Քաղաքական 16:20 16/12/2022 Հայաստան

«Համախմբում»-ի պահանջը Պուտինից՝ Օպերատիվ կերպով մաքրել ադրբեջանական բոլոր ապօրինի ռազմական հենակետերը Լաչինի միջանցքից

 «Համախմբում» շարժման նախաձեռնող խումբն այսօր  հանրային ակցիա իրականացրեց Երևանում ՌԴ դեսպանության առջև։ Ակցիայի մասնակիցները  ՌԴ դեսպանության աշխատակազմին հանձնեցին  պահանջները՝ անվերապահ կատարելու իր կողմից ստանձնված միջազգային պարտավորությունները, ապահովելու անխոչընդոտ երթևեկությունը Արցախի և արտաքին աշխարհի միջև և դրանով վերջ դնելու Արցախի ապօրինի պաշարմանը։

Դեսպանատանը հանձնված նամակում ասված է.

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․ Պուտինին,

Հարգարժան պարոն Նախագահ,

Շինծու բնապահպանական նկատառումներով պաշտոնական Բաքուն արդեն 5 օր է, ինչ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Արցախի 120 հազար բնակչին աշխարհի հետ կապող կյանքի միակ զարկերակը, որը,  համաձայն 2020թ․ նոյեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին» եռակողմ հայտարարության 6-րդ կետի, գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի լիարժեք վերահսկողության ներքո։ Եթե իրավիճակն արագ չկարգավորվի, Արցախի ժողովուրդը կհայտնվի հումանիտար աղետի սպառնալիքի տակ։

Ադրբեջանի իշխանությունների գործողությունները էթնիկ զտման հերթական դրսևորումներ են,
մարդկության դեմ ուղղված հանցագործություն, ուստի այդ գործողությունների կանխումն ու թույլ չտալը ոչ միայն Ռուսաստանի խնդիրն է՝ որպես նոյեմբերի 9-ի հայտարարությունն ստորագրած հակամարտող կողմերի պարտավորությունների կատարման երաշխավորի, այլև նրա՝ որպես հեղինակավոր տերության կոչումն է, տերության, որ հանդիսանում է այնպիսի աշխարհակարգի ջատագով, որը հիմնված է միջազգային իրավունքի սկզբունքների և բոլոր ժողովուրդների իրավահավասարության հարգման վրա։

Մենք մեր պետությունների միջև ռազմավարական հարաբերությունների պահպանման և զարգացման կողմնակիցն ենք։ Մենք համոզված ենք, որ ադրբեջանական կողմի այս սադրանքը ուղղված է նաև ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի դեմ՝ նպատակ ունենալով հեղինակազրկել Ռուսաստանը։ Բայց միևնույն ժամանակ ելնում ենք այն համոզմունքից, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ստորագրած յուրաքանչյուր կողմ պետք է անվերապահորեն կատարի իր ստանձնած պարտավորությունները, իսկ որևէ մեկի կողմից այդ պարտավորությունները խախտելու, չկատարելու դեպքում Ռուսաստանը պետք է կոշտ վերաբերմունք ցուցաբերի և գործադրի իր ողջ կարողություններն ու հեղինակությունը՝ պարտադրելու կողմերին կատարել ստանձնած պարտավորությունները։ Հակառակ դեպքում, Ադրբեջանի հանդեպ առկա այս թողտվությունը և հայկական շահերի դիրքերից միակողմանի զիջումները կհանգեցնեն տարածաշրջանի փխրուն խաղաղության խախտմանը, նոր ռազմական գործողությունների, հնարավոր է նաև Արցախի բնակչության սպանդին։

Հետևապես, նկատի ունենալով, որ Լաչինի միջանցքը հենց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո է գտնվում, և որ հենց այդ ուժերն են հանդիսանում միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժն ապահովելու երաշխավորը, մենք՝ «Համախմբում» շարժման անդամներս կոչ ենք անում Ձեզ․

• Ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքը և ապահովել դրա անխոչընդոտ
գործառնումը՝ համաձայն 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի,
• Օպերատիվ կերպով մաքրել ադրբեջանական բոլոր ապօրինի ռազմական հենակետերը Լաչինի
միջանցքից, իսկ հետագայում բացառել ահաբեկիչների և սադրիչների մուտքը միջանցքի
տարածք,
• Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված պարտավորություններն Ադրբեջանի կողմից
չկատարվելու դեպքում, նախաձեռնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ, որի մշտական
անդամն է ՌԴ-ը, խաղաղապահ առաքելությունը շարունակելու համար միջազգային լիարժեք ու
անժամկետ մանդատ ստանալու, ինչպես նաև Արցախի ժողովրդին հումանիտար աղետից փրկելու
նպատակով,
• ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակից բխող հնարավորությամբ
նախաձեռնել Արցախի Հանրապետությունը ճանաչելու գործընթաց՝ որպես էթնիկ զտումից ու իր
պատմական հայրենիքից բռնի տեղահանումից Արցախի ժողովրդին փրկելու անհրաժեշտ միջոց։

Հարգանքով՝ «Համախմբում» շարժման նախաձեռնող խումբ Երևան, 16 դեկտեմբերի, 2022թ»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
15:57
«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Տիկին դեսպան, Ձեր լռությունը ԱՄՆ ամոթն է. Դավիթ Ֆիդանյան
«Տիկին դեսպան, Դուք ինքներդ էլ գիտեք, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի ավտորիտարիզմ է տիրում։ Եվ Ձեր իսկ լռությունն առաջին հերթին...
Աղբյուր` Panorama.am
15:35
Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո
«Այս քայլերթը բնական է ստացվել, ոչ մի սարքած բան չկա»,- լրագրողներին ասաց Կիրանցից դեպի Երևան քայլերթին միացած Հայաստանի վաստակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
AntiFake խմբագրության աշխատակիցները, մի խումբ քաղաքացիներ  բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով չլռել  և...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հորդորում է միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և...
Աղբյուր` Panorama.am
14:38
Արմավիրում մայիսի 8-ին 8 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
14:34
Սուրենյանց. Այսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Կառավարումն ամբողջովին ձախողած...
Աղբյուր` Panorama.am
14:22
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է
25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}