«Արալեզ» ՀԿ նախաձեռած ֆորումում ներկայացվեցին հեղինակների շահերը բավարարելու նոր տեխնիկական գործիքներ
Այսօր Երևանում «Արալեզ» հասարակական կազմակերպության՝ հեղինակային, հարակից և մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության համահայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ անցկացվեց ՀՀ ստեղծագործական միությունների միացյալ ֆորում։ «Արալեզ» ՀԿ գլխավոր տնօրեն Վիկտորյա Մալոյանն նախքան մեկնարկը լրագրողներին ասաց, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն ոլորտում առկա խնդիրները, այն է՝ հեղինակային և հարակից իրավունքների խախտումները, մտավոր սեփականության անվերահսկելի և անօրինական օգտագործումը։
Նա հայտնեց, որ ֆորումին ներկա է EAKOP-ի (Իրավատերերի միությունների Եվրասիական կոնֆեդերացիայի՝ ԻՄԵԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Գրիգորի Տուրինցևը, որը կպատմի, թե ինչ միջոցներ կան թափանցիկ ձևով և դասավորված գումարներ հավաքագրելու համար, «FONMIX»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Իրինա Օստաշևսկայան, որը ֆորումի ընթացքում կներկայացնի այն մեխանիզմները, տեխնիկական հնարավորությունները, որոնց միջոցով կառավարվում են, հստակեցվում, հավաքագրվում են հեղինակային և հարակից իրավունքների գումարները։
Նա հստակեցրեց, որ ֆորումի ընթացքում արտերկացի գործընկերները կներկայացնեն առկա իրավիճակի դիտարկման, հեղինակային իրավունքի սեփականատերերի շահերը բավարարելու և հեղինակների վարձատրությունը ապահովելու նոր տեխնիկական գործիքներն ու միջազգային չափորոշիչներին ոլորտը համապատասխանեցնելու միջոցները։
«Այսօրվա ժամանակից գործիքները մեզ թույլ են տալիս ավելի պաշտպանված լինել այս ոլորտում։ Մեր կազմակերպությունները պետք է ապահովեն ոչ միայն հեղինակային վճարումների հավաքագրում և բաշխում, այլ նաև իրավական վահան հանդիսանան իրավատարերի համար՝ հնարավոր դատական պրոցներում պայքարելու նրանց իրավունքների համար, պաշտպանելու ոչ միայն իրավական, նաև բարոյական իրավունքները»,- ասաց Վիկտորյա Մալոյան։
Ֆորումն առավել մանրամասն՝ տեսանյութում։