«Հրապարակ». Փաշինյանականները փորձել են Պապիկյանին հասկացնել՝ չունի նախկին աջակցությունը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ փակ հանդիպում է ունեցել ԱԺ-ում ՔՊ-ականների հետ: Պապիկյանն ասել է, որ քննությունը կպարզի Ազատի դեպքի մեղավորներին, և նման միջադեպեր եղել են բոլոր ժամանակներում, դա չի կարելի վերագրել նախարարի թերացմանը: Վստահեցրել է, որ բանակի համար միջոցներ չեն խնայում, բարեփոխումներն ընթացքի մեջ են:
Հանդիպմանը մասնակցել է ՔՊ խմբակցության փոքր մասը, հիմնականում՝ Պապիկյանի աջակիցները, 2 տասնյակից պակաս մարդ: Պատգամավորներն ինչ-որ պատրվակներ են գտել հանդիպմանը չգալու համար: Այսինքն` փաշինյանականները փորձել են Պապիկյանին հասկացնել, որ չունի նախկին աջակցությունը, քանի որ առաջնորդը ևս այլևս հիացած չէ նրանով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին