Դրված է Ռուսաստանի և Կիևյան Ռուսի պրոյեկտը. Արգիշտի Կիվիրյան
«Խորհրդային միության փլուզումից հետո աշխարհը դրաձել էր միաբևեռ, որտեղ իշխում էր ԱՄՆ-ը, բայց դրանից կարճ ժամանակ անց Ռուսաստանը փորձում է վերականգնել իր դիրքերը»,- «Գործող աշխարհակարգի փլուզումը. առկա վտանգները մեր տարածաշրջանի համար» խորագրով քննարկման ժամանակ հայտնեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը և հավելեց, որ ՌԴ-ին միացել է Չինաստանը և տարածաշրջանային այլ գերտերություններ:
Նրա խոսքով՝ փորձ է արվում միաբևեռ աշխարհը փոխել երկբևեռ աշխարհով և այդ գործընթացներն նոր են մեկնարկում:
«Այս ամենը կավարտվի նրանով, որ վերջում կենդանի մնացողները կնստեն բանակցությունների սեղանին, քանի որ բոլոր պատերազմներն տարիներ անց ավարտվում են բանակցություններով»,-ասաց բանախոսը:
Ըստ Կիվիրյանի՝ աշխարհում եղել են բրիտանիական, Իրանի, օսմանյան և ռուսական կայսրություններ, որոնք ներկայում փորձում են վերականգնել կայսերական ամբիցիաները:
«Ռուսաստանը մնացել է կայսրություն, իսկ նախորդ երեքը փորձում են իրենց կայսերական տարածքները վերականգնել, ինչն անում են առանց թաքցնելու, ամեն մեկն անում է իր պրոյեկտը: Այդ պրոյեկտներն անելու և աշխարհակարգի փոփոխման արդյունքում, պարզ է, որ սահմանները փոխվելու են»,-հայտարարեց Կիվիրյանը:
Նրա կարծիքով՝ մեկնարկած գործընթացների արդյունքում ձևավորվելու են նոր սահմաններ, դաշինքներ և մոդելներ:
Կիվիրյանի կարծիքով՝ այս իրավիճակից հաթող դուրս կգան ռազմաքաղաքական առումով ուժեղները, իսկ Հայաստանը ներկայում դեռ այդ ուժը չունի:
Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանն՝ Արգիշտի կիվիրյանը հայտնեց, որ այն ռուսական պրոյեկտի շրջանակներում է ընթանում:
«Դրված է Ռուսաստանի և Կիևյան Ռուսի պրոյեկտը»,-հայտնեց բանախոսը և որպես փաստարկ հիշատակեց, որ Ուկրաիանան ժամանակ առ ժամանակ փորձում է իրեն ներկայացնել որպես այլընտրանք ռուսաստանին, ինչի մասին ժամանակին գրել է նաև Պոլ Գոբլը:
Արգիշտի Կիվիրյանի ներկայացմամբ՝ Արևմուտքի, մասնավորապես՝ Բրիտանիայի կողմից նպատակ կա ՌԴ-ն դարձնել սատելիտ երկիր և մասնատել:
«Իսկ ԱՄՆ-ը, ինչպես 1-ին և 2-րդ համաշխարհային պատերազմների ժամանակ, փորձում է ստանալ առավելագույն ֆինանսական օգուտ»,-ասաց բանախոսը և նկատեց, որ հայ-ադրբեջանական ռազմական բախումներն նկարագրված գործընթացների ավելի ցածր մակարդակի գործընթացներից է:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքներին և շտաբերին հարվածելու մասին
- Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են գրեթե բոլոր շրջաններում օդային հարձակման տագնապի չեղարկման մասին
- Ուկրաինայի քաղաքներում տեղի ունեցած պայթյունների հետևանքով կան զոհեր
- “Happy birthday, Mr President”. Ինչպես են Ուկրիանայում արձագանքում Ղրիմի կամրջի փլուզմանը