Հիմա կտրուկ քայլերի ժամանակն է. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Այս իրավիճակում Հայաստանի ղեկավարը շատ կոնկրետ մի քայլ պետք է անի: Պետք է հրապարակայնորեն դիմի ԱՄՆ նախագահին, ասելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը հենց իր ասած դեմոկրատիայի ու ավտորիտարիզմի սահմանն է ու ինքը սպասում է Արցախի ժողովրդի անվտանգության հարցում ԱՄՆ-ի կոնկրետ քայլերին: Եթե այդ քայլերն ԱՄՆ-ն ի վիճակի չի անել, կամ չի ցանկանում անել (այսինքն դեմոկրատիա-ավտորիտարիզմը զուտ քարոզչություն է ու իրական կյանքի հետ կապ չունի, շահերն են կարևոր), ապա ստիպված է Սյունիքում հայ-իրանական զորավորժություններ անցկացնել ու դրա համար դիմում է Իրանին:
Հիմա կտրուկ քայլերի ժամանակն է»:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Ու հետաքրքիր է, թե որ խելապակասն է գնալու նման թափանցիկ կառույցում շպիոն աշխատելու
- Ստեփան Դանիելյան. Հայաստանում կան լրատվամիջոցներ, փորձագետներ, որոնք կեղծ հույսեր ու վախեր են ներշնչում
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց