Քաղաքական 14:20 26/11/2022 Հայաստան

Ադրբեջանական թեզը մենք կուլ ենք տվել ու այդ խաղն ենք առաջ տանում. Տարոն Սիմոնյան

«Մեր պետական ու քաղաքական որոշ գործիչների լեզվամտածողությունը վերլուծելով՝ տպավորություն է, որ 20-րդ դարի 10-20-ական թվականներից այս կողմ ընդհանրապես չենք զարգացել, մոռացվել է, որ 1920 թվականից հետո միջազգային հարաբերությունները, իրավունքը զարգացել են»,- ««Խաղաղության» համաձայնագիր․ սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովին ասաց իրավագիտության թեկնածու, դոցենտ, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Նա նշեց, որ դա արտահայտվում է  նաև այն  բառապաշարում, որը վերաբերելի է այս «պայմանագիր կոչվածին»։

«Չկա այդ պայմանագիրը, բնականաբար, չենք կարող դրա դրույթները վերլուծել, բայց այն բառերը, արտահայտությունները, որոնք օգտագործվում են այդ պայմանագիրը բնորոշելիս, որոշակի ենթադրություններ տալիս են»,- ասաց Տ.Սիմոնյանը։

Նա ընդգծեց, որ նախ և առաջ միջազգային  պայմանագրերում վերջին կես դարում խաղաղության համաձայնագիր չի օգտագործվում։

Տ.Սիմոնյանը բացատրեց, թե ինչու չի օգտագործվում. «Միջազգային հարաբերությունները, քաղաքականությունը մինչև առաջին աշխարհամարտի ավարտը խաղաղության պայմանագիրը բնորոշում էին  պատերազմների ավարտման գործիք։ Այն ժամանակ պատերազմներ վարելը նորմալ երևույթ էր, արտաքին քաղաքականության գործիքներից մեկն էր։ Այդպես էր մինչև 1928 թվականը, երբ արգելվեց պատերազմ վարելը, միջազգային հարաբերություններում համարվեց միջազգային  իրավունքի խախտում։ Երկրորդ աշխարհամարտից հետո արդեն ՄԱԿ-ի կանոնադրությունը ստորագրելուց, միջազգային նոր իրավակարգ հաստատելուց հետո ընդհանրապես չի օգտագործվում պատերազմ բառը միջազգային իրավունքում, օգտագործվում է միջազգային  կամ ոչ միջազգային կոնֆլիկտ, ագրեսիա որպես քրեական բնորոշում, այսինքն՝ հանցագործություն, պատերազմ  վարելն ինքնին  հանցագործություն է։

Երբ մենք նորից վերադարձ ենք  կատարում 20-ականների մտածողությանը, կարծես թե մտովի վերականգնում ենք այն իրավակարգը, որը գոյություն ուներ այն ժամանակ և, խաղաղության պայմանագիր կնքելով, մենք ենթագիտակցաբար, միգուցե գիտակցաբար, համարում ենք, որ միջազգային իրավունքում ուժի գործադրումն  օրինաչափ է, ոչինչ որ Ադրբեջանն ուժ է գործադրել Հայաստանի նկատմամբ, հիմա եկեք խաղաղության պայմանագիր կնքենք ու որոշենք, թե ինչ ենք անում սրանից հետո։ Մինչդեռ այդպես չի կարող լինել, ուժի գործադրումն, ինքնին   հանցագործություն է։ Դրա հետևանքները ժամանակակից միջազգային իրավունքը տալիս է. նման գործողություն կատարած պետության ղեկավարը, կամ որոշում կայացրած անձինք ենթակա են քրեական պատասխանատվության»։

Տ.Սիմոնյանի խոսքով, ըստ էության, այս բառապաշարն առաջ քաշողը հայկական կողմը չի եղել, այլ Ադրբեջանը, և, ըստ էության, սա ադրբեջանական թեզ է, որը  կարծես թե մենք կուլ ենք տվել ու այդ խաղն ենք առաջ տանում։

«Այսինքն այն բառերը, որոնք հնչում էին Ադրբեջանի ղեկավարության շուրթերից, հիմա հնչում է հայկական ղեկավարության շուրթերից, որը շատ վտանգավոր է։ Այն, ինչ ժամանակին Ադրբեջանն էր պնդում, օրինակ, ասելով որ մենք պետք է ընդունենք խորհրդային միության վարչական սահմանները որպես պետական սահմաններ, մենք ժամանակին դա մերժում էինք, հիմա կարծես թե ինքներիս ենք այդ թեզը բռնել ու պաշտպանում, որ պետք է առաջ տանենք»,- ասաց նա։

Բանախոսն ընդգծեց, որ միջազգային պայմանագիրը կարող է  և պետք է ուժ ունենա միայն այն պարագայում, երբ դրանում արտահայտված է պետության ազատ կամքը, սպառնալիքի  ներքո կնքված պայմանագրերն առ ոչինչ են, զրոյական ուժ ունեցող փաստաթուղթ։

«Եթե պետությունն ընդունում է, որ ինքը պատերազմ է  պարտվել, պարտության արդյունքում կնքում է խաղաղության պայմանագիր և  այնտեղ ամրագրում է, որ ինքը, այո, համաձայն է և իր ազատ կամքն է արտահայտում այդ պայմանագրում, որ  այսուհետ իր վարքագիծը, զորքերը, սահմանը ինչ որ ձևով պետք  փոխվի, սա նշանակում է,  որ այդ պետությունը կամ սպառնալիքի ներքո է կնքում այդ պայմանագիրը  կամ ընդունում է, որ ինքը ժամանակին ագրեսոր է եղել, հիմա էլ զորքերը հետ է քաշում։ Հիմա  այս երկու տարբերակներից ո՞րն է հայկական պետականությունն առաջ տանում։ Դժվարանում եմ ասել։

Իսկ այս փաստաթուղթ, որին մենք ասում ենք խաղաղության պայմանագիր, եթե  այստեղ էլ պետության ղեկավարությունն ընդունի, որ  սպառնալիքի ներքո է գնում այս քայլին, սա գոնե ինչ որ առումով հետագայում գործիք կարող է ծառայել։ Եթե պետությունը չի ընդունում դա, այլ իր կամքի  ազատ արտահայտման եղանակ է համարում, սա արդեն իրավական հետևանքներ է  առաջացնելու՝ ոչ միայն պայմանագիրն է դառնալու մեզ համար պարտադիր,  հետագայում մեր նկատմամբ կարող են դատաիրավական գործընթացներ սկսել հնարավոր այլ հետևանքներով»,- ասաց Տարոն Սիմոնյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:53
Հայաստանի և Արցախի ՊՆ-ները հերքում
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն  է տարածել:...
Աղբյուր` Panorama.am
21:02
Մենք մեր բանակցային փաթեթը գոնե հրապարակել էինք, դուք տեղյա՞կ եք իրենք ինչ են բանկցում Թուրքիայի հետ․ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը մասնակցում  է Սամվել Ֆարմանյանի՝ «Միայնակ ընդդեմ ճակատագրի. ֆուտբոլային դիվանագիտության...
Աղբյուր` Panorama.am
20:31
Հայաստանի ներկա կառավարիչների ամենից ուժեղ կողմն՝ ամոթ չունենալն է․ Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը,արձագանքելով  Փաշինյանի այն հայտարարությանը, թե  2018-ից  հետո Հայաստանն ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
20:16
«Երևանը պատմական քաղաք է». թուրք ֆոտոթղթակիցը Հայաստանում է
Թուրքական սպորտային թերթերից մեկի՝ «Fanatik»-ի ֆոտոթղթակից Սերքան Հաջըօղլուն օրերս եկել է Երևան, շրջել քաղաքում, եղել Հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Подъёму»-ին ասել է, որ Երևանը դեռևս չի հստակեցրել իր դիրքորոշումը։ «Դեռ ոչ. Մենք դա...
Աղբյուր` Panorama.am
19:48
Նպատակը՝ գաղտնազերծված տեղեկությունները հանրության սեփականությունը դարձնելն է․ Ֆարմանյան
ՀՀ նախագահի նախկին մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը, որի պաշտոնավարումը համընկել էր Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային դիվանագիտության ու...
Աղբյուր` Panorama.am
19:33
Սերժ Սարգսյանը մասնակցում է Սամվել Ֆարմանյանի՝ «Միայնակ ընդդեմ ճակատագրի: Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» գրքի շնորհանդեսին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Սամվել Ֆարմանյանի՝ «Միայնակ ընդդեմ ճակատագրի: Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը»...
Աղբյուր` Panorama.am
19:24
Բաքվի բարբարոսական վարչախումբը պետք է հիշի, նախևառաջ, Ապշերոնի մասին․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Շատերը գիտեն, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի նավթագազային կարևորագույն ենթակառուցվածքներից մեկը...
Աղբյուր` Panorama.am
19:11
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը կմեկնի Ալբանիա
Մարտի 23 -ի լուսադեմին Ալբանիայի Դյուրես քաղաք կմեկնի Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ ծանրորդները մարտի 25-ից...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ավետիք Իշխանյան․ Իսկ մե՞նք․․․
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Ավելի քան մեկ շաբաթ ողջ Ֆրանսիան ապստամբում է։ Ապստամբում է կենսաթոշակային տարիքի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
18:48
Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիաչվերթները կարող են վերսկսվել մեկ ամսից
Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթները կարող են վերսկսվել մեկ ամսից։ Jnews-ի փոխանցմամբ՝ այս մասին «Mtavari Arkhi» հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
18:32
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
«Փոքր և միջին ձեռնարկությունների համար Ակբա բանկի անվճար բիզնես դասընթացները եղել են ոչ թե բիզնես պրոյեկտ, այլ սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
18:19
Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վնասված Ջերմուկի ճոպանուղին վերանորոգվում է
Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը գրում է․ «Ջերմուկի ճոպանուղին, որը զբոսաշրջիկների կողմից ամենաայցելվող վայրերից է, գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունների կազմած «Վեցյակի սեղանի» թեկնածուն Էրդողանից առաջ է անցնում․ Հարցում
Թուրքական մի շարք վիճակագրական-հետազոտական ընկերություններ գալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
18:00
Թույլատրվել է «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ գործունեությունը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ և «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ֆրանսիացիները ցանկանում են անցկացնել էկոլոգիապես ամենամաքուր օլիմպիական խաղերը
Արդեն  քննարկումներ են ընթանում Փարիզի օլիմպիական ավանի հանգստի և վերականգնման պայմանների վերաբերյալ: ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ֆուտբոլիստների վիճակը նորմալ է. Ալեքսանդր Պետրակով
«Ֆուտբոլիստների վիճակը  նորմալ է, սկզբում մի փոքր դիսբալանս կար, հիմա կարողացել ենք բոլորին բերել ընդհանուր հայտարարի, վաղվա խաղում...
Աղբյուր` Panorama.am
17:34
Իրացնելու նպատակով մեծաքանակ թմրամիջոցներ՝ ավտոմեքենայի պահեստային անվադողի մեջ
2022թ․ մայիսի 5-ին՝ ժամը 13:25-ին, բուժհաստատությունից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակից մահացած վիճակում իրենց մոտ է...
Աղբյուր` Panorama.am
17:25
Չնայած Հայաստանի գործադրած կառուցողական ջանքերին, Ադրբեջանը շարունակել է էական հարցերի շուրջ իր ապակառուցողական կեցվածքը. Արարատ Միրզոյան
 «ՀՀ արտաքին քաղաքականության  ուղղությամբ Հայաստանի համար շարունակել է առանցքային մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության...
Աղբյուր` Panorama.am
17:19
Բոլորս էլ գիտենք՝ այս ինչ խաղ է մեզ համար ու ամեն ինչ լավ կլինի. Վարազդատ Հարոյան
«Հոգեբանական տեսանկյունից շատ լավ վիճակում եմ, ֆիզիկապես՝ առավել ևս։ Ամեն ինչ լավ է»,- ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի...
Աղբյուր` Panorama.am
16:59
Երեկ և այսօր Ադրբեջանը կրակել է Մաճկալաշենի խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Արցախի Հանրապետության  ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում նե.  «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
16:47
Կալաձե. Գերմանիայի ԱԳ նախարարը կտրված է իրականությունից
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:38
Սյունիքի մարզում անշարժ գույքի գներն աճել են
Սյունիքի մարզն այս պահին հանրապետության ամենառիսկային գոտիներից է, բայց անշարժ գույքի գների առումով Երևանից ու Կոտայքից հետո ամենալուրջ գնաճային...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ռումինիան Կիևից պահանջել է իր պատմական հողերը
Ռումինացի սենատոր Դիանա Շոշոական օրինագիծ է գրանցել, որը կոչ է անում հրաժարվել Կիևի հետ բարիդրացիական հարաբերություններից և ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
16:19
Ապօրինի անտառահատումների արդյունքում պետությանը պատճառվել է 5 մլն դրամի վնաս
Դատախազը հայցադիմումով պահանջում է վերականգնել պատճառված վնասը
Աղբյուր` Panorama.am
16:10
Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ են տրվել
Կաշառք ստացած ՃՈ տեսուչն ու նրան օժանդակած անձը կալանավորվել են
Աղբյուր` Panorama.am
16:01
Wildberries-ը և Ozon-ը նոր կանոն են մտցնում ռուսների համար
Ռուսները տեղեկացվել են կանոնների մասին, որոնք ներմուծում են Ռուսաստանի Դաշնությունում հայտնի առցանց խանութները։ Էլեկտրոնային առևտրի առցանց...
Աղբյուր` Panorama.am
15:50
Գերմանիայի արտգործնախարարն իր երկրի աջակցությունն է հայտնել Վրաստանին եվրաինտեգրման ճանապարհին
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը Վրաստանին խոստացել է Բեռլինի աջակցությունը եվրաինտեգրման ճանապարհին և կոչ արել շարունակել...
Աղբյուր` Panorama.am
15:41
Թուրքիայի մեջլիսի հանձնաժողովում ընդունվել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Ֆինլանիսյի անդամակցության գործընթացին:...
Աղբյուր` Panorama.am
15:32
Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը
ՍԴ-ն հրապարակել է որոշումը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կասկադի տարածքում ծառեր են հատվում
20:14 23/03/2023

Կասկադի տարածքում ծառեր են հատվում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}