Ալիևն ու Էրդողանը քննարկել են Սոչիում կայացած բանակցությունների արդյունքները
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սամարղանդում կայացած բանակցություններում քննարկել են Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները և տարածաշրջանում տիրող իրավիճակը: ՏԱՍՍ-ը անդրադարձել է այդ մասին Ալիևի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը։
«Հանդիպումը, որում ընդգծվել է բոլոր ոլորտներում դաշնակցային հարաբերությունների վրա հիմնված մեր երկրների միջև բարեկամական և եղբայրական կապերի հաջող զարգացումը, քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և անվտանգության հարցեր, տեղի է ունեցել մտքերի փոխանակում Սոչիի հանդիպման արդյունքների շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ալիևն ու Էրդողանը գտնվում են Սամարղանդում, որտեղ հինգշաբթի մեկնարկել է Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը։
Հարակից հրապարակումներ`
- Սամարղանդում թյուրքական պետությունները կստորագրեն ավելի քան 10 փաստաթուղթ
- Թյուրքական պետությունների գագաթնաժողովից առաջ Սամարղանդի փողոցներում զրահամեքենաներ են հայտնվել
- Ե՛վ Սոչիում, և՛ Պրահայում արձանագրվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի առկայությունը, դրանով՝ ագրեսիայի փաստը.Փաշինյան
- Սոչիում մեկնարկել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը. Պեսկով
- Սոչիում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին