Լիբանանը հայտնել են, որ Իսրայելի ռազմածովային ուժերի պարեկային նավը մտել է իր ջրային տարածք
Իսրայելի ռազմածովային ուժերի պարեկային նավը Ան-Նակուրա հրվանդանի մոտ մտել է Լիբանանի տարածքային ջրեր: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է լիբանանյան բանակի հրամանատարության հայտարարության մեջ, որը երկուշաբթի օրը տարածել է «Ալ Վաթանիյա» գործակալությունը։
«Հոկտեմբերի 9-ին, ժամը 19:07-ին թշնամական իսրայելական նավը 259 մ ներխուժեց Ան-Նակուրա հրվանդանի դիմաց գտնվող Լիբանանի տարածքային ջրեր և այնտեղ մնաց 35 րոպե»,-ասվում է փաստաթղթում։
Լիբանանի զինվորականները տեղեկացրել են Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) հրամանատարությանը իսրայելական կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի խախտումների մասին, որը սահմանին հրադադար է սահմանել 2006 թվականի ամռանը տեղի ունեցած հակամարտությունից հետո:
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանում հայտնաբերվել է կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը
- Լիբանանի վարչապետը սուգ է հայտարարել Տրիպոլիի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով զոհվածների համար
- Լիբանանի կառավարությունը հաջորդ շաբաթ գումարելու է առաջին նիստը եռամսյա դադարից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին