Հասարակություն 09:37 10/01/2023

Կարմիր խաչը չի նախաձեռնում կամ որոշում՝ ինչ է պետք. Զառա Ամատունի

Դեկտեմբերի 25-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարը Լաչինի միջանցքով 10 տոննա մարդասիրական բեռ է հասցրել Արցախի Հանրապետություն։ Նաև տարբեր օրերին Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից հիվանդներ են տեղափոխվել Երևան։ Արդյո՞ք հնարավոր չէ նաև այս դեպքում, երբ Կարմիր խաչի մեքենաները Հայաստանից գնում են Արցախ հիվանդներ տեղափոխելու, այսինքն Լաչինի միջանցքով անցնելու հնարավորություն ունեն, նաև բեռներով մեքենաներ հասցնեն Արցախի Հանրապետություն։ Panorama.am-ը դիմեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, թե ինչպե՞ս է կանոնակարգվում այս գործընթացը։

Զառա Ամատունի- Կանոնակարգվում է պատկան մարմինների դիմումի հիման վրա, համաձայնեցվում է բոլոր կողմերի՝ Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան, որոշումներ կայացնողների, իշխանությունների համապատասխան կառույցների հետ։ Մենք առաջարկում ենք մեր աջակցությունը, մեր անկախ, անկողմնակալ միջնորդությունը։ Մենք դեկտեմբերի 19-ից մինչև հունվարի 7-ը արել ենք 7 գործողություններ՝ տեղափոխելով ծայրահեղ ծանր կամ անհապաղ բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին։ Դեկտեմբերի 25-ին մեր մեքենայով Հայաստանի կառավարությունից 10 տոննա սնունդ, մանկական սնունդ, դեղորայք ենք տեղափոխել տեղի բուժհաստատությունների համար, իսկ դեկտեմբերի 24-ին մեր մեքենաները, որոնք տարել էին հիվանդ, ճանապարհին մեկ մեքենա դեղորայքով է բեռնվել և հանձնվել է  համապաստախան բուժհաստատություններ։

Այլ որոշումներ կայացնելը՝ ում տեղափոխել, ինչ տեղափոխել, ինչ քանակությամբ, մեր նախաձեռնությունը չէ։ Մեր նախաձեռնությամբ մենք առաջարկել ենք այդ հնարավորությունը և շարունակաբար հիշեցնում ենք մեր հնարավորության առկայության մասին։

30 տարի ֆիզիկապես աշխատելով ու գրասենյակ ունենալով Արցախում՝ հնարավորություն ունենք մշտապես կապի մեջ գտնվել  համապատասխան կառույցների հետ՝ հասկանալու իրավիճակը, ինչ կարիքներ են առաջանում և ըստ այդ կարիքների փորձել դրանք հասցեագրել։

Մենք չենք նախաձեռնում կամ մենք չենք որոշում ինչ է պետք, դա մեր իրավասություններից դուրս է։

Panorama.am- Դեկտեմբերի 25-ին ո՞ւմ նախաձեռնությամբ է տեղափոխվել բեռը, Հայաստանի կառավարությա՞ն։

Զառա Ամատունի - Շատ մանրամասներ չեմ կարող փոխանցել, կոնկրետ մատնանշել՝ սա է կամ մյուսն է, կարող եմ հաստատել, որ ի վերջո համաձայնության գալու արդյունքում Հայաստանի կառավարությունից Լեռնային Ղարաբաղ տեղափոխվել է  հումանիտար օգնությունը, և դա որպեսզի տեղ հասնի առանց որևէ խնդիրների, դիմել են մեզ, և մենք դա կազմակերպել ենք որպես չեզոք միջնորդ։

Համապատասխան կողմերի փոխհամաձայնությամբ է եղել՝ ինչ է պետք, ինչքան է պետք։

Panorama.am - Այդ մեկ անգա՞մ են ձեզ դիմել բեռ տեղափոխելու համար։

Զառա Ամատունի-Ինչպես ասացի՝ դեկտեմբերի 24-ին Կարմիր խաչի մեկ մարդատար մեքենայով է դեղորայք տեղափոխել, մեկ անգամ՝ 10 տոննա բեռնատարով։

Panorama.am - Առաջիկայում սպասվո՞ւմ է բեռների տեղափոխում Արցախի Հանրապետություն։

Զառա Ամատունի - Մենք չենք կարող հայտարարել՝ ինչ է նախատեսվում, քննարկում ենք, մշտական կապի մեջ ենք կողմերի հետ, անհրաժեշտության դեպքում գործն անելուց հետո կտեղակացնենք։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:44
Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս. Բագրատ Սրբազան
«Կիրակի օրվանից տեղյակ կլինեք, թե ինչ է տեղի ունենալու ատաջիկա շաբաթը, որովհետևր շատ կարևոր հայտարարություններով, պատգամներով և...
Աղբյուր` Panorama.am
20:22
մի քաղաքացի էր զանգել, ասում էր՝ գնալու եմ ինքնահրկիզվեմ. Ռուբեն Մելիքյան
«Ձերբակալվածների մասով հենց այս պահին էլ իրականացվում է աշխատանքը, հենց այս պահին էլ իմ գործընկերները քննչական բաժիններում տարբեր քննչական...
Աղբյուր` Panorama.am
19:56
Փաշինյանի հայտարարությունից հետո կիրանցցին կողպել է իր խանութի դռները
«Կիրանցեցի Նվարդ Սիրունյանը 5 տարի գործունեությունից հետո դադարեցրել է սեփական խանութի աշխատանքը, մեկ ամիս առաջ կողպել է խանութի դռները և...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արթուր Դավթյան
«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և չի կարող լինել որևէ մեկը, որը հակադրվի այս սահմանադրական և հոգևոր...
Աղբյուր` Panorama.am
19:14
ՀՀ փաստաբանները գործադուլի տեսքով բողոքի ակցիա կիրականացնեն
ՀՀ Փաստաբանական պալատը հայտարարություն է տարածել փաստաբանների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին, որոմ ասվում է. «Հարգելի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հայաստանը չպետք է շատ տարվի ու ժամանակին հասկանա, որ իրեն ուզում են պատին դեմ տալ. Մանվել Սարգսյան
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը գրում է. «Նկատեցի, որ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ քննարկումները սկսում են գնալով...
Աղբյուր` Panorama.am
18:57
Դրա դիմաց մեզ ի՞նչ է հասնում, ողորմությո՞ւն, մենք ասում ենք՝ ողորմացեք մեզ ապրելու, հա՞. Բագրատ սրբազան
«Այսօր մարդկանց կյանքերն ու ճակատագրերն են որոշվում, սա ապագայի հարց էլ չէ, այլ ներկայի հարց է, ձևափոխվող Հայաստանի հարցն է, որը լցված է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Երկրում ինստիտուցիոնալ կյանքն այլևս չի գործում, համակարգային ամեն բան դադարել է. Բագրատ Սրբազան
«Իմ թեկնածուական թեզը եղել է Հայաստանի առողջապահական համակարգը, անցյալը ներկան, ապագան ու աստվածաբանական հայացքը»,-բժիշկների հետ...
Աղբյուր` Panorama.am
18:19
Անկարգություններից հետո իրավիճակը Նոր Կալեդոնիայում և դրա հետ Ադրբեջանի պահը
Նոր Կալեդոնիայի կառավարական ծառայությունները ուրբաթ օրը հայտնել են, որ չորրորդ գիշերը անկարգությունների սկսվելուց հետո, երբ Ֆրանսիան Նումեայում...
Աղբյուր` Panorama.am
18:09
ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ սովորողների բացակայությունների հիման վրա լրացուցիչ գրավոր աշխատանքների և քննությունների վերաբերյալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուստարվա ամփոփման...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փաստաբան. Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում է. «Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը։ Նախաքննության...
Աղբյուր` Panorama.am
17:32
47–ամյա տղամարդու սպանության, նրա 38–ամյա ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
17:18
Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»
«ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել մայիսի 2-ին Կիրանցում տեղի ունեցած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
17:16
Ղարագյոզյան. 6 տարի խոսվում է ոստիկանական համակարգում բարեփոխումների մասին, բայց այդ բարեփոխումները չենք տեսնում
«Ցանկացած պարագայում, երբ հասարակական-քաղաքական մթնոլորտը սրվում է, այս նույն իրադարձությունները, նույն հռետորաբանությունը կրկնվում է։ Դա...
Աղբյուր` Panorama.am
17:06
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. Պապիկյան
Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանության նախարարությունը որոշել է արձագանքել մամուլի հրապարակմանը, ըստ որի՝ «Զինվորների ծնողները...
Աղբյուր` Panorama.am
16:48
Բելառուսն Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում մտադիր է բնակավար կառուցել
Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախում Բելառուսը մտադիր է բնակավայր կառուցել։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ցանկության մասին...
Աղբյուր` Panorama.am
16:28
Տեղի է ունեցել Շանթ Հարությունյանի և Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումը
Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հրավերով երեկ տեղի է ունեցել Շանթ Հարությունյանի և Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումը։...
Աղբյուր` Panorama.am
16:24
Բագրատ Սրբազանը նշեց երեք դեպք և Հուդայի մատնությունը, որոնք հենց գիշերվա քողի տակ են եղել
«Այս իշխանությունների բնույթն ու գործառույթները նույնն են, նույն նկարագիրը բոլոր հարցերում՝ մթություն, փակ, գաղտնի, անհասկանալի,...
Աղբյուր` Panorama.am
16:17
Ինչ վնասներ է կրել «Շոփինգ Սիթի»-ն հրդեհի հետևանքով
Երևանի Արշակունյաց 17 հասցեում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով այրվել է մոտ 1000 քմ տարածքում...
Աղբյուր` Panorama.am
16:11
Քննչականի ծանր հանցագործությունների բաժինը ավարտել է Հ. Ասլանյանի նկատմամբ կատարված խուլիգանության նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժինը քննել է «խուլիգանության դեպքի» քննությունը և...
Աղբյուր` Panorama.am
15:56
Իշխանությունը այս տիպի անձանց շարքից հանելու համար պատրաստ է ամենաանթույլատրելիին, Տ. Աբրահամյան
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեսակցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում  Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված...
Աղբյուր` Panorama.am
15:49
Արևմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարության նիկոլական դեմքը. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ես ուղղակի ծիծաղում եմ, ինչպես կարելի է պատգամավորի կոչում ունենալ և այդպիսի ստախոսությամբ զբաղվել. Արարատի բնակիչ
«Ես եկել եմ Արարատից, 45 կմ հեռավորությունից։ Ինչպես ասում է վրաց բանաստեղծ Նոդար Դումբաձեն՝«Իմ հոգին ավելի ծանր է, քան...
Աղբյուր` Panorama.am
15:15
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ Երևանում անցկացված տարեկան ժողովին և գործարար համաժողովին Կոնվերս Բանկը մասնակցել է որպես...
Աղբյուր` Panorama.am
15:09
ՔՊ-ականներ Բաբկեն Թունյանն ու Գուրգեն Արսենյանը կհանդիպեն Բագրատ Սրբազանի հետ, եթե...
«Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի, օրակարգն էլ ասի, կմտածեմ, բայց նման անհրաժեշտություն չկա»,- Ազգային...
Աղբյուր` Panorama.am
14:46
ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով, «Ուրարտու»-ին՝ մոտ 32 մլն դրամով
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ապրիլ ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 614...
Աղբյուր` Panorama.am
14:31
Համայնքին պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է.Դատախազություն
ՀՀ Դատախազությունից հայտնում են. «Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում...
Աղբյուր` Panorama.am
14:21
Որպեսզի դասադուլավորները հետ չմնան ուսումնական ծրագրից, կազմակերպեցինք «կրթական դասադուլ». Խաչիկ Աբաջյան
«Ուսանողական տարբեր խմբեր երբ հայտարարեցին, որ միանում են դասադուլներին, և կար մտավախություն, որ երբ ուսանողները չեն գնում լսարան, հետ են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}