Ալեն Սիմոնյանը չմեկնաբանեց Աշոտ Փաշինյանի հայտարարությունը
«Չեմ մեկնաբանելու, շատ լավ է, չեմ խոսելու»,-ԱԺ-ում լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Լրագրողների հարցերը վերաբերում էին նրան, որ այսօր Աշոտ Փաշինյանն հերքել է Ալեն Սիմոնյանի ավելի վաղ արած այն հայտարարությունը, թե «նաև հարձակում է տեղի ունեցել ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ»։
Լրագրողը մեջբերում արեց Աշոտ Փաշինյանի հայտարարությունից, հարցրեց, թե սա ի՞նչ է նշանակում, նա ասաց. «Սա նշանակում է, որ որևէ բան չի փոխվել, սադրանքները… Չեմ մեկնաբանելու»։
Լրագրողի դիտարկմանը, որ կեղծ տեղեկություն է տարածել, Սիմոնյանն ասաց. «Բայց չեմ մեկնաբանելու, ուզում ես այլ որակում տուր, չեմ մեկնաբանելու»:
Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանն այսօր հայտարարություն էր տարածել՝ նշելով. «Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել:
Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր