Իմ ծառայության ժամանակ պայմաններն, այնպես չէ, որ լավ են եղել. Գեղարքունիքի մարզպետ
«Ես տեղյակ եղել եմ, թե որտեղ է եղել մեր զինվորների կացարանը»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ անդրադառնալով հունվարի 19-ին ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգությանը։
Լրագրողի հարցին՝ նորմա՞լ էր այն վիճակը, որտեղ ապրել են զինվորները, նա պատասխանեց. «Ես չէ, որ պետք է գնահատական տամ դրան։ Ինձ թվում է՝ իրենց տեղակայման մասով պաշտպանության նախարարությունն ունեցել է իր գնահատականը, որ այդտեղ տեղակայել է»։
Նա նշեց, որ ծառայել է։
«Իմ ծառայության ժամանակ պայմաններն, այնպես չէ, որ լավ պայմաններ են եղել»,- ասաց Գեղարքունիքի մարզպետը։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Հրդեհված զորամասի պաշտոնական վարկածին լայն հանրության կողմից չվստահելն ունի միայն մեկ պատճառ
- Հրդեհից զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է. ՔԿ
- Պապիկյանը դեպքի վայր է մեկնել հրդեհից երեք օր անց
- Զինվորներից մեկը «Ուրալ»-ով փորձել է քանդել հրդեհվող տան պատը՝ համածառայակիցներին փրկելու համար. ՔԿ
- «Պատիվ ունեմ». Զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգությունը բանակի նկատմամբ ցուցաբերած հանցավոր անտարբերության հետևանք է
- Էդիկ Բաղդասարյան. Սա երկրորդ դեպքն է, երբ զինվորները վառվում են իրենց կացարաններում
- Ինքնապաշտպանական բնազդով 5 լիտրանոց բենզինով տարան շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան
- ՊՆ զորամասի կացարանում հրդեհ է բռնկվել. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր. ՊՆ