«Ամոթ է, «Վիկտորիա»
ԳԱՍ Բուսաբանական այգու աշխատակից Իվան Գաբրիելյանը լուսանկարներ է հրապարակել Սևանի ափին գործող տնտեսվարողներից մեկի՝ «Վիկտորիա» հանգստյան տան թափած աղբից ու գրել.
«Ամոթ է , «Վիկտորիա՛»!!! Գումար եք վաստակում Սևանի շնորհիվ, բայց մեջքից եք խփում քախցրահամ ջրով աշխարհի երկրորդ ամենաբարձր լճին:
Լրացնեմ միտքս՝ սա Վիկտորիա հանգստյան տան կողքին գտնվող սելավատարն է, որը անձրևների կամ ուժեղ ձնհալների ջուրը ամենակարճ ճանապարհով ուղղում է դեպի Սևանա լիճը: Իսկ ինչ է լինում այս ամբողջ աղբի ճակատագիրը???
Ասեմ, որ Վիկտորիայում հանգստացողների մաշկի վրա է նստելու լողալիս, երբեմն էլ ստամոքսն է լցվելու... Իսկ միկրոպլաստիկը արդեն Գառնիի աղբյուրների միջոցով լցվելու է Գառնու ջրից օգտվողների ստամոքսը, ինչքան էլ մաքրենք Սևանը լցվող Վիկտորիայի աղբի հետևանքները մաքրման կայաններում ...
Աղբի միկրոմասնիկները լցվելու են Սևանի ձկների ստամոքսը, որից հետո այդ նույն ձուկը ուտելիս՝ մեր ստամոքսը... Շարունակելի...»։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց