Քաղաքական 15:20 09/02/2023 Հայաստան

Ղարաբաղում հումանիտար խնդրի առկայությունը չի նշանակում, որ մենք պետք է կորցնենք մեր մարդկայնությունը. Վահան Քերոբյան

«Ցանկացած հարցի լուծում պետք է լինի համագործակցության միջոցով, եթե երկրները կամ մարդիկ կռվում են իրար հետ, հարցը չի լուծվում»,-կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Հայաստանը օգնության ձեռք մեկնել Թուրքիային, որը՝ հենց իշխանությունների պնդմամբ, 44-օրյա պատերազմում ամեն կերպ աջակցում էր Ադրբեջանին:

Նրա խոսքով՝ իշխանությունները շատ լավ ցույց են տալիս, թե ինչպես կարելի է դրական օրակարգով համագործակցել և օգնում է հումանիտար աղետի մեջ գտնվող Թուրքիային:

Լրագրողի հարցին, թե արդեն Արցախից բողոքներ են հնչում, որ ՀՀ իշխանությունները նույն պատրաստակամությունը չեն հայտնում հումանիտար աղետի մեջ գտնվող Արցախի ժողովրդին օգնելու հարցում՝ Քերոբյանը պատասխանեց. «Ես կիսում եմ ձեր կարծիքը, ունենք նաև հումանիտար աղետ Ղարաբաղում և այնտեղ խնդրի առկայությունը չի նշանակում, որ մենք պետք է կորցնենք մեր մարդկայնությունը»:

Նա հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը և քաղաքացիները տարեկան 150 մլրդ դրամի աջակցություն են տրամադրում Արցախին:

«Կարծում եմ՝ մենք պետք է մասնակցենք բնական աղետի պատճառով տուժած մարդկանց օգնելու գործին, և ընդհանուր առմամբ ես համարում եմ, որ Հայաստանը պետք է ավելի ու ավելի մեծացնի իր համագործակցությունն աշխարհի բոլոր երկրների հետ. այդ թվում նաև հումանիտար առումով»,-ասաց նա՝ հավելելով. «Ինչ վերաբերում է Լաչինի ճանապարհի բացմանը, ձեռնարկում ենք բոլոր հնարավոր, բայց խաղաղ միջոցները, որ հարցը լուծվի, որովհետև որևէ պոտենցիալ ուժային լուծման մեջ չենք տեսնում»:

Նախարարը տեղեկացրեց, որ Բեռլինում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ բարձրացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած հումանիտար աղետը պարենային անվտանգության վերաբերյալ:

Նրա պնդմամբ՝ կառավարությունն օգտագործում է իր բոլոր հնարավոր ռեսուրսները խնդրի լրջությունը մաքսիմալ բարձրացնելու և դրան լուծում տալու ուղղությամբ»:

Խոսելով ներդրումների ծավալների մասին՝ Քերոբյանը հայտնեց, որ 9 ամսվա տվյալներով ներդրումների ծավալն աճել է մոտավորապես 20 %-ով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճել են ՝ հասնելով շուրջ 700 մլն դոլարի:

«Հույս կա, որ տարվա արդյունքներով մենք կունենանք 1 մլրդի հասնող թիվ, որը ռեկորդային է»,-ասաց նախարարը և հավաստիացրեց, որ շուտով կընդունվի ներդրումային քաղաքականության ռազմավարությունը, որը մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ:
Նրա խոսքով՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների առումով ուշադրություն է դարձվում աշխարհի 500 խոշորագույն ընկերությունների՝ Հայաստան բերելուն:

Այդ ընկերություններից յուրաքանչյուրի մուտքը Հայաստան գերարժեքավոր է: Շատ շուտով կունենանք լավ նորություն: Գործարք կա, որ շուտով կավարտվի և էլի ամերիկյան խոշորագույն ընկերություններից մեկը Հայաստանում ընկերություն ձեռք բերելու միջոցով կմտնի Հայաստան»,-ասաց Վահան Քերոբյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
15:57
«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Տիկին դեսպան, Ձեր լռությունը ԱՄՆ ամոթն է. Դավիթ Ֆիդանյան
«Տիկին դեսպան, Դուք ինքներդ էլ գիտեք, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի ավտորիտարիզմ է տիրում։ Եվ Ձեր իսկ լռությունն առաջին հերթին...
Աղբյուր` Panorama.am
15:35
Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո
«Այս քայլերթը բնական է ստացվել, ոչ մի սարքած բան չկա»,- լրագրողներին ասաց Կիրանցից դեպի Երևան քայլերթին միացած Հայաստանի վաստակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
AntiFake խմբագրության աշխատակիցները, մի խումբ քաղաքացիներ  բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով չլռել  և...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հորդորում է միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}