Իրավունք 12:29 05/05/2023 Հայաստան

Գրիգորի Խաչատուրովի դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել, ոչ մի առերեսում չի կատարվել. Փաստաբան

Բանակային երրորդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է  դատախազություն, դատախազությունը հաստատել է  մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան նախնական դատասլումների համար։ Այս ընթացակարգը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Այս բոլոր մարմինները՝ ԱԱԾ քննչական  ծառայությունը, գլխավոր դատախազությունը, մեղադրական  եզրակացությունը հաստատող դատախազը, ապագայում նաև դատարանը երբևէ իրենց տրամադրության տակ չեն ունենալու մեզ բոլորիս համար հայտնի քրեական գործ  հասկացողությունը։ Այստեղ  քրեական գործի, քրեական վարույթի մասին խոսել, գործողությունների մասին խոսել, որոնք  քրեաիրավական իմաստով հետևանք են առաջացնում, որոշակի պատասխանատվություն, տեղին չէ, քանի որ ամբողջ քրեական նյութերում չկա ոչ մի փաստակ տվյալ այն մասին, որ ոչ թե Գրիգորի  Խաչատուրովն ինչ-որ հանցանք չի կատարել կամ ապացույց չկա, որ վերջինս կատարել է, ընդհանրապես, այս  դրվագով՝ հողամասերի ձեռքբերման, ձեռքբերողների հետ կապված,  ոչ մի տվյալ չկա, որ կատարել են  իրենք հանցագործություն»,- ասաց Մ. Պողոսյանը։

Նա նշեց, որ այս գործով մի տեղ սուտ են ասում, որոշակի ժամանակ հետո սուտը բացահայտվում է, իրենց կոնկրետ  հարցադրում է ուղարկվում, թե ինչո՞ւ են ստել, երկրորդ սուտ են ասում՝ հերքելով երկու ամիս առաջ իրենց կողմից ենթադրյալ ներկայացրած սուտը։

«Ընդհանուր առմամբ, քրեական գործն այս ամեն ինչի շրջանակում է։ Քրեական գործի որակն այս է՝ երկրի գլխավոր դատախազի մակարդակով կամ սխալ են զեկուցում, զեկուցողներն ընդհանրապես չեն հասկանում՝ ինչ են զեկուցում, կամ դիտավորյալ կեղծիքներ,  մանիպուլյացիաներ, սուտ տեղեկություններ են հաղորդում, այդ միջոցով իրենց այլ նպատակներն իրականացնելու համար։

Ես այս ամեն ինչի մեջ իրավաբանություն, դատավարական ընթացակարգեր չեմ տեսնում»,- ասաց փաստաբանը։

Մ.Պողոսյանի խոսքով, դատական իշխանության պաշտոնական տեղեկագրի համաձայն, դռնփակ դատական նիստեր են տեղի ունենալու։ Նրա խոսքով, որևէ նորմ չկա, որ նախնական դատալսումներն իրականացվեն դռնփակ։

«Գործի՝ Գրիգորի Խաչատուրովին վերաբերելի մասում  որևէ գաղտնի տեղեկատվություն չկա, սովորական նյութեր են։

Այս ամեն ինչում տեսնում ենք դիտավորություն։  Վարույթ նախաձեռնող մարմինը՝ ԱԱԾ քննչական  մարմինը, դատախազությունը, հիմա էլ դատարանը, այս մանիպուլյացիաները, ստերը հանրային դաշտում չբացահայտելու համար դռնփակ են անում»,- նշեց Պողոսյանը։

Նա ասաց, որ այս ամբողջ դիտավարությունն ունի իր պատճառը, թե ինչու է այս ամեն ինչն այսպես կատարվում։

«Այստեղ իրավաբանություն հետ առնչություն չունենք, զուտ  անձնական պրոցես է իրականանում Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ»,- ասաց Միհրան Պողոսյանը։

Ասուլիսին ներկա փաստաբան Հակոբ Ենոքյանն ասաց, որ շուտով կլրանա երկու ամիսը, ինչ Խաչատուրովն արգելանքի տակ է՝ աբսուրդ հիմքերով։

«Ոչ մի առերեսում չեն արել այս ընթացքում Խաչատուրովի հետ, ոչ էլ նախատեսված է եղել։ Խաչատուրովի դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել, ոչ ոք Խաչատուրովի մեղադրանքի էության վերաբերյալ, այսինքն նրան այդ մեղադրանքում մեղսագրող տեղեկություն չի հայտնել»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ ամեն կերպ փորձում են իրավական գործընթացի նշույլ գտնել այս գործում, բայց չի ստացվում, քանի որ արդյունքում հանդիպում են պատերի, որոնք  հաղթահարելն իրավական տեսանկյունից հնարավոր չէ։

Միհրան Պողոսյանը հավելեց, որ չկա  անձ, որն ասում է, որ Խաչատուրովը որևէ հանցանք է կատարել. «Դա ընդունում է նաև  վարույթ իրականացնող մարմինը, քանի որ որևէ առերեսում չի կատարել, որը պարտադիր է նոր Քրեական դատավարության օրենսգրքով»։

Հ.Ենոքյանն ասաց, որ վարույթ իրականացնող մարմնի տեսանկյունից ենթադրվում է, որ այդ գույքը ձեռք բերելն արդեն փողերի լվացում է, վերջ, ինչն աբսուրդ է։

Փաստաբաններն ասացին, որ իրենք պնդում են՝ Գրիգորի Խաչատուրովի վերաբերելի քրեական գործը պետք է քննվի դռնբաց դատական նիստերում, հակառակ պարագայում անօրինականություն է դատարանն անում։ 

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, փետրվարի 21-ին մերժել էր Գրիգորի Խաչատուրովի կալանավորման միջնորդությունը: Դատախազությունը բողոքարկել է դատական ակտը՝ պահանջելով կալանավորել Խաչատուրովին։ Նա կալանավորվել է մարտի 16-ին։ 

Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել էր ԱԱԾ-ում քննվող՝ Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Դատախազության ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն, Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման համար։ Գործը վերաբերում է  Արարատի մարզի Արմաշ համայնքում հողատարածքի գնմանը։ Ըստ դատախազության տարածած հաղորդագրության, հողատարածքը գնած Էդգար Արշակյանը Գրիգորի Խաչատուրովին փոխկապակցած անձ է։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:40
«Դեմ ենք միակողմանի զիջումներին». Ակցիա Երևանի ավագանու նիստի ժամանակ
Երևանի ավագանու այսօրվա նիստի հայտարարություների ժամին «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ելույթի ժամանակ ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Քաղաքագետ. Մեր «խաղաղության մասին երազողները», իհարկե, հեռու են նման բաները հասկանալուց
«Մինչ հայերը փողոցներում և կառավարական միջանցքներում վիճում են, թե ինչ պայմաններով է արժե վերականգնել հայկական պետությունը նախկին...
Աղբյուր` Panorama.am
16:26
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ
Նա հայտարարել է, որ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։
Աղբյուր` Panorama.am
16:15
Աշոտյանն ասաց՝ իրեն համակարգիչ ու համացանցի հասանելիություն է պետք
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօրվա դատական նիստում հայտարարեց՝ որպես կուսակցության ղեկավար պետք է ներկայացնի քաղաքական ուժի եկամուտների...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ավետիք Չալաբյան. Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը սահմանազատման լիազորություն չունի
«Այն սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովը, որ ստեղծված է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, ընդամենը ...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ալեն Սիմոնյանը կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում՝ մասնակցելու Խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, կինը՝ ազգությամբ ռուս. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից արձագանքել են սոցիական ցանցերում տարածված տեղեկատվությանը ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
15:23
ՈՒՂԻՂ. Հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի դեմ
Քիչ առաջ հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած` սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական...
Աղբյուր` Panorama.am
14:54
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
«Սպառնալիքի, ռազմական որևէ միջամտության ազդեցության տակ ցանկացած  պայմանավորվածություն արդեն իրավական ուժ չունի։ Իրենք են դա...
Աղբյուր` Panorama.am
14:52
Արման Թաթոյանի իրազեկումն ազատությունից զրկված քաղաքացիների համար
ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Մի քանի կարևոր իրավական պարզաբանում (օգնություն)` կապված այս օրերին հավաքների մասնակիցների...
Աղբյուր` Panorama.am
14:48
Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահի կալանքը երկարաձգել է 5 ամսով
Ադրբեջանում այսօր տեղի է ունեցել հերթական դատական ֆարսը։ Այս անգամ Բաքվի դատարանը հինգ ամսով երկարացրել է Արցախի նախկին նախագահ Արկադի...
Աղբյուր` Panorama.am
14:40
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել խաղաղ համաձայնագրի շուրջ քննարկումը. Ադրբեջանի ԱԳՆ
Ալմաթիում կայացած հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը պայմանավորվել են...
Աղբյուր` Panorama.am
14:16
Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար
ՎԶԵԲ տարեկան ժողովի շրջանակում Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ կկայանա «Կապիտալի շուկաներ. Մարտահրավերներ և զարգացման հեռանկարներ»...
Աղբյուր` Panorama.am
14:03
Բագրատ սրբազանը մետրոյով այցելեց Գարեգին Նժդեհի հրապարակ. Ֆոտոռեպորտաժ
«Նախ Գարեգին Նժդեհը մեր հերոսն է, հետո էլ որոշեցի գնալ տեսնել 3-րդ մասի ժողվուրդն ինչպես է ապրում»,-պատասխանելով հարցին, թե ինչու...
Աղբյուր` Panorama.am
14:02
Սուրեն Պետրոսյան. Ամեն բան հնարավոր է փոխել
«Երբեք ուշ չէ։ Սա մյուս կեղծ  օրակարգն է, որը մեզ անընդհատ պարտադրվում է, որ մենք այլևս տարբերակ չունենք, ամեն ինչ վճռված է։ Սա...
Աղբյուր` Panorama.am
14:00
Սարգիս Ստեփանյանը մեկնեց Ճապոնիա՝ մասնակցելու Պարա աթլետիկայի աշխարհի առաջնությանը
Այսօր Սարգիս Ստեփանյանը Մարզիչ Գևորգ Ստեփանյանի ուղեկցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հովանավորությամբ մեկնեց...
Աղբյուր` Panorama.am
13:49
Աուդիտը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերել
Կազմակերպությունը բացասական գնահատական է տվել ՔՊ-ի 2022-ի տարեկան հաշվետվությանը։
Աղբյուր` Panorama.am
13:46
Դավիթ Ամալյան. Անտարբերները հոգեդարձ կլինեն
«Հավաքված է այն մասսան, որն ազգային և մարդկային խնդրի համար է հավաքվել, նյութի համար չի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց երգիչ,...
Աղբյուր` Panorama.am
13:34
Նիկոլը ստախոս է. Ինչպես են Դանիայում դիմավորել Փաշինյանին
Աշխատանքային այցով Դանիայի թագավորություն մեկնած Նիկոլ Փաշինյանն այնքան էլ լավ ընդունելության չի արժանացել տեղի հայերի կողմից։ Թելեգրամի...
Աղբյուր` Panorama.am
13:28
Կանադայի քաղաքացիությունը ինձ համար սոսկ փաստաթուղթ է, ամեն վայրկյան պատրաստ եմ հրաժարվել. Բագրատ Սրբազան
«Կանադայի քաղաքացիությունը ինձ համար սոսկ փաստաթուղթ է և անցաթուղթ, վկայություն, որ ես այդ երկրում ապրել եմ»,- լրագրողներին ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Սուտ, վախ ու փոքրություն. ԱԺ ընդդիմադիր պատգամավորին չեն հրավիրել ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Անվերջ ստի ու անվերջ վախի սրանց քստմնելի կայսրությունը...
Աղբյուր` Panorama.am
12:46
Մամուլը, լրատվությունը ճշմարտության մասին է, ինչպես ժամանակին մարգարեները և առաքյալներն էին. Բագրատ սրբազան
«Այսօր առիթ է վերստին մեր շնորհակալությունը հայտնել լրագրողական համայնքին և ասել, որ լրագրողները իսկապես մնացել են իրենց բարձրության...
Աղբյուր` Panorama.am
12:33
Իշխանությունը ֆեյսբուքն օգտագործում է զրպարտության ու կարծիքների բևեռացման նպատակով
ՍիվիլՆեթ անկախ լրատվամիջոցի  փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, «Շաբաթվա ֆեյքերը» հաղորդման շրջանակում ներկայացրել է...
Աղբյուր` Panorama.am
11:54
Մարդու ձեռքերը ոլորած նրան խփելն անամոթ բան է՝ նույնիսկ կարմիր բերետավորների համար. Համբիկ Սասունյան
«Ցավալին այն է, որ իմ ձեռքերը բռնել էին և նրանցից մեկը բռունցքով հարվածեց դեմքիս»,- Panorama.am-ին ասաց Հայ դատի մարտիկ  Համբիկ...
Աղբյուր` Panorama.am
11:39
Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ից շարժվում է Ժուռնալիստների միություն
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները ԵՊՀ-ից շարժվում են դեպի Ժուռնալիստների միություն։ Սրբազանն ասաց՝ Ժողինստիտուտում էլ...
Աղբյուր` Panorama.am
11:22
Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան
Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյան գրում է։ «Շատ կարճ գրեմ իմ պատկերացրած մոդելը որով արդյունավետ և խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
11:11
Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ պրոռեկտորին. Եթե նեղվում եք, մի լսեք
ԵՊՀ Ակադեմիական և ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն իջավ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման, ասաց՝ ջղայնացած է։ Նա ...
Աղբյուր` Panorama.am
11:05
Ուսանողնե՛ր ջան, մեկ վայրկյան անգամ չկասկածեք, որ այն, ինչ անում եք ճշմարտություն է. Բագրատ Սրբազան
«Դուք ևս մեկ անգամ փաստում եք, որ բոլոր տեսակի ահաբեկումները, սարսափ տարածելու փորձերը, վախեցնելը, ստով մոլորեցնելը, խաբելը, ...
Աղբյուր` Panorama.am
10:45
MediaHub-ի խմբագիրը՝ ՆԳՆ-ին. Տե՛ր կանգնեք ձեր սանձարձակ աշխատակիցներին
 MediaHub-ի լրագրող Նարե Գևորգյանին ոստիկանական մեքենայով հարվածելու դեպի առթիվ հայտարարություն է տարածել MediaHub-ի գլխավոր խմբագիր...
Աղբյուր` Panorama.am
10:37
Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները ծափերով ողջունեցին ՔՊ-ի մանդատից հրաժարվելու Արթուր Իսպիրյանի որոշումը
«Տեղեկացնում եմ, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանն իր դիմումի համաձայն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան
13:22 13/05/2024

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}