Քաղաքական 22:45 13/01/2023 Հայաստան

Ինչպես է Կարեն Բեքարյանը շրջափակված Արցախից հասել Հայաստան

Այսօր «Զանգակ» գրատան Աբովյան մասնաճյուղում «Պրոֆիլ» հրատարակչությունն ընթերցողի դատին ներկայացրեց միջազգայնագետ Հերմինե Մխիթարյանի «Ընտրված պարտություն» գիրքը։

Գիրքը հրատարակչությունը լույս է ընծայել «Հայացք» մատենաշարի շրջանակներում, որը կյանքի է կոչում՝ համագործակցելով «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի հետ։ Շնորհանդեսին ներկա գրեթե բոլորի համար անսպասելի էր  «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, վերլուծաբան Կարեն Բեքարյանի ներկայությունը, քանի որ նա մեկ ամիս է՝  շրջափակված Արցախում էր։

«Պրոֆիլ» հրատարակչության հիմնադիր, քաղաքագետ Արմեն Մինասյանն ասաց, որ Կարեն Բեքարյանը մեկ ամսից ավելի Արցախում էր, որտեղ կայացել էր նրա «Ճոճանակ» գրքի շնորհանդեսը։

Դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտում կայացել է «Ճոճանակ» գրքի առաջին շնորհանդեսը, դեկտեմբերի 12-ի առավոտյան պետք է վերադառնային ու ընկել են շրջափակման մեջ։

«Պարոն Բեքարյանը բոլորիս համար անակնկալ այսօր հաջողացրել է վերադառնալ Երևան»,- ասաց Մինասյանն ու հարցով դիմեց Կարեն Բեքարյանին, թե ինչպե՞ս հաջողվեց հասնել Երևան։

Կարեն Բեքարյանը  պատասխանեց. «Շատ դժվար, շատ բարդ, շատ երկար տարբերակով, որը որևէ կերպ կիրառելի չէ ու հնարավոր չէ կանանց, երեխաների տարեցների համար։ Տարբերակով, որով եթե կայացնում ես այդ որոշումը, ինքդ ես պատասխանատու քո որոշման համար իր բոլոր ռիսկերով հանդերձ։ Սա այն պարագայում, որ Արցախի Հանրապետության կառավարությունը հնարավորն ու անհնարն է անում, այդ թվում օգտագործելով նաև գործընկերային կապը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, ապահովելու ընտանիքների վերամիավորումը, ապահովելու Հայաստանի բնակչության, օտարերկրյա քաղաքացիների վերադարձը, ովքեր եղել են այնտեղ իրենց գործերով ու արդյունքում ընկել շրջափակման մեջ»։


Իսկ ո՞րն է եղել  նման արկածախնդիր եղանակով Հայաստան վերադառնալու դրդապատճառը։

«Բոլորս վերջիվերջո  պետք է գիտակեցնեք, որ Արցախի թիկունքին չկանգնելու պարագայում մենք ոչ միայն մեզ չենք ներելու, մեր սերունդները մեզ չեն ներելու։ Այստեղից գալիս է շատ արդիական խնդիր՝ որտեղ ես ավելի պետքական՝ հաշվի առնելով բոլոր պլյուսներն ու մինուսները։

Վստահ եմ, որ Արցախի, Արցախի մեր հայրենակիցների համար պայքարի դրոշակակիր պետք է լինի նաև Հայաստանը բառի ամենալայն իմաստով։ Կոնկրետ իմ դեպքում, ես այնտեղ լինելու ընթացքում եկա նրան, որ շատ ավելի արդյունավետ և օգտակար կարող եմ լինել Երևանում հենց այս նույն հարցի առնչությամբ»։

Արմեն Մինասյանի հարցին՝ թե պարտությունը դեռ ինչքա՞ն պետք է տևի, Կարեն Բեքարյանը պատասխանեց. «Պարտությունն ավարտվելու համար մենք գործ ունենք մի քանի անհրաժեշտ պայմանների հետ, որոնք կարող են բավարար չինել, քանի որ ամեն ինչ այնքան է խորացվել, դիրքերը հնարավորինս այնքան են հանձնվել, խոսքը ռազմական հենակետներին չի վերաբերվում, այլ բոլոր ուղղություններին՝ դիվանագիտական, տեղեկատվական, հոգեբանական, սոցիալ-տնտեսական, անվտանգային, ռազմական և այլն, համբերատար, ատամներներս սեղմելով պայքարենք ու հասնենք անտարբերության այս աստիճանի կործանարար վիճակի ջախջախմանը, կազմաքանդմանը։ Այն անտարբերությունը, որի մեջ մտցրեցին մեր հանրությանը նպատակաուղղված և ծրագրված, սա ինքնաոչնչացման բանաձևն է։ Մենք պետք է կարողանանք որպես անհրաժեշտ պայման այս անտարբերության, իրարից բխող վտանգը ջախջախել։

Երկրորդ անհրաժեշտ պայմանն է, որպեսզի Հայաստանն ունենա իշխանություններ, որոնք շարժվում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային և պետական շահերով։

Երրորդ, իհարկե, կապ ունի միջազգային կոնյուկտուրան»։

Նա նաև նշեց. «Արցա՞խն է շրջափակման մեջ, թե՞ մենք բոլորս ենք շրջափակման մեջ։ Այդ շրջափակումը բավականին լուրջ ու իրարից տարբերվող հարթություններ ունի։ Այդ շրջափակումը շրջափակել է մեր հոգեվիճակը, մեր էմոցիան, մեր մտահորիզոնը, մտածելակերպը, շրջափակել է մեր բնական ռեակցիաները, ռեֆլեքսները։

Երբեք չմտածեք, որ շրջափակման մեջ է միայն Արցախը, դա ահավոր պայմանական է և այդ պայմանականության ներքո ինքն ամեն վայրկյան փոփոխվելու հնարավորություն ունի։ Եվ այս գլոբալ շրջափակման մեջ մենք ուզում ենք այս պարտության անիվը կանգ առնի՞։

Եթե մենք հերթով չենք ճղում, այդ շրջափակող տարբեր գծերն ու օղակները չենք ջախջախում, մենք մեզ հույս ենք տալիս, որ այդ պատմության անիվը կարող է կանգ անի՞։  Եվ կա՞ կշեռքի նժարին որևէ բան, որ կարող է սրան բալանասավորի՞։

 Երբ շենքը հրդեհվում է, օգնության վազող մարդկանց առաջին, բնական ռեակցիան վտանգվածներին ամեն գնով փորձել դուրս բերելն է: Պատկերացրեք՝  դրա փոխարեն մարդիկ պատճառաբանում են՝ չենք մոտենում, որովհետև շենքում ապրող մարդիկ կան, որոնց չենք սիրում: Սա է մեր իրականությունը»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:31
Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր...
Աղբյուր` Panorama.am
22:51
Կառավարության ղեկավարի պատճառով հերոսական ժողովուդը մատնվել է անզորության. Բագրատ Սրբազան
«Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել, այն ժողովուրդը, որը Հայաստանի Հանրապետություն է պահել, սահման է...
Աղբյուր` Panorama.am
22:17
Կիրանցի պատգամավորը Փաշինյանի մոտից դուրս գալուց հետո, «Տեղի է ունենաում սարսափելի բան»
Նիկոլ Փաշինյանի հետ 2 ժամից ավելի տևած հանդիպման ավարտից հետո կիրանցի կանայք արտասվելով, հուզված դուրս եկան կառավարության շենքից, տղամարդիկ էլ՝...
Աղբյուր` Panorama.am
22:06
Անհանդուրժողականության գեներացման բոլոր դրսևորումները կարող են ճակատագրական լինել. Իվետա Տոնոյան
ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ տարվող կեղտոտ ու...
Աղբյուր` Panorama.am
21:54
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Կիրանց գյուղի բնակիչները դժգոհ և հուզված դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից
Կիրանցի բնակիչները դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումից։ «Շատ բան ասել չեմ կարող, բայց ինչ կա նույնն է»,- ասաց Կիրանցի բնակիչը։...
Աղբյուր` Panorama.am
21:15
Նիկոլը, Ալենը,Գռզոն և մյուսներն այս երկիրը թողել են թշնամու կամքի տակ․ Համբիկ Սասունյան
Համբիկ Սասունյանը ևս միացել է Կիրանցում տեղի ունեցող բողոքի ակցիային։ «Այս ամենը տեղի է ունենում, քանի որ 5-6 տարի առաջ եկավ մի մարդը,...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ով կմտածեր, որ ես պետք է պսակեմ Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան
«Մեր մեջ է գտնվում մեր սիրելի Համբիկ Սասունյանը»,- Կիրանցում ճանապարհը փակած քաղաքացիներին ներկայացրելով Համբիկ Սասունյանին, ասաց...
Աղբյուր` Panorama.am
20:49
«Հեռացնել Նիկոլին, որ էլ չհանձնի»․ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն տավուշցիների։ «Այստեղ որևէ բանակցության մասին խոսք չկա, տեռոր է։...
Աղբյուր` Panorama.am
20:40
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:20
Դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է
«Եթե մենք քաղաքականցնում ենք նույնիսկ եկեղեցին,եթե Հայրենիք սիրելը՝ քաղաքականեցնել է, ուրեմն շատ բան մի սպասեք։ Մենք ենք դա ասում՝ հայերս։...
Աղբյուր` Panorama.am
20:05
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել
Օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
19:49
Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի
«Միացեք հանուն հայրենիքի, հանուն Տավուշի» վանկարկումներով և մեքենաների ազդանշաններով «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}