Քաղաքական 15:51 25/12/2022 Արցախ

Ես այստեղից չեմ գնալու և չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին. Ռուբեն Վարդանյան

«Կյանքումս առաջին անգամ պետք է ելույթ ունենամ այսքան մարդկանց առջև։ Ես փորձելու եմ ասել այն, ինչ գալիս է իմ սրտից, իմ ազնվությունն եք զգալու։ Հպարտ և շնորհակալ եմ, որ ձեզ հետ միասին այստեղ եմ գտնվում և դուք ինձ հիացնում եք»,- Արցախի Հանրապետության մայրաքաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցող համաժողովրդական հանրահավաքում իր ելույթն այսպես սկսեց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։

Նա նշեց, որ 20 տարի գալիս է Արցախ, 52 օր Արցախի պետական նախարարն է, իսկ վերջին 14 օրն էլ ղեկավարում է օպերատիվ շտաբը և հպարտանում է, որ մարդիկ դժվարություններով հանդերձ ընդունում են այս իրավիճակն ու ասում են, որ պատրաստ են պայքարելու։

«Երեկ առավոտյան գնացել էի շուկա։ Մի տարիքով կնոջը հարցնում եմ, թե ինչպես է, պատասխանում է՝ ապրանք չկա, բանջարեղեն չկա։ Հարցնում եմ՝ դիմանո՞ւմ եք, ասում ՝՝ տղա ջան, 90-ականներին աղջիկս հղի էր, գնում էր մինչև կամուրջը ջուր բերում ու դիմանում էինք, հիմա էլ կդիմանանք, բայց միայն հավատանք, որ մեզ չեն խաբելու, մենք միասին ենք»,- պատմեց Ռուբեն Վարդանյանը և հավելեց. «Ես ձեզ հավատացնում եմ՝ մենք միասին ենք»։ 

Նրա խոսքով՝ թեև 90-ականների չի եղել արցախցիների կողքին, բայց վերջին երկու շաբաթվա ընթացքում հասկանում է, որ պատմությունը կրկնվում է: «2023 թվականի փետրվարին կլինի 35 տարի, որ մենք պայքարում ենք։ Այս բլոկադան 14 օր չէ, այս պայքարը շարունակվում է 35 տարի, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ հաջորդ սերունդը  տեսնի, որ ստացել ենք այն, ինչի համար պայքարել ենք, որի համար հազարավոր զոհեր ենք տվել»,- նշեց նա։

Ռուբեն Վարդանյանն ասաց՝ մեծ աշխատանք են իրականացնում, որպեսզի կարողանան լուծել առկա խնդիրները։ Նրա խոսքով՝ գիտեն բոլոր խնդիրները, իսկ հիմա պետք  է ստեղծեն նոր իրավիճակ  որ բոլորը հավատան՝ արդար երկրում են ապրում։

«Սա պետք է դառնա օրինակ այլ երկրների համար, նաև մեր հարևան երկրների, որ ուղարկել են այդ «էկոակտիվիստներին»։ Մենք ենք իրենց սովորեցնելու, որ թե ոնց պետք է  ապրեն, այլ ոչ թե իրենք մեզ ասեն, թե էկոլոգիական ստանդարտներն ինչպես ենք պահում։ Իրենք չեն հասկանում, թե ում հետ են շփվում, չեն հասկանում՝ մեր ուժը նրանում է, որ կարող ենք այսպես հավաքվել հրապարակում և հանգիստ խոսենք»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ բոլորը մեկ նավում են և պետք է հարգեն իրար, պետությունը. «Մեր ամենակարևոր ուժն այն է, որ մենք պետություն ունենք։ Արցախը ոչ միայն մեզ, այլ հայկական աշխարհի արմատն է։ Ավելին՝ Արցախը աշխարհի արմատն է, քանի որ մենք դառնալու ենք օրինակ նոր արժեքների, նոր ավանդույթների»։ 

Ռուբեն Վարդանյանը նշեց, որ այս իրավիճակում երեք ճանապարհ կա։ «Առաջինը՝ ենթարկվում ենք և ուշ թե շուտ կամաց-կամաց ինտեգրացվում ենք Ադրբեջանին, երկրորդ՝ այստեղից դուրս ենք գալիս, երրորդ՝ պայքարում ենք։ Ես իմ որոշումը կայացրել եմ սեպտեմբերի 2-ին՝ ես այստեղ եմ, ես պայքարում եմ, այստեղից չեմ գնալու և ես չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին։ Ես ձեզ խոսք եմ տալիս, որ իմ գիտելիքները, անունը, կապերը, իմ ունեցվածքը տալու եմ Արցախի անկախության և հաջողության համար»,- հայտարարեց նա։ 

Միաժամանակ նա նշեց՝ հրաշքի սպասել պետք չէ, քանի որ հրաշք չի լինելու. «Դժվար է լինելու, քրտինք ու արյուն է թափվելու, բայց եթե մեր մեջ զգանք ուժը, որ իրար հավատում ենք, որ մեր կյանքը իմաստը մեր հողի վրա ապրելն է, ես վստահ եմ, որ ոչ միայն մենք ենք զգալու, այլև աշխարհն է զգալու»:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Լ

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}