Երբ Երևանի կենտրոնում տոն է, ադրբեջանցիները հիմնում են իրենց առաջին անցակետը․ Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է․
«Այն պահին, երբ Երևանի կենտրոնում տոն է, ադրբեջանցիները հիմնում են իրենց առաջին անցակետը Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհին, որի մասին ոչ մի հիշատակարանում չկա անգամ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հայտարարության մեջ։
Հ.Գ. Ես գուշակ չեմ, երբ 2022 թվականի մարտից աղաղակում էի այս ամենի մասին հստակ նկարագրելով։ Պարզապես պետք է կույր լինել ակնհայտ բաները չտեսնելու և հիմար` ակնհայտը չհասկանալու համար»։
Հիշեցնենք, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հերքել է Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին