Քաղաքական 10:22 24/12/2022 Հայաստան

Որքան էլ հարցեր լինեն ռուս խաղաղապահներին, չեն կարող հարցեր չլինեն չէ՞ ստորագրող մյուս կողմին՝ ի դեմս Հայաստանի. Կարեն Բեքարյան

«Հերթական անգամ գործ ունենք մարդասիրական իրավունքի բավականին լուրջ խախտման հետ, որովհետև այս գործողությունը, որը հիմա արվում է Ադրբեջանի կողմից, եթե դրան գումարենք նաև  մի քանի օր գազամատակարարման դադարեցումը, գործ ունենք ահաբեկչական քաղաքականության հետ»,- Արցախի Հանրային հեռուստաընկերության «Օր հարցազրույց»-ի տաղավարում ասել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը։

Նա ընդգծել է՝ ահաբեկչություն է  բառի ամենալայն ու ամենախորքային իմաստով իր բոլոր բաղկացուցիչներով՝  հոգեբանականից մինչև իրականում էքզիստենցիալ։

«Սա նաև իր էությամբ ուժի սպառնալիքի կիրառում է, ուժ՝ պարտադիր չէ միայն ռազմական իմաստով ուժ։ Մենք գործ ունենք հանցագործության հետ բառիս բուն իմաստով»,- նշել է վերլուծաբանը։

Նրա խոսքով, Ադրբեջանը խախտում է  եռակողմ հայտարարության համապատասխան 6-րդ կետը, որով Լաչինի միջանցքով երթևեկությունը պետք է լիներ անխոչընդոտ և որևէ արգելափակում չունենար։

Կարեն Բեքարյանը Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հետ կապված միջազգային կազմակերպությունների արձագանքով բավարարված չէ.

«Իրականում հայտարարություն և գործողություն, երբ կրում են տարբերություն, ստիպված ես լինում նայել, թե որն է ավելի ծանրակշիռ։ Նույն շրջափակման օրերին Բուխարեստում տեղի ունեցավ կանաչ էներգիայի մասով փաստաթղթի ստորագրում՝ Ադրբեջան-Վրաստան-Հունգարիա-Ռումինիա Եվրոպական միության  բարձր հովանու ներքո և Եվրոպական միության բարձրաստիճան ներկայացուցչի ներկայությամբ։

Եթե երկիրը, որը նույն այդ օրը, կիրառում է  հակամարդկային նման գործիքակամզ և  այդ օրն ունենալ նման փաստաթղթի ստորագրում ԵՄ բարձրաստիճան  պաշտոնյայի հովանու ներքո և ներկայությամբ՝ հարց եմ տալիս՝  Ադրբեջանը հենվելու է սրա՞ վրա, որ իրեն ամեն ինչ ներվում է, թե՞ հենվելու է նրա վրա, որ Եվրախորհրդարանի մի քանի պատգամավորներ անում են հայտարարություններ։ Մենք այստեղ գործ ունենք բավականին լուրջ պրոբլեմի հետ՝ կապված աշխարհի արձագանքի հետ»։

Նա նշել է, որ այդ արձագանքները, նրանց ծանրակշիռ լինել կամ չլինելն աշխատանքի արդյունք է լինում կամ աշխատանքի բացակայության արդյունք է լինում։

«Եթե հայկական դիվանագիտությունը  և ոչ միայն, մնացած բոլոր ուղղությունները, որոնք առնչություն ունեն միջազգային հանրության և այնտեղ կարծիք ձևավորելու հետ, այդ ամենն անի պատշաճ, բնականաբար, մենք կտեսնենք ոչ միայն արձագանքներ, կտեսնենք նաև գործողություններ, քայլեր»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշմանը, Կարեն Բեքարյանը նշել է. «Հերթական անգամ գործ ունենք իրավիճակի հետ, երբ իրականությունն ու PR-ը սկսեց իրար խառնվել, բավականին պատկերը շեղել։ ՄԻԵԴ-ի որոշմանը ի՞նչ արձագանքներ եղան Հայաստանից, Ադրբեջանից։ Հայաստանը բարձրաձայնում էր, որ ՄԻԵԴ-ը բավարարեց հայցադիմումը, Ադրբեջանը՝ չբավարարեց։ Իրականությունն արանքում է։

ՄԻԵԴ-ն արձանագրեց, որ չի տիրապետում իրավիճակին, արձանագրեց, որ մասնակիորեն լուծում է  պահանջում և ակնկալում ապաստան չունեցողների, ճանապարհներին մնացած, գոյության և բնականոն կյանքի համար  միջոցներ չունեցողների, հիվանդների համար ճանապարհի բացում։ Այսինքն, մասնավորեցված կատեգորիաներ։ Հիմա դրա լուծումն  ինչպիսի՞ն պետք է լինի։ Պետք է լինի գործողությամբ՝  այսինքն խաղաղապահ առաքելության հետ համաձայնեցված գործողություն»։

Հարցին՝ ի՞նչ է անում ռուսական կողմը, վերլուծաբանը պատասխանել է. «Մենք գործ ունենք բավականին բարդ իրավիճակի հետ, երբ որ նորից միանշանակ կամ սև-սպիտակ  գնահատականներ տալ չի ստացվաի, կոռեկտ չի լինի։

Քաղաքականության մեջ հստակություն 100 տոկոսանոց շատ քիչ դեպքերում է  լինում։
Կատարո՞ւմ է  արդյոք ռուս խաղաղապահ առաքելությունն իր պարտավորությունները ողջ  ծավալով։ Ոչ։

Կատարում է արդյո՞ք ռուս խաղաղապահ առաքելությունն իր պարտավորությունների առյուծի բաժինը։  Այո։ Որովհետև եթե ռուս խաղաղապահ առաքելությունն իր հիմնական  պարտավորությունները չկատարեր, մենք հիմա այստեղ նստած չէինք լինի։ Արդյո՞ք  հիմա չունենք հարցադրումներ ռուսական կողմին և ռուս խաղաղապահներին։ Ունենք և դրանք բավականին շատ են։ Այո, նույն միջանցքի անվտագությունը, միջացքի չփակվելու հետ կապված հարցերը  ռուս խաղաղապահների անմիջական պարտավորությունների դաշտում է։

Ինչո՞վ է պայմանավորված, որ մինչև օրս մենք այս արդյունքը չենք գրանցում, խաղաղապահները չեն անում այն գործառույթներ, որոնք նախատեսված են և ճանապարհը չի գործարկվում։ Հարցեր են, որոնք պետք է պատշաճ կարգով  դրվեն ռուսական կողմի առաջ։ Առաջին հերթին դիվանագետների, պետության բարձրաստիճան իշխանությունների, Հայաստանի դեպքում ներկայացուցիչների կողմից։

Եռակողմ հայտարարությունը, որի  վրա մենք հղում ենք անում, տակն ունի նաև Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի  ստորագրությունը։

Սա ստեղծում է  աշխատանքի աննկարագրելի լայն դաշտ։  Հետևաբար, որքան էլ հարցեր լինեն ռուսական խաղաղապահ առաքելությանը, իսկ դրանք կան և օբյեկտիվ են, չեն կարող հարցեր չլինեն չէ՞ ստորագրող մյուս կողմին՝ ի դեմս Հայաստանի»։

Հարցին՝ կարծիքներ են հնչում, որ  եթե ՌԴ-ն չի կարող կամ չի ուզում կատարել իր այն պարտավորությունները, որոնք ստանձնել է նաև միջազգային հանրության առաջ, գուցե հասնել նրան, որ միջազգային մանդատ տան կամ միջազգային ուժե՞ր հրավիրել ռուսականի փոխարեն, Բեքարյանն ասաց. «120 հազար բնակչությունը ոչ մեկի համար փորձադաշտ չէ։ Եթե այդպիսի վստահություն ունեին, որ այլ խաղաղապահ առաքելություն կարող էր գործել... Ո՞վ ուներ այդ վստահությունը։  Հայաստանի իշխանություննե՞րը։

Օդի մեջ խոսելն ու օդը ուղղակի դղրդացնելը, կարելի է, բայց կրկնեմ՝ 120 հազար մարդն այստեղ փորձադաշտ  չէ ոչ մեկի համար, և մեր հայրենիքի այս հատվածը փորձադաշտ չէ  ոչ մեկի համար։
Սա այն դեպքը չէ, երբ ինչ որ հայտարարություններով կարելի է  էմոնցիաներ գրգռելու վրա  փորձել քաղաքական  հարցեր լուծել»։ 

Կարեն Բեքարյանն Արցախ էր մեկնել դեկտեմբերի 8-ին։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան պետք է վերադառնար Հայաստան, սակայն Արցախ-Հայաստան միակ ճանապարհն ադրբեջանցիների կողմից փակելու պատճառով նա դեռ Արցախում է։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}