«Պատիվ ունեմ» խմբակցությունն ապացուցել է՝ ինչքանով է ընդդիմադիր փողոցում․ Հայկ Մամիջանյան
«Այդ հարցի շուրջ քվերակության հարցում «Պատիվ ունեմ» խմբակցության որոշում չի եղել, եղել է ազատ քվեարկություն պատգամավորների կողմից»,- Ազգային ժողովում ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը պատասխանելով հարցին, թե տարընթերցումների տեղիք է տվել «Պատիվ ունեմ» խմբակցության քվերակությունը՝ իշխանության ներկայացրած ԲԴԽ անդամի թեկնածուի՝ Հայկ Գրիգորյանի վերաբերյալ, ինչո՞ւ նման որոշում կայացվեց։
Նա նշեց, որ յուրաքանչյուր պատգամավորի՝ ցանկացած փակ գաղտնի քվեարկություն չէ, որի դրդապատճառները կարող է ասել մամուլով. «Բայց վստահեցնում եմ ձեզ և առաջին հերթին մեր ընտրողներին, ովքեր մեզ գործուղել են մեզ ԱԺ, որ թե այդ, թե ցանկացած քվեարկություն ունի իր խորը դրդապատճառները, որոնց մասին ցավոք կամ որոշ մարդկանց պարագայում ի երջանկություն, չեմ կարող բարձրաձայն ասել։
Հարցին՝ դրանք անձնակա՞ն դրդապատճառներ են, Մամիջանյանն ասաց. «Անձնական չեն»։
Հայկ Մամիջանյանը նշեց. «Կարծում եմ՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցության յուրաքանչուր պատգամավոր, ապացուցել է, թե ինչպես է վերաբերվում այս իշխանություններին, ապացուցել է, թե ինչքանով է ընդդիմադիր փողոցում, այնտեղ, որտեղ պետք է դա առաջին հերթին ապացուցեր»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին