Քաղաքական 23:17 30/03/2023 Հայաստան

Տարածքային նոր կորուստներ. Ալվինա Աղաբաբյան

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է.

«Հանցավոր անգործության հետեվանքները․ տարածքային նոր կորուստներ

▪️ 2022 թ․-ի օգոստոսի 25-ին Բերձորի, Աղավնոյի և Սուսի հանձնումով և Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև պայմանավորվածությունների համաձայն՝ 2022 թվականի օգոստոս-սեպտեմբերին փոխվեց և Ադրբեջանին հանձնվեց Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետությանը կապող Գորիս-Տեղ-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհի այն հատվածը, որն անցնում էր օկուպացված Քաշաթաղի շրջանի Բերձոր շրջկենտրոնով և Աղավնո գյուղով (նկարում՝ ճանապարհի մանուշակագույն հատվածն է՝ նարնջագույն կետից մինչև մոխրագույն կետը):

▪️ Ըստ պայմանավորվածությունների՝ Գորիս-Ստեփանակերտ նոր ճանապարհն այնուհետ պետք է անցներ Մեծ Շեն-Հին Շեն հատվածով (նկարում նշված է դեղինով) և ՀՀ տարածքում ոչ թե Տեղ գյուղով, այլ Կոռնիձորով (նկարում նշված է կարմիրով)։
Սակայն պարզվեց, որ ՀՀ իշխանությունները ճանապարհի այդ հատվածը չէին կառուցել։

▪️ Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանը մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը ժամանակ տվեց Հայաստանին՝ կառուցելու համար ճանապարհը։ Մինչ այդ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը պիտի անցներ Տեղ-Կոռնիձորի կամուրջ հատվածով (նկարում նշված է կապույտով՝ Տեղ գյուղից մինչև կանաչ կետը) և արդեն նոր ճանապարհով հասնելով Մեծ Շեն։

▪️ Չսպասելով ապրիլի 1-ին՝ այսօր ադրբեջանական զինուժն առաջ է եկել, վերցրել Տեղ-Կոռնիձորի կամուրջ ճանապարհի՝ օկուպացված Քաշաթաղի շրջանի տարածքում գտնվող հատվածը (նկարում ճանապարհի սևով եզրագծված կապույտ հատված է՝ նարնջագույն կետից մինչև կանաչ կետը) և ավելին՝ ներխուժել է Տեղ գյուղի վարչական տարածք՝ խորանալով 100-300 մետր, որոշ տեղեկություններով՝ մոտ 1 կիլոմետր։

▪️ Ներկա պահին թշնամին Տեղ գյուղի տարածքում դիրքավորվում է, ինժեներական և ամրաշինական աշխատանքներ է տանում, ինչը նշանակում է, որ հետ չի քաշվելու, ինչպես հետ չքաշվեց Ներքին Հանդի, Սև լճի ու Իշխանասարի հատվածներից։

▪️ ՀՀ իշխանությունները, քաջատեղյակ լինելով Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի՝ ապրիլի 1-ին սպասվող փոփոխությանը՝ ՈՉԻՆՉ ՉԵՆ ԱՐԵԼ՝ ԿԱՊՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԵՂ-ԿՈՌՆԻՁՈՐԻ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՏՎԱԾԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, զորքեր չեն տեղակայել այդ հատվածում, չեն կառուցել ամրաշինական որևէ շինություն։ ՀՀ իշխանությունների այս ակներև հանցավոր անգործությունից էլ օգտվել է թշնամին, առաջ է եկել և դիրքավորվել բարենպաստ բարձունքներում։

▪️ Սա իր հերթին նշանակում է, որ ՀՀ դիրքապահները հետագայում ստիպված են լինելու տեղակայվել թշնամու համեմատ ոչ բարենպաստ դիրքերում, իսկ միջդիրքայի տարածությունը ձևավորվելու է ՀՀ տարածքի հաշվին, մասնավորապես՝ Արավուս, Տեղ և Կոռնիձոր գյուղերի ցանքատարածությունների, այգիների, արոտավայրերի ու խոտհարքերի հաշվին՝ զրկելով սյունեցիներին գոյատևելու հնարավորությունից:

▪️ Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ «Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ»։ Ասվածից կարելի է եզրակացնել, որ ՀՀ իշխանություններն այս անգամ ևս ոչինչ չեն անելու թշնամուն հետ շպրտելու համար, և արձանագրվելու է ՀՀ սուվերեն տարածքների հերթական կորուստը:

▪️ Ավելին՝ ՀՀ իշխանությունները որոշել են առնվազն Տեղ-Կոռնիձոր այս խիստ խոցելի դարձած հատվածից հանել ՀՀ բանակը և նրա տեղը ԱԱԾ սահմանապահներ տեղակայելը։ Այս որոշումն անչափ վտանգավոր ու կործանարար կարող է լինել Հայաստանի համար։ Ըստ էության՝ սա կանաչ լույս է Ադրբեջանի համար՝ դիմելու նոր ռազմական գործողությունների և ՀՀ նոր տարածքների օկուպացիայի»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:58
ԵԱՀԿ դիտորդները հրաժարվում են Թուրքիայի ընտրություններն արդար անվանել
ԵԱՀԿ դիտորդները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ հրաժարվելով Թուրքիայի նախագահական ընտրությունները որակել որպես «արդար և...
Աղբյուր` Panorama.am
19:44
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել․ կա տուժած
Մայիսի 29-ին, ժամը 17։09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ...
Աղբյուր` Panorama.am
19:33
«Շիրակ Ավիա» հայկական ավիաընկերությունը կսկսի կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Սոչի
«Շիրակ Ավիա» հայկական ավիաընկերությունը հունիսի 25-ից կսկսի թռիչքներ իրականացնել Երևանից Սոչի։ Այս մասին հայտնել են Սոչիի միջազգային...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելը ողբերգություն է. Արձինբա
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի արտաքին գործերի դե ֆակտո նախարար Ինալ Արձինբան ողբերգություն է որակել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝...
Աղբյուր` Panorama.am
19:09
Ալեն Սիմոնյանը Օմար Խայամ է ցիտում
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում ռուսերենով մեջբերել է Օմար Խայամին. «Մեր մասին վատ են մտածում միայն նրանք, ովքեր մեզնից...
Աղբյուր` Panorama.am
18:59
Երևանում մթնոլորտային օդում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունները գերազանցել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
ՇՄՆ-ն ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ այիսի 25-28-ն ընկած ժամանակահատվածում։ Ըստ այդմ՝ «Փոշու պարունակությունը...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր կադաստրը՝ մեր երեխաների արյունն է. Նաիրա Մելիքյան
«Որպեսզի կարողանանան իրականացնել փոխանակումը,  նորից որպես մսացու օգտագործում են մեր տղաներին՝ կազմակերպված»,-անդրադառնալով ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Երկարաձգվել է կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների վերապատրաստման դիմում-հայտերի ժամկետը
Կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների վերապատրաստման նպատակով դիմում-հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է։...
Աղբյուր` Panorama.am
18:27
Գործարկվել է միգրացիայի և քաղաքացիության ոլորտի առցանց ծառայությունների migration.e-gov.am հարթակը
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործարկել է migration.e-gov.am հարթակը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։ «Այն...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մելքոնյան. Էրդողանը էլ ավելի մեծ հավակնություններ կունենա ինքնահռչակվել «տարածաշրջանային կադաստրի կոմիտեի նախագահ
ԵՊՀ արևելագիտության ֆալուկլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը գրում է. «Թուրքիայի նախագահի պաշտոնում Էրդողանի ընտրվելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արցախի ԱԺ. Ալիևի հայտարարությունը ևս մեկ ապացույց է, որ Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող Ադրբեջանի կազմում ապրել
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը տարածել է մեկնաբանություն՝  Ադրբեջանի նախագահի մայիսի28-ի...
Աղբյուր` Panorama.am
18:11
Financial Times. «Թուրքիայի ընդդիմադիր գործիչները և լրագրողները գործարարները բանտերում փտում են»
Ամերիկյան «Financial Times»-ը «Թուրքիայի տնտեսության և դեմոկրատիայի համար անհանգստացնող ապագա» վերնագրով հոդված է...
Աղբյուր` Panorama.am
18:09
Pegasus-ով վարակման հեղինակը Ադրբեջանն է՝ իսրայելական NSO Group-ի միջոցով. Սամվել Մարտիրոսյան
«ՊՆ Նոկիա»-ները Pegasus-ով չեն վարակվում: Բայց ուզում եմ անպայման շեշտել, որ դրանք անվտանգ չեն»,-մամուլի ասուլիսում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
18:05
Լույս է տեսել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ավետյաց երկրի տեսիլքով» գիրքը
«Այս գրքում ոչ մի չար խոսք չկա, կա հաղթական բարություն։ Մեր իրականության մեջ առկա չար մարդկանց նկատմամբ անգամ բարություն և սեր։ Ահա սա է այս գրքի խորհուրդը, որի տեսիլքով ապրում է Բագրատ սրբազանը»։
Աղբյուր` Panorama.am
18:04
Լավրովն ահազանգել է Եվրոպայի կենտրոնում մեծ պայթյունի մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Եվրոպայի կենտրոնում մեծ պայթյուն է հասունանում՝ կապված չճանաչված Կոսովոյի հետ։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սպիտակ գիշերներ, ի՞նչ է այն և ինչպե՞ս են առաջանում
Սպիտակ գիշերներն առաջանում են մեր մոլորակի թեքության անկյան և Արեգակի նկատմամբ նրա ուղեծրի դիրքի համակցությամբ: Այս տեսակի գիշերները դիտվում են...
Աղբյուր` Panorama.am
17:42
Հրթիռներ՝ Կիևի վրա
Ռուսական հրթիռները հարվածել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ նշելով, որ մինչ այդ նախորդել էին  երկու գիշեր...
Աղբյուր` Panorama.am
17:21
«Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնը»-ում ձագուկ է լույս աշխարհ եկել
«Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնը»-  վերջին օրերին կենտրոնը համալրվել...
Աղբյուր` Panorama.am
17:17
Ժամանակ եք կորցնում, պարոնայք. Արման Մելիքյան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը գրում է.  «Հայ փախստականների հիմնախնդրի հետ  կապված ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:11
«Այբ» դպրոց. կրթելով սերունդներ
«Այբ» դպրոցի էներգիայի այլընտրանքային աղբյուր ստեղծելու գործընկերն Ակբա Լիզինգն է:
Աղբյուր` Panorama.am
17:10
Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգման աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում
Պետական աջակցությամբ տարեսկզբից իրականացվում են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգման աշխատանքները: ԿԳՄՍՆ պատմության...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ստեփան Դանիելյան. Մեր միտքը, բառապաշարն, ընկալումները որևէ աղերս չունեն իրականության հետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Աշխարհում, մեր տարածաշրջանում ու երկրի ներսում ամեն ինչ դինամիկ կերպով փոխոխվում է: Այն...
Աղբյուր` Panorama.am
16:42
Թբիլիսին հայտարարել է, որ հակամարտության դեպքում Վրաստանը միայնակ կմնա Ռուսաստանի դեմ, ինչպես՝ Ուկրաինան
Ռուսաստանի հետ զինված հակամարտության դեպքում Վրաստանը կմնա միայնակ, և ոչ ոք նրա համար չի պայքարի, ինչպես Ուկրաինայի դեպքում։ ՏԱՍՍ-ը գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ակցիա Երևանում. Փողոցներից մաքրենք թմրանյութերի վաճառքի տելեգրամյան ալիքների գովազդը
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանը կոչ է անում երևանցիներին՝ ամեն մեկն իր համայնքի շենքերի վրայից ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Դատարանը Բատալովի ժառանգության գործով դատապարտել է դերասանուհի Դրոժժինային և նրա ամուսնուն
Դերասանուհի Նատալյա Դրոժժինան, որը հայտնի է բազմաթիվ ֆիլմերում իր երկրորդական դերերով, դատապարտվել է չորս տարվա պայմանական ազատազրկման: Նրա...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ադրբեջանի ագրեսիվության դրսևորումներին ավելացրել են Արցախի ժողովրդի ընտրված իշխանությունների վերաբերյալ ապօրինի պահանջները. Ավանեսյան
«Ընդամենը օրեր առաջ, Արցախի Հանրապետության նախագահը Ադրբեջանի ժողովրդին ու իշխանություններին կոչ էր արել վերջ տալ Արցախի ժողովրդի հանդեպ...
Աղբյուր` Panorama.am
16:01
ՀՊԹ-ում կբացվի «Մոռացված թագավորություն․ Վերին Նավեր» խորագրով ցուցադրությունը
Մայիսի 30-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա ժամանակավոր ցուցադրության բացում՝ «Մոռացված թագավորություն․ Վերին Նավեր»...
Աղբյուր` Panorama.am
15:55
Պարո՛ն Քոչարյան, սենց գնա՝ թմրանյութերի դեմ պայքարի հարցում կարող է վերջում պլան բաժանեք. Գեղամ Մանուկյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
«Երբեք չէի պատկերացնի, որ ոստիկանների, իրավապահների գործողությունների արդյունավետությունը որոշելու համար կարելի է օրենք խախտել: Պարո՛ն...
Աղբյուր` Panorama.am
15:49
Նախատեսված է Արմեն Գրիգորյանի հանդիպումը Հիքմեթ Հաջիևի հետ
Մայիսի 30-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ մասնակցելու է «GLOBSEC 2023...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Պոչուկի կիստա»․ Ո՞ր գործոններն են նպաստում այդ հիվանդության առաջացմանը
16:50 27/05/2023

«Պոչուկի կիստա»․ Ո՞ր գործոններն են նպաստում այդ հիվանդության առաջացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}