Զոհվածի մայրը՝ Աննա Հակոբյանին. Եթե դասալիքների մասին հստակ թիվ եք հնչեցնում, ապա անուն առ անուն նշեք զոհերին, գերիներին, անհետ կորածներին
«Դուք ձեր ընտանիքով ու խունտայով՝ բոլորդ մեզ համար դասալիք եք ու դավաճան»,-Եռաբլուրում դիմելով Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ հայտարարեցին արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները՝ ի պատասխան Աճարկուտում նրա հնչեցրած հայտարարությունների։
«Որդիների կանչ» ՀԿ անդամ, պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանն իր հերթին նշեց, եթե Աննա Հակոբյանը դասալիքների մասին հստակ թիվ է հնչեցնում, ապա թող անուն առ անուն նշի, թե 44-օրյա պատերազմում քանի զոհ ենք ունեցել։
«Քանի՞ մարդ եք թողել բախտի քմահաճույքին, քանի՞ անհետ կորած կա, քանի՞ գերի։ Ասեք՝ անուն առ անուն, թե չէ միայն դասալիքների մասին եք խոսում»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ