Քաղաքական 11:40 31/12/2022 Հայաստան

Առջևում մեզ մեծ փորձություններ են սպասում. ՀՅԴ ԳՄ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն ամանորյա ուղերձ է հղել, որում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Ավարտին է մոտենում 2022 թվականը։ Տարեմուտը, սովորաբար, անցնող տարին ամփոփելու, նոր հանձնառություններ նախանշելու, նաև բարեմաղթությունների առիթ է։

Ցավոք, 2022-ը չեղավ համազգային ձեռքբերումների, խաղաղության  ու  պետականության ամրապնդման տարի։ Երկիրը շարունակում է դիմագրավել  անհաղթահարելի դարձած և օրեցօր խորացող անվտանգային և գոյութենական մարտահրավերներ։ Կորցրած տարածքային ամբողջականության պայմաններում   երկրի քաղաքական ղեկավարությունը ոչ միայն չի կարողանում երաշխավորել Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը, այլև հրաժարվում է  Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը լինելու իր սահմանադրական հանձնառությունից։

Հենց այս պահին Արցախի 120 հազար մեր քույրերն ու եղբայրները դիմագրավում են ագրեսոր Ադրբեջանի կողմից իրականացվող բացահայտ ցեղասպանական գործողությունը՝ արդեն  քսան օր ձգվող, մարդասիրական ծանրագույն ճգնաժամ առաջացրած շրջափակումը։

44-օրյա պատերազմից երկու տարի անց, մեր անանց ցավերին և անդառնալի կորուստներին գումարվում են նորերը․ թշնամու սեպտեմբերյան  երկօրյա ագրեսիայի զոհ դարձած ավելի քան 200 զինվորներից ոմանք դեռևս չեն գտել իրենց հանգիստը հայրենի հողում։ Հազարավոր ընտանիքներ ապրում են որդիների կորստի, տասնյակ հազարներ՝  իրենց հարազատ բնօրրանի  կորուստն ապրող փախստականի վշտով, տասնյակներ՝ գերեվարված որդիների վերադարձի հույսով։

Այս ցավալի իրականության մեջ՝ մի կողմից շարունակվում է Հայաստանի արտաքին մեկուսացումը, մյուս կողմից՝ թուրք-ադրբեջանական բացահայտ ռազմատենչ հռետորաբանությունն ու իրական ագրեսիան, որին ՀՀ իշխանությունը համարժեք պատասխան տալու ո՜չ կամք և ոչ էլ՝ կարողություն ցույց չի տալիս։

Նույնքան աղետալի է երկրում  խորացող ներազգային պառակտումը, անստույգ  հեռանկրով պայմանավորված ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը։ Խորացող արտաքին մարտահրավերների կողքին շարունակվում է երկրի ինստիտուցիոնալ կազմաքանդումը՝ ժողովրդավարության բացահայտ նահանջները, ռեպրեսիվ գործիքակազմի որդեգրումը, քաղքական հալածանքներն ու իշխանության յուրացումը։

Մեր պետականության և մեզանից յուրաքանչյուրի համար շարունակվող այս վայրէջքը կասեցնելու,  Հայոց պետականությանն ու Արցախ աշխարհին ուղղված  ծանրագույն մարտահրավերները դիմագրավելու, խորացող ներքին բաժանարարներն ու երկրի ապագա գահավիժումը կասեցնելու քաղաքական պատասխանատվությամբ և հանձնառությամբ՝ ընդդիմադիր այլ քաղաքական ուժերի հետ միասնաբար  2022-ին ՀՅ Դաշնակցությունն իր շարքերի անմնացորդ նվիրումով հունավորեց Դիմադրության շարժումը։

Հազարավոր մեր հայրենակիցներ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդությամբ ոտքի կանգնեցին՝ ամիսներ շարունակ աննահանջ մնալով իրենց համոզումներում՝ վստահ լինելով, որ միայն ազգային միասնականությամբ և համազգային պայքարով  է հնարավոր շրջել մեզ պարտադրվող ուրացումը, փոխել խաղի նվաստացուցիչ կանոնները, ձևավորել իրապես ազգային հանձնառություն ունեցող իշխանություն, իրական խաղաղություն։

Մենք միասին հնարավորություն ունեինք այդ անպատվաբեր ու նվաստացուցիչ ընթացքը կասեցնելու, ուղղելու մեր պետականության խաթարված ողնաշարը, վերագտնելու մեր արժանապատվությունն ու ամրացած ոգով կանգնեցնելու պարտությունների կործանարար շղթան։

Մեր հավաքական պայքարն առայժմ համեստ ձեռքբերումներով է նշանավորվել,  բայց մեր ժողովրդի պատմական իղձերը կյանքի կոչելու մեր հանձնառությունն ու ժողովրդի պահանջն աննահանջ է։ Դա պետականություն ունենալու, արժանապատիվ ապրելու և արարելու մեր հավաքական չիրացված օրակարգն է։

Առջևում մեզ մեծ փորձություններ են սպասում, աշխարհաքաղաքական վերադասավորումների այս փոթորկոտ ժամանակներում իրավունք չունենք կորցնելու մեր զգոնությունը։

Ստեղծված փակուղային իրավիճակում մեզ ավելի քան ազգային միասնականություն է անհրաժեշտ, ազգային պետականության նոր բովանդակության և տեսլականի սահմանում։ Մենք պարտավոր ենք ելքեր գտնել՝ դիմակայել արտաքին մարտահրավերները, ամրացնել մեր երերացող պետականությունը։ Մեր ուժականության աղբյուրը Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնականության մեջ է։

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Թող 2023թ․ սեր, համերաշխություն և իրական խաղաղություն բերի մեր բոլորի ընտանիքներին, լինի զորացման ու  վերածննդի տարի»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:54
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմի մասին
Արցախի հերոս, «Եղնիկներ» զորամասի լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխ) որոշ մանրամասներ է ներկայացրել Արցախյան երրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:36
Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան
«Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը  Հայաստանին շատ հետաքրիր...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բարիտոն Նավասարդ Հակոբյանը կմասնակցի Young Artists մրցույթին
Զալցբուրգի երաժշտական ամենամյա փառատոնը հրապարակել է  Young Artists մրցույթի այս տարվա մասնակիցների անունները։ 700 թեկնածուներից ընտրվել է...
Աղբյուր` Panorama.am
10:04
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր կան
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Վահե Հովհաննիսյան. Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը...
Աղբյուր` Panorama.am
09:58
Ոստիկանների, ուժայինների մի մասը տարբեր դրդապատճառներով կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը. Աբրահամյան
«Իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում»:
Աղբյուր` Panorama.am
09:37
Գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողանում անցնել մյուս կողմ
Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղում...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ»․ Ճանապարհից երևում են նշաձողեր
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում, ինչպես հայտնի է, բացվեց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 3-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը իր...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Նաիրա Հովսեփյանի ճակատագիրը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման...
Աղբյուր` Panorama.am
09:04
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Ոստիկանական զորքերի երեկվա «Կոլցո» օպերացիայից հետո Կիրանցի՝ դեպի դաշտամիջյան գնացող...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանությունը ծեծուջարդով բացել է Կիրանցի միջպետական ճանապարհը՝ տասնյակ ցուցարարների բերման...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ԱՆ-ն կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարը...
Աղբյուր` Panorama.am
08:48
Մայիսի 3-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:23
Շատ լավ եմ անում. Փոխոստիկանապետը Կիրանցում ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու մասին
«Շատ լավ եմ անում, իրավական հիմքերն ունեմ և սահմանված կարգով իրականացվել է»,-ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
22:50
Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը  ինչո՞ւ է  ճշգրտում Տավուշի մարզից բնակչության...
Աղբյուր` Panorama.am
22:42
Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում.Գառնիկ Դանիելյան
Կիրանցում անհանգստություն կա՝ մարդիկ ահաբեկված են սեփական իշխանությունների կողմից իրականացվող տեռորից, բայց վճռական են տրամադրված։ News.am-ը...
Աղբյուր` Panorama.am
22:26
Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը
Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝...
Աղբյուր` Panorama.am
22:01
350 բնակիչ ունեցող Կիրանցում 3000 բերետավոր կա․ Գյուղի բնակիչ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Կիրանցում տեղադրված վրաններն էլ չկան, 350 բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
21:48
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիա է սկսվել
Հինգշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է հերթական բողոքը «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
21:33
«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը` «Եվրատեսիլ»-ում
«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա»  խմբի երկրորդ փորձն է եղել...
Աղբյուր` Panorama.am
21:22
Վահան Քերոբյանի ավագ եղբայրը կառավարության դիմաց բողոքի ակցիա է անցկացրել
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի ավագ եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը այսօր «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան
 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։...
Աղբյուր` Panorama.am
20:23
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․ «Հարգելի գործընկերներ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ախր էլ ոնց ասեմ, որ ձեր հուզականության ու մարդկային որակներին ազդեմ, չգիտեմ․ քաղաքացին՝ ոստիկանին
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։Քաղաքացիները շարունակում են ոստիկաններից պահանջել, որպեսզի բացեն ճանապարհը։ Ոստիկանները պատ...
Աղբյուր` Panorama.am
19:34
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել...
Աղբյուր` Panorama.am
19:17
Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են․ «Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}