ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպանը հանձնել է իր հավատարմագրերի պատճենը
Դեկտեմբերի 1-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Սերենադ Սոլիման Գամիլը:Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։
«Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Գամիլին նշանակման առիթով և մաղթել նրան արգասաբեր աշխատանք և հաջողություն կարևոր առաքելության իրականացման գործում՝ համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր նպաստը կբերի երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը։
Զրուցակիցները քննարկել են հայ-եգիպտական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ մասնավորապես անդրադառնալով երկկողմ հագեցած օրակարգին և համագործակցության ընդլայնման հնարավորություններին»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան