ստուգելու, արդյո՞ք Պուտինն է ամիս մեկ ԱԱԾ ղեկավար փոխել, շատ հաճախ անհեթեթ մարդկանց նշանակելով այդ պաշտոնին։

- Արդյո՞ք Պուտինն է փլուզել ՀՀ դիվանագիտությունը, Հայաստանի համար միակ արտաքին քաղաքական գործընկեր թողնելով Ռուսաստանին, ու շատ հաճախ նրան պատվիրակելով այն գործառույթները, որ պետք է աներ ՀՀ-ն։

- Արդյո՞ք Պուտինն է ստիպել զենքի փոխարեն մետաղի ջարդոն գնել եւ դրա վրա փող լվանալ։
Ու ամենակարեւորը՝ ո՞վ բերեց ռուսական զորքը Արցախ ու Հայաստանի սահման։ Ղարաբաղյան խնդիրը ծագելուց ի վեր, միշտ էլ Ռուսաստանը ցանկացել է, որ այնտեղ կանգնեն ռուս «խաղաղապահները»։

Հայաստանի դիվանագիտության ջանքերով այս հարցը շարունակաբար չեզոքացվել է, մինչև մի խեղկատակի թեթեւ ձեռքով ռուսները մտան ռեգիոն, ու հիմա այս խեղկատակը հանդիմանում է, որ նրանք չեն կատարում իրենց պարտականությունները։ Կարո՞ղ է իր նախորդները չգիտեին, թե ռուսական զորքերը ինչ նպատակ ունեին մեր տարածաշրջանում, որ տասնամյակներ շարունակ դիվանագիտական մարտեր էին տալիս։

Կեղծ է նաև այն պնդումը, թե Ռուսաստանին պետք է ղարաբաղյան հարցի չլուծում։ Ռուսաստանն իր համար լուծել է այդ հարցը՝ այնտեղ զորքեր տեղադրելով։ Նիկոլի պատկերացրած լուծումն այժմ Արցախը հանձնումն է Ադրբեջանին, քանի որ այդ դեպքում ռուսական զորքերն այնտեղից դուրս կգան։
Ակնհայտ է, որ Հայաստանի նման անպաշտպանության և ռուսաֆիկացիայի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։

Հիմա նա հասկացել է, որ այս ողջ պրոցեսը, որտեղ ինքը եղել է գլխավոր դերասանը և  ոչ ռեժիսորը, մոտենում է վերջին արարին, ինչից հետո մավրը պետք է գնա, քանի որ մավրն իր գործն արդեն արել է։ Հիմա նա քացի-քացի է տալիս, չի ուզում գնալ, իր կերտած արհավիրքի մեջ մեղադրում է Ռուսաստանին և նետվում է Արևմուտքի գիրկը՝ հույսով, որ վերջինս կուտի իր սարքած զզվելի ռուսական բորշը և իրեն կտա իշխանության (անվտանգության) երաշխիքներ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:38
Թարվերդյան. Լավրովը հստակ ասում է՝ կողմնորոշվեք, թե ինչ եք ուզում որպես պետություն
«ՌԴ արտգործնախարար Լավրովը հստակ ասում է՝ դուք կողմնորոշվեք, թե ինչ եք ուզում որպես պետություն»,- Tert.am-ի հետ զրույցում նման...
Աղբյուր` Panorama.am
20:37
Հնարավո՞ր է գոնե այս անգամ փրկել Արցախը․ Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բացահայտեց Հայաստանի իշխանության իրական, այն է՝ դավաճանական,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Չավուշօղլուն հույս ունի, որ մինչև գարուն հստակություն կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորման բանակցային գործընթացում
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հույս ունի, որ մինչև գարուն հստակություն կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորման բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:16
Հարավային Կորեայից գեղեցկուհին՝ «Միսս Երկիր-2022» մրցույթի հաղթող
Ֆիլիպիններում որոշվել է «Միսս Երկիր-2022» մրցույթի հաղթողը։ Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ կորեուհին արժանացել է պատվավոր...
Աղբյուր` Panorama.am
20:05
Երկրաշարժ Մեղրի քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք
Սույն թվականի դեկտեմբերի 2-ին, տեղական ժամանակով ժամը՝ 19:33-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 15:33-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Աղբյուր` Panorama.am
19:56
ԵՄ դեսպանը հետևում է Սաակաշվիլիի առողջական վիճակին
Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է, որ ԵՄ ներկայացուցիչներն ուշադիր հետևում են Վրաստանի երրորդ նախագահ, այժմ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Աշխարհի բնակչության 90%-ը COVID-19-ի նկատմամբ ունի իմունիտետ․ ԱՀԿ
Աշխարհի բնակչության առնվազն 90%-ը, ըստ ԱՀԿ-ի, ունի որոշակի իմունիտետ COVID-19-ի նկատմամբ, որը ձևավորվել է հիվանդության կամ պատվաստումների...
Աղբյուր` Panorama.am
19:33
Սորոսականները խոստանում են իրավաբանորեն վերածնվել այլ տեսքով․Տիգրան Աթանեսյան
Փաստաբան Տգրան Աթանեսյանը գրում է․ ««Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը» դադարեցնում է իր գործունեությունը......
Աղբյուր` Panorama.am
19:22
ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպանը հանձնել է իր հավատարմագրերի պատճենը
Դեկտեմբերի 1-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական...
Աղբյուր` Panorama.am
19:09
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության անդամներին
Դեկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Սոս...
Աղբյուր` Panorama.am
18:57
«Մանկական Եվրատեսիլի» ո՞ր հաղթողներն են ժամանում Երևան
Դեկտեմբերի 11-ին Երևանում կայանալիք 20-րդ «Մանկական Եվրատեսիլի» միջանկյալ ելույթներից մեկում հնչելու են նախորդ 19 տարիների հաղթող...
Աղբյուր` Panorama.am
18:46
Փաստորեն նրանց համար Գուրգեն Մարգարյանը զոհվել է հանուն ոչնչի․ Իշխանյան
Հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը գրում է․ «Այսպիսով Հայաստանը վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։Այս...
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվրոպայի եռակի չեմպիոն Բաչկովի ծննդյան օրն է․ նա կանցկացնի հերթական պրոֆեսիոնալ մենամարտը
Այսօր հայկական բռնցքամարտի ամենատիտղոսակիր բռնցքամարտիկներից մեկի` Հովհաննես Բաչկովի ծննդյան օրն է։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Էրդողանի վարկանիշը շարունակում է ընկնել
Թուրքական «MetroPOLL» վիճակագրական-հետազոտական կազմակերպությունը գալիք 2023 թվականի նախագահական և խորհրդարանական ընտրություններից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական փառատոնը կներկայացնի մեծանուն արտիստների
Դեկտեմբերի 6-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը։Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Բացման համերգի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
17:59
ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստակամություն է հայտնել նպաստել Երևանի և Բաքվի միջև միջխորհրդարանական երկխոսությանը
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը պատրաստ է խթանել միջխորհրդարանական երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ տարածաշրջանում խաղաղություն...
Աղբյուր` Panorama.am
17:58
Ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները Կոլումբիայում կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականներն այսօր առավոտյան մեկնել են Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտա, որտեղ դեկտեմբերի 5-16-ը...
Աղբյուր` Panorama.am
17:47
Իլոն Մասկը նախատեսում է չիպավորել սեփական որդուն
Միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ պաշտպանում է իր Neuralink ընկերության կողմից մշակված չիպը սեփական երեխաներից մեկի գլխում տեղադրելու...
Աղբյուր` Panorama.am
17:38
Ավտոճանապարհներին մառախուղ է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Մանկական Եվրատեսիլ»-ի և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու առիթով մի շարք փողոցներ փակ կլինեն
Ոստիկանությունից հայտնում են.  ««Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
17:23
Միջազգային հանրությունը սիրում և հարգում սեփական իրավունքների համար կռիվ տվողին. Գեղամ Նազարյան
«Մինչ այսօր որևէ իրավական ակտով Արցախի Հանրապետությունը վերացված չէ, Արցախն ապում է ծանր վիրավոր, բայց՝ ապաքինվելու ուժով»,-ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Netflix-ը հրապարակել է «Հարրին և Մեգանը» վավերագրական ֆիլմի թրեյլերը
Թագավորական ընտանիքը Մեգանի և Հարրիի մասին սերիալը համարում է «պատերազմ հայտարարել»
Աղբյուր` Panorama.am
16:55
Իրանի խորհրդարանը կքննարկի հիջաբի պարտադիր կրելու հարցը
Իրանի խորհրդարանը կձևավորի հանրային մշակույթի խորհուրդ, որի պարտականությունները կներառեն հիջաբի պարտադիր կրման հարցի մշակումը: «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
16:48
Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանը դադարեցնում է իր գործունեությունը
Որպես Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության ցանցի մաս
Աղբյուր` Panorama.am
16:39
Ադրբեջանը նախապատրաստություն է իրականացնում, որը շատ նման է մարտական գործողությունների վերսկսմանը. Աբրահամյան
«Ադրբեջանը վերջին մեկ ամսվա ընթացքում բավականին ակտիվ տեղեկատվական, քարոզչական, դիվանագիտական ու ռազմական նախապատրաստություն է...
Աղբյուր` Panorama.am
16:21
Դատախազություն. Հրամանատարը յուրացրել է զորամասին հատկացված դիզվառելիքը
Դատախազը միջնորդել է քննարկել զորամասի հրամանատարի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը
Աղբյուր` Panorama.am
16:12
Վիվա-ՄՏՍ. «+300 րոպե». խոսիր է՛լ ավելի շատ
Վիվա-ՄՏՍ-ի «X», «Y» և «Z» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդները կարող են իրենց սակագնային պլանի...
Աղբյուր` Panorama.am
16:07
ԱԺ-ն չընդունեց հայտարարություն՝ ի պատասխան Ադրբեջանի հռետորաբանության
ԱԺ ընդդիմության հրավիրած արտահերթ նիստում չընդունվեց «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի...
Աղբյուր` Panorama.am
16:02
Թուրքիան հրաժարվում է Ռուսաստանի հետ պարեկային ծառայություն իրականացնել Սիրիայում
Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Եգորովը հայտարարել է, որ վերջին երկու շաբաթվա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սրանք մեզ հայրենիքից են զրկել, մանդատն ի՞նչ է, որ չփորձեն զրկել. Սաղաթելյան
13:59 02/12/2022

Սրանք մեզ հայրենիքից են զրկել, մանդատն ի՞նչ է, որ չփորձեն զրկել. Սաղաթելյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}