Քաղաքական 19:09 03/05/2023 Հայաստան

Մենք խաչմերուկի առաջ, ինչ-որ մի ճանապարհային նշանի տակ կանգնած ենք.Նիկոլ Փաշինյան

«Այնպես չէ, որ տարբեր ուղղություններով մեր գնալ-գալու վրա արձանները չեն ազդում: Օրինակ՝ մենք առևեսվո՞ւմ ենք, թե ժամանակին Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումն ինչ ազդեցություն է ունեցել: Ես ուզում եմ տեղեկացնել, որ այդտեղ մենք լուրջ հիմնահարցեր ունեցել ենք և շարունակում ենք ունենալ»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ արձանների պատճառով միայն արևմուտքից չէ, որ խնդիրներ է Հայաստանը ստանում:

Նա պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի դիտարկմանը, որ «Նեմեսիս» գործողության հերոսների արձանի տեղադրումից հետո Թուրքիան միանգամից փակեց վերջերս բացած  օդային սահմանը, այն դեպքում, երբ իշխանությունները նույնիսկ կառավարության ծրագրում ամրագրել են տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացումը և տնտեսական օգուտները:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է հասկանալ, որ պետությունը ռազմավարական ընտրության առաջ է կանգնած և այդ ընտրությունը հնարավոր չէ առանց սոցիալ-հոգեբանական ոլորտում առերեսվելու և ռեֆլեքսիայի ենթրակվելու:

«Դուք ասում եք՝ այդ արձանը ուշացած էր, իրկ ես հարց եմ տալիս, եթե օրինակ նման արձան ՀՀ-ում չլիներ, ուզում եմ հասկանալ, թե ինչը կտուժեր և ինչ կշահեինք»,-ասաց նա և հավելեց. «Այդ արձանը տեղադրվել է մի պարզ պատճառով, այն եղել է 2020 թվականի դեկտեմբերից 2021թ.ապրիլի շրջաններում կայացած քննարկումների արդյունքում և բոլորը մտածել են՝ այս դավաճանության ընդհանուր տարամաբանության մեջ, բա՞ որ մենք չհամաձայնենք, մեզ կասեն՝ այ դուք դավաճան եք: Մենք բոլորս, ըստ էության, առաջնորդվում ենք մի տրամաբանությամբ՝ էնպես անենք, որ մեզ հանկարծ չասեն, որ մենք դավաճան ենք, բայց մենք իրականում մեր երկրի ազգային և պետական շահերը դավաճանում ենք, անընդհատ, բայց ոչ մեկն այդ վերանգրի տակ չէ: Կարևոր է, որ մենք ալիբի ունենանք, որ դավաճանություն չենք անում, բայց որ խորքային ռազմավարական դավաճանություն ենք անում, դրա մասին ոչ մեկը չի խոսում»:

Փաշինյանն ընդունեց, որ «Նեմեսիս» գործողության արձանի տեղադրման պահով կա պրոբլեմ, բայց այն բոլորի պրոբլեմն է:

«Նրանք, ովքեր մեր ճանապարհները փակում են, ընդհանարպես ոչ մի պրոբլեմ չունեն, կամ եղածներն այդքան խորը չեն»,-ասաց ՀՀ գործադիրի ղեկավարը:

Թադևոս Ավետիսյանը արձագանքեց՝ ասելով, որ եթե ի սկզբանե չեղած բանի վրա որ կառուցվում  է տեսլականը, երբ հարևանը ոչ Շվեդիան է, ոչ էլ Դանիան է, ապա այն իարտեսական չէ և օդային ուղու փակումը դա է փաստում: Պատգամավորը հարցրեց, թե լավ չի հասկանում՝ ինքնիշխան պետության տեսանկյունից արձանը ինչքանով է նպաստել պետության զարգացմանը:

«Եթե մենք պետք է անընդհատ զիջենք, որպեսզի տնտեսական ենթադրյալ օգուտներ ստանանք, կամ՝ չէ, ապա այդպիսի պարագայում ստացվում է հետևյալը՝ Քեմալ փաշայի արձանը կառուցենք՝ թող Թուրքիան մեզ տա արտոնյալ առևտրային ռեժիմ: Այդպես չի լինում, եթե ենթադրաբար նույնիսկ այդպես լիներ, մենք վստահ գիտենք, որ այսօր Թուրքիան կտա և ավելի կխորացնի կախվածությունը, որը ճիշտ ժամանակին և ավելի մեծ ուժով մեզ վնաս հասցնի: Սա է եղել մեր պատմությունը: Ցավոք սրտի, այդպես է»,-հայտարարեց Ավետիսյանը և անթուլատրելի համարեց ռազմավարական շահերի զիջումը Թուրքիայից ապրանքների ներկրման դիմաց, ինչը չի կարող լինել ռազմավարական զարգացման օրակարգ:

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե առանց տնտեսության, հնարավոր չէ ոչ մի բան՝ ո՛չ արտաքին քաղաքականութուն, ո՛չ անվտանգություն, ո՛չ բանակ, ո՛չ մի բան:

«Հայաստանի հանրապետությունը երբեք չի առաջնորդվել կամ հիմնականում չի առաջնորդվել տնտեսական շահով, մենք էմոցիոնալ շահով ենք առաջնորդվել, էմոցիոնալ ժողոուրդ ենք, բայց ես կարծում եմ, որ եկել է ժամանակը որ էմոցիոնալ ժողվորդից վերածվենք պետական ժողվորդի:

Այսօր մենք խաչմերուկի առաջ ինչ-որ մի ճանապարհային նշանի տակ կանգնած ենք, ո՞նց կշարժվենք՝  դրանից կախված է, թե մենք պետություն կունենանք թե չենք ունենա»,-հայտարարեց Փաշինյանը՝ չանդրադառնալով այդ իրավիճակին հասնելու պատճառների հարցին:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:53
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Ադրբեջանական սոցիալական հետազոտությունների կենտրոնը Ադրբեջանի պետական մանկավարժական...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել,որում ասվում է․ «Նախապես հայտնել էինք, որ «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
20:27
Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում քաղաքակիրթ երկխոսության միջոցով հասնել փոխըմբռնման
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր Ազգային ժողովում (ԱԺ) միջադեպ է գրանցվել ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Քաղաքացիների իրազեկման ակցիան՝ Արմավիրում
Քաղաքացիների իրազեկման ակցիան Արմավիրում: Քիչ առաջ տեղեկացրինք, որ Գյումրիում ևս այօր շարունակվել են ակցիաները։ Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Ելե՛ք հանձնել են»․ Նոր ակցիա Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երիտասարդները շարունակում են իրազեկման ցույցերը։ Գյումրիում՝ հասարակական վայրերում, բնակելի...
Աղբյուր` Panorama.am
19:47
Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է Կիրանց գյուղում շարունակվող պայքարին
ՀՀ առաջին Արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է։ Իր խոսքում Հովհաննիսյանը նշել է, որ սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ...
Աղբյուր` Panorama.am
19:39
Ո՞վ է երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արտասվող կիրանցեցի աղջիկը
«Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը մի տեսանյութ է տեղադրել, որում կիրանցեցի տիկին Ալվարդը արցունքախառն պատմում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:21
Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ փաստաբանական խումբը
Փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր մամուլում լայն քննարկում է ստացել Արթուր Սուքոյանի...
Աղբյուր` Panorama.am
19:03
Ծաղկունք գյուղում լավաշ են թխում 18-րդ դարի բաղադրատոմսով
Հայկական Ծաղկունք գյուղում մայիսյան տոներին հյուրեր են սպասում։ Տեղանքը դեռ ամենահայտնին չէ, տուրօպերատորները կարող են առաջարկել միայն օրիգինալ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Խուզարկությամբ հայտնաբերվել են 31․5 լիտր ինքնաշեն գինեթուրմ և այլ արգելված իրեր․ ՔԾ
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը, շարունակելով անզիջում պայքարը թմրամիջոցների, բջջային հեռախոսների, արգելված իրերի ձեռք բերման և ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Միացել ենք մեր Սրբազանին մեր հող ու ջրի համար»․ Տավուշեցի նահատակների ծնողները Կիրանցում են
Տավուշեցի նահատակների ծնողներն են Կիրանցում։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։  «Սա միայն...
Աղբյուր` Panorama.am
18:12
Կոչ ենք անում լրագրողական համայնքին, իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին
AntiFake.am-ը հայտարարություն է տարածել  Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:11
Որոշ քաղաքական ուժեր, հոգևորականներ զբաղված են Հայաստանը նոր պատերազմի մեջ ներքաշելու գործով. ՔՊ-ական պատգամավոր
«Այն գործընթացը, որն իրակացվում է  մեր երկրում  վերջին օրերին, իսկապես պատմական իրադարձություն է», -ԱԺ հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
18:02
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
«Վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են եղել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, և մենք ՀԱՊԿ՝ Հավաքական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Միրզոյան. Ադրբեջանը դեռ դժկամություն է ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անել
Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ...
Աղբյուր` Panorama.am
17:45
Մեր պատմությունը նման մակարդակով կեղծելով՝ դուք ո՞ւր եք ուզում գնալ. Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«Փոխարենը ինքներդ գնաք ու մոմ վառեք, Աստծուց աղաչեք ձեր մեղքերի թողություն, հորդորում ու վիրավորում եք սրբազաններին, Հայ առաքելական եկեղեցին»։
Աղբյուր` Panorama.am
17:26
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 5.000.000 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար և 3.000.000.000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ադրբեջանը նախընտրում է Հայաստանի հետ ուղիղ բանակացությունները. Բայրամով
Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ ուղիղ երկկողմ խաղաղ բանակցություններին, որոնք ապացուցել են, որ ամենաարդյունավետ և հաջող լուծումն են։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:06
ԱՆ հայտարարությունը լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով. Աբրահամյան
«Արդարադատության նախարարությունը սահմանագծման և սահմանազատման ապօրինի գործընթացի վերաբերյալ մի հայտարարություն տարածեց, որ լի էր...
Աղբյուր` Panorama.am
16:53
ՔԿ-ում ուսումնասիրում են «Սիվիկ»-ի լրագրողի հաղորդման հիման վրա քրեական վարույթ հարուցելու հիմքերը
Իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանն այսօր ԱԺ-ում իր նկատմամբ բռնություն  կատարելու վերաբերյալ հաղոդում է...
Աղբյուր` Panorama.am
16:48
Եթե Եվրոպան, ԱՄՆ-ն արգելափակում են TikTok–ը, մենք էլ կարող ենք դա անել. ՀՌՀ նախագահ
«Ես կարծում եմ,  եթե Եվրոպան, ԱՄՆ-ն արգելափակում են TikTok–ը, մենք էլ կարող ենք դա անել»,- ԱԺ–ում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
16:32
«Շողակաթ» ՀԸ-ում եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ
ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ հեռուստաընկերություն է «Շողակաթը», ո՞ւմ է պատկանում այն, ի՞նչ պետք է եթեր տա։
Աղբյուր` Panorama.am
16:29
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական...
Աղբյուր` Panorama.am
16:28
Հայաստանը նոր մեծ վարկ է վերցնում
Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն հաստատել է Հայաստանին ուղղված 116 միլիոն դոլարին համարժեք գումարով Զարգացման քաղաքականության...
Աղբյուր` Panorama.am
16:19
Տնտեսական ակտիվությունը շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը. Մարտին Գալստյան
«2024 թ. ապրիլի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%»,-...
Աղբյուր` Panorama.am
16:17
Նավի վրա, Օվկիանոսի մեջտեղում. Ինչպես է Անիտա Ավետիսյանը նշել 25-ամյակը
Սերիալային դերասանուհի Անիտա Աբետիսյանը, որն առավել հայտնի դարձավ «Սարի աղջիկ» սերիալից, նշել է ծննդյան տարեդարձը։ «Ահա և...
Աղբյուր` Panorama.am
16:05
Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին ահազանգ է ստացվել, որ Լծեն գյուղի...
Աղբյուր` Panorama.am
15:57
Փաշիկ Ալավերդյան. Սպորտը միացրին, որ քանդեն
Փաշիկ Ալավերդյանը նաև ասաց. «Ես ոսկեպարցի եմ, եթե ես թուրքին եմ դիմացել ու պետք է էլի դիմանամ, սրանք ո՞վ են, որ չդիմանամ»։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Ալիևին ներկայացվեց այն գինը, որը պետք է վճարեր Արցախից ռուս խաղաղապահ...
Աղբյուր` Panorama.am
15:23
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ պետությունների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
«Հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ մրցույթում 2027 թվականին կարող են թափուր մնալ սլոթեր, որոնք կարող են զբաղեցնել պրոպագանդիստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
15:44 30/04/2024

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}