Թուրքական ընդդիմությունը մարտահրավեր է նետում նախագահ Էրդողանին. Եվրանյուզ
Թուրքիայում վեց կուսակցություններից կազմված «Ժողովրդական դաշինքը» առաջիկայում կայանալիք ընտրություններում պետության ղեկավարի պաշտոնի համար առաջադրել է Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունը։ 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից հիմնադրված Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահն է։
Եվրանյուզի հաղորդմամբ, ընդդիմությունը, եթե իր թեկնածուն հաղթի ընտրություններում, առաջարկում է սահմանափակել նախագահի որոշ լիազորություններ՝ երկրի խորհրդարանական համակարգն ամրապնդելու համար։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ մարտի 10-ին հրամանագիր է ստորագրելու ընտրությունների նախապատրաստման մասին։ Դրա հրապարակումից հետո կսկսվի 60-օրյա նախընտրական շրջան։ Քվեարկությունը տեղի կունենա մայիսի 14-ին։
Նախընտրական քարոզարշավը տեղի կունենա երկրում ավերիչ երկրաշարժի հետևանքների հաղթահարման գործընթացի ֆոնին։ Այս թեման գերակշռելու է թեկնածուների նախընտրական բանավեճերում։
Տեղի վերլուծաբանների կարծիքով, Էրդողանն ու Քըլըչդարօղլուն հաղթելու հավասար հնարավորություններ ունեն։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ