Աշոտյան. Անահիտ Մանասյանը չպիտի այսքանից հետո շարունակեր սեփական անձը ՄԻՊ դարձնելու նիկոլական օպերացիային տիկնիկ լինել
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անրդրադառնալով այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում տեղի ունեցածին, գրում է.
«Քանի որ թե Էդգար Ղազարյանի ուժեղ խոսքի, թե քպ-ական ոհմակի լորձոտ ճիվաղների մասին շատ են արդեն կարծիքները, ցանկանում եմ անդրադառնալ իշխանական թեկնածուի պահվածքին այսօրվա նիստի ընթացքում:
1. Իրեն հարգող մարդը, անկախ մասնագիտական որակներից, չպիտի այսքանից հետո շարունակեր սեփական անձը ՄԻՊ դարձնելու նիկոլական օպերացիային տիկնիկ լինել:
2. Իրեն որպես իրավաբան դիտարկող անձը պարտավոր էր պարզապես մինչև սեփական ելույթը դատապարտեր այդ դահլիճում Էդգար Ղազարյանի հանդեպ նիկոլական ճիճունուրի գարշահոտ խլվրտոցը:
3. Իրեն ՄԻՊ-ի պաշտոնում տեսնող անձը կորցրեց առաջին իսկ հնարավորությունը պաշտպանել Էդգար Ղազարյանի ոտնահարվող իրավունքները:
4. Իրավաբան չեմ, բայց հստակ հասկանում եմ, թե որտեղ են մեզ որպես հասարակությանը ֆռացնում ուղիղ եթերում: Օրինակ, երբ սույն տիկինը խոսում էր Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող միջազգային զեկույցներից, այդ ամբողջ աղաղակող փաստերից ընդգծեց և "մեկնեց" «մամուլի բևեռվածությանը» վերաբերող երկրորդական հատվածը:
5. Կրկնեմ, որ գլխավոր դատախազի տեղակալ աշխատող անձը ուղիղ պատասխանատու է և մեղավոր Հայաստանում տեղի ունեցող իրավաբանական բեսպրեդելի, մարդկանց նկատմամբ անբարոյականության շեմը վաղուց հատած ճնշումների ու անարդարությունների և այլ հանցանքների համար:
Ու ինձ «մասնագետ է» ոճի դատարկ փաստարկներ չբերեք, քանզի նացիստական կոնցլագերներում աշխատած ու մարդկանց վրա սարսափելի փորձեր կատարած բժիշկները նույնպես թույն մասնագետներ էին: Նյուրնբերգը վկա»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյան. Ինձ հաջողվեց անել այն, ինչ երազում էր մեր ժողովուրդը
- Էդգար Ղազարյան. Իրավապահ մարմիններն այս գրառումը կարող են դիտարկել, որպես հաղորդում հանցագործության մասին
- ՄԻՊ-ի ՔՊ-ական թեկնածուն նախատեսում է հանրության և իշխանության միջև հաշտարարությամբ զբաղվել
- Ալեն Սիմոնյանի նախկին օգնականը՝ Էդգար Ղազարյանին. Ո՞նց կարող եք Դուք լինել ՄԻՊ
- «Մատդ քաշի». Էդգար Ղազարյանի երկրորդ նախադասությունից հետո ՔՊ-ականները հունից դուրս եկան
- Էդգար Ղազարյան. Շատերի համար կանխատեսելի ելք ունեցող այս գործընթացն ինձ համար պայքար է
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը