Քաղաքական 16:40 10/10/2022 Հայաստան

Վիգեն Հակոբյան. Արցախն ընտրության առջև է կանգնած

ՔՊ-ական, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Էդուարդ Աղաջանյանը շաբաթ օրը hայտարարեց՝  Հայաստանն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս՝ ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունները, այդ թվում՝ անվտանգությունը։

Հայաստանի իշխանության այս քաղաքականության, պատճառների ու հայտարարության հետևանքների մասին Panorama.am-ը  զրուցել է քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։

Panorama.am-Պարոն Հակոբյան, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նման հայտարարությունը։ Հայտարարությա՞մբ են դառնում Արցախի ժողովրդի երաշխավոր, ապա մեկ հայտարարությամբ հրաժարվում այդ պարտավարությունից։

Վիգեն Հակոբյան-Գիտե՞ք, Էդուարդ Աղաջանյանը դիվանգիտականից քաղաքական լեզու տեղափոխեց այն հայտարարությունը, որն ընդունել էին Պրահայում։ Այնտեղ այդ մասին հայտարարվեց դիվանագիտական լեզվով՝ տարբերակներ թողելով մեկնաբանության համար։ Աղաջանյանը քաղաքական լեզվով հայտարարեց այդ մասին, եթե իհարկե կարելի է այս իշխանությանը որակել որպես քաղաքական դասի ներկայացուցիչ։ Նա սղագրեց, թե ինչ համաձայնության են եկել Պրահայում, արձանագրվեց իրավիճակը, որի մասին գիտեինք կամ կռահում էինք։ Խոսքն իհարկե այն մարդկանց մասին է, որոնք հետաքրքրվում են արցախյան խնդրով, Հայաստանի անվտանգությամբ, Հայաստանի ներքին ու քաղաքական կյանքով։ Արձանագրվեց, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից։ Եթե անկեղծ լինենք, ապա պատերազմից հետո հասկանալի էր, որ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, լավագույն դեպքում կարելի  է ասել, որ Հայաստանն Արցախի սոցիալ-տնտեսական որոշ հարցերի լուծման աջակիցն էր, բայց ոչ անվտանգային խնդրի։ Հիմա արձանագրվեց, որ Հայաստանն առանձնապես ցանկություն էլ չունի այդ երաշխավորը լինելու։ Փաստացի ասվեց, որ Արցախը պետք է իր անվտանգության նոր երաշխավոր գտնի։

Panorama.am-Այդ նույն հարցազրույցում ասվեց, որ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը ռուսական խաղաղապահ զորախումբն է։
Վիգեն Հակոբյան-Այո, ըստ էության, հայտարարվեց, որ Արցախն իր համար նոր երաշխավոր պետք է գտնի, բայց ռուս խաղաղապահ կոնտինգենտը , ապրիորի, ժամանակավոր երաշխավորն է, խոսքը վերաբերում է լավագույն դեպքում մինչև 2025 թվականը։ Հիշեցնեմ, որ կոնտինգենտը մինչ այսօր նման մանդատ էլ չունի, Ադրբեջանը նման մանդատ չի տալիս, ամեն ինչ հիմնվում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա։

Panorama.am-Ձեր կարծիքով, իրադարաձություններն Արցախում ինչպե՞ս կզարգանան։ Խոսակցությունների մակարդակում նշվում է հանրաքվեի միջոցով Ռուսաստանին միանալու հնարավորության մասին։
Վիգեն Հակոբյան-Արցախն ընտրության առջև է կանգնած. կամ լինել Ադրբեջանի կազմում, որին դրդում է նաև Հայաստանի իշխանությունն իր գործողություններով ու ձեռքերը լվանալով կամ գտնել մշտական այլ երաշխավոր՝ կլինի Ռուսաստանը, Ֆրանսիան, թե ԱՄՆ-ն, քննարկման հարց է։ Պարզ է, Արցախը, որ հիմա գտնվում է  ռուս խաղաղապահ ուժերի հովանու ներքո, ամենայն հավանականությամբ հանգրվաներ փնտրելիս կարող է դիտարկել նաև այդ տարբերակը։ Նրանք փորձելու են ոչ թե հայտնվել ցեղասպանվելու վտանգի առաջ, որը ենթադրում է Ադրբեջանի կազմում լինելը, Ադրբեջանի ու Թուրքիայի սրի տակ ապրելը, այլ իրենց համար ավելի վստահելի երաշխավոր ընտրել, չի բացառվում ու գուցե նաև տրամաբանական է, որ դա լինի Ռուսաստանը։  Չեմ բացառում, որ Արցախում շուտով կսկսեն ավելի ակտիվ գործընթացներ, որոնք ուղղված կլինեն Ռուսաստանի հետ ինտեգրմանը։ Ինչ կարգավիճակով, մոդելով, չեմ կարող ասել։ Բայց եթե Արցախը մեն-մենակ հայտնվել է իր գոյաբանական խնդրի առաջ, բառի բուն իմաստով մեն-մենակ, քանի որ Հայաստանի իշխանությունը փաստացի դավաճանել է Արցախին, իրեն փրկելու համար, կարծում եմ,  Արցախը կքննարկի ու կգտնի ամենաօպտիմալ տարբերակը։ Տրամաբանական է, որ շատերն այդ ելքը գտնում են Ռուսաստանի հետ ինտեգրվելու մեջ։

Panorama.am-Արդյո՞ք այդ որոշումը կախված է լինելու միայն Արցախի ժողովրդի որոշումից, թե՞ նաև աշխարհքաղաքական իրողություններից։
Վիգեն Հակոբյան-Բնականաբար, Ադրբեջանն այդ ընտրությանը շատ բացասաբար կանդրադառնա, բայց շատ բան կախված նրանից, թե ինչպիսին կլինեն  աշխարհում ու մասնավորապես մեր տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունն ու աշխարհքաղաքական իրավիճակը։ Քաղաքական լեզվով ասած, ամեն բան կախված է նրանից, թե ինչ իրավիճակում կլինի Ռուսաստանը, ինչպե՞ս դուրս կգա Արևմուտքի հետ հակամարտությունից։ Ամեն բան կախված է լինելու, թե ինչ հունով կընթանա նոր աշխարհակարգի ձևավորումը, և ինչպես այդ ամենից դուրս կգա Ռուսաստանը։

Panorama.am-Դուք ասացիք՝ Հայաստանի իշխանությունները լվացել են ձեռքերն ու Արցախին թողել մեն-մենակ։ Արդյո՞ք օգտագործվել են բոլոր հնարավորություններն Արցախին մենակ չթողնելու համար։
Վիգեն Հակոբյան-2018-ից ի վեր տեղի ունեցող բոլոր քայլերը, գործընթացները, քաղաքական հենասյուները, որոնք կառուցվում էին, թե Արցախում, թե Հայաստանում իրականացվող քաղաքականությունը, ուժային կառույցների նկատմամբ վարվող ռեպրեսիվ քարոզչական ու ուժային քաղաքականությունը, արտաքին քաղաքական մեսիջները ցույց էին տալիս, որ Հայաստանի այսօրվա վարչախումբը հետևողականորեն ամեն ինչ անում է, որ ռեսուրսները նվազեն, ոչ թե ավելանան։ Եթե դու ուզում ես էֆեկտիվ գործողություն անել, որը կնպաստի Արցախի շուրջ հայանպաստ մթնոլորտի ձևավորմանն ու ռեսուրսների ավելացմանը՝ Արցախի անվտանգության երաշխավորը մնալու համար, ինչպես եղել է 30 տարի, ապա այդ գործողությունները պետք է ուղղված լինեին հենց դրան, ոչ թե ռեսուրսները նվազեցնելուն ու ոչ թե քարոզչական նախապատրաստական աշխատանքներ տանելուն։

Ես կարծում եմ, ոչ թե ամեն բան չի արվել, որ Արցախի անվտանգության երաշխավոր մնար ու Արցախը պաշտպաներ Հայաստանը, ինչպես դա եղել է մինչև 2020 թ., այլև բոլոր քայլերն արվել են հակառակ տրամաբանությամբ։ Այսօր խոսել այն մասին, թե ամեն բան արվել է այդ նպատակի համար, բայց չի ստացվել, առնվազն սուտ է։

Զրուցեց Լալա Տեր-Ղազարյանը



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:25
«Հայրենիքը «վարի է գնում», եկեք այն փրկենք, հետո նոր կհասկանանք, թե ով է ռուսամետ, ով՝ թուրքամետ». Արկադի Մեհրաբյան
Ի՞նչ սկզբունքային քայլեր են պետք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որոնք կներգործեն հասարակության հոգեբանության վրա և կապահովեն փողոց ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին
Նիկոլ Փաշինյանի՝ Դանիա կատարած այցին ու դրա ընթացքում «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին մասնակցությանն ու դրա դեմ...
Աղբյուր` Panorama.am
10:04
ԵՄ-ում կապույտ հազի դեպքերի աճ է գրանցվել
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը զգուշացնում է ԵՄ երկրներում կապույտ հազի դեպքերի տասնապատիկ աճի մասին։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Մայիսի 17-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 17-ին ժամը 09:25-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Արբանյակային լուսանկարների դիտարկումը բացահայտել էր, որ ադրբեջանական կողմը հիմնահատակ ավերել էր Բերձոր քաղաքի Սբ. Համբարձման եկեղեցին։ Նախքան...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հանրահավաքի մասնակիցը՝ Ալեքսանյանին. «Ըստ էս թափոնի, ես հրաժարվել եմ 50000 դրամից, որպեսզի 3000 դրամ ստանամ»
Քաղաքացի Լուսինե Հարոյանն արձագաքնել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի այն գրառմնաը, թե մայիսի 9-ի հանրահավաքի մասնակիցներին 3 հազար դրամ են բաժանել...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ոսկանյան. Պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից
«Դատելով ամեն ինչից, այս պահի դրությամբ Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել, ու գործն արդեն ԲԴԽ-ում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲԴԽ նախկին անդամ, ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Սրբազանը գերադասում է լռել իշխանականների հետ հնարավոր շփումների մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատմում են, որ Բագրատ սրբազանը վերջին օրերին ակտիվ քաղաքական հանդիպումների ժամանակ հիմնականում...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն շտապում ընդդիմադիրները, այլ ուզում են լավ պատրաստվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը չի շտապի Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում, քանի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Փաշինյանի հայտարարությունը կառավարության նիստում նշանակում էր՝ «պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում փորձեց կրկին ասել, որ մածունը սև է, և համոզել, որ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Երթուղայինում վիճաբանած Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել երկու իրար հակասող հատկանիշներով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ոչ բոլոր ՔՊ-ականների ցինիզմն է նվազել
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ իշխանությունը թվացյալ հանգստությամբ հայտարարի, թե «սրբազան պայքարն»...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Ճիշտ կլինի՞ ԿԿՀ-ն վերանվանել ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եսթեր Կարապետյանն է՝ կառավարության կառույցներում վարչության պետ։ Համաձայն ներկայացվող...
Աղբյուր` Panorama.am
08:46
Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսն ուղևորներով մնացել էր ջրի մեջ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն երեկ ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում ավտոբուսն արգելափակվել է ջրի մեջ․ անհրաժեշտ է...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Փաշինյանի աներձագը Սալոնիկում մասնակցելու է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի աներձագ, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ու «Գործընթաց է երկրում,...
Աղբյուր` Panorama.am
08:39
«Ժողովուրդ». Զինվորների ծնողները շարունակում են ծանրոցներ ուղարկել. Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «01․05․2018 թվականին, ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց....
Աղբյուր` Panorama.am
08:32
Մյասնիկյան պողոտայում մեքենան բախվել է էլեկտրական սյանը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 17-ին, ժամը 04:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան...
Աղբյուր` Panorama.am
08:28
Արման Թաթոյան. Անթույլատրելի ու դատապարտելի է այս դժվարին հարցերում լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը
«Այս կառավարության համար գաղտնիությունն ու հանրությունից թաքուն գործելը դարձել են նվիրական արժեք»,- նշում է Հայաստանի նախկին ՄԻՊ...
Աղբյուր` Panorama.am
08:25
Մայիսի 17-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:20
Խոշոր հրդեհ է բռնկվել «Շոփինգ Սիթի»-ում
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց 17 հասցեում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
23:21
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույց. «12։00 - Բաց դաս ԵՊՀ...
Աղբյուր` Panorama.am
22:55
Մենք ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը. Իրակլի Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով, Վրաստանը պաշտպանում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևը և միշտ իր պատրաստակամությունն է...
Աղբյուր` Panorama.am
22:23
1976 թվականի ԽՍՀՆ ԶՈՒ ԳՇ քարտեզն վատագույն տարբերակն է. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվել է ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ստորագրած...
Աղբյուր` Panorama.am
22:14
Տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 15-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Հորդանանի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ալափարսում վթարից հետո ավտոմեքենաները հայտնվել են ձորակում
Մայիսի 16-ին Կոտայքի մարզում ժամը 20։20-ի սահմաններում Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի բախվել են «Mercedes» և...
Աղբյուր` Panorama.am
21:31
Խրոնոլոգիա արեք 2018 թվականից այս կողմ և կիմանաք՝ Արցախը հանձնողներն ովքեր են. Վիտալի Բալասանյան
«Խրոնոլոգիա արեք՝ 2018 թվականից այս կողմ և ինքներդ կիմանաք՝ հանձնողներն ովքեր են»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Արցախի ԱԽ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:18
Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում․ Բագրատ Սրբազան
«Այս շարժումը մեկ-երկու օրվա պատմություն չէ, որ պաթոսային պոռթկանք ու վերջանա գնա։ Երանի այդպես լինեին մեր լուծումները, բայց գիտենք մեր...
Աղբյուր` Panorama.am
21:09
Կաթողիկոսն ընդունել է անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանին
Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ապագա...
Աղբյուր` Panorama.am
20:59
Այս իշխանության միակ ողջամիտ քայլը հանրային պահանջն ընդունելն ու խաղաղ հեռանալն է․ Սուրեն Պետրոսյան
 Սուրեն Պետրոսյանի հայտարարություն է տարածել Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որում ասվում է․  «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է
12:01 16/05/2024

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}