Քաղաքական 16:37 11/05/2023 Հայաստան

Սերժ Սարգսյանի դեմ այս գործն այսօր վերջնականապես քանդվեց. Պաշտպան

«Այն, ինչ կատարվեց այս դատական նիստում, իրոք, անակնկալ էր»,-  Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դիզվառելիքի գործով դատական նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Հիշեցնենք, որ այսօր դատական նիստին ամբաստանյալներից Գևորգ Հարությունյանը հայտարարել է. «Սերգո Կարապետյանը զանգեց, ասաց՝ երկար չեմ կարող խոսել, ես նմանատիպ ցուցմունք եմ տվել, որ նախագահն է ասել, պայմանավորվածություն կա, որ պետք է գործը կարճվի, գումար վերականգնվի ու դու էլ ասա, որ սուտ դուրս չգամ, որ գործը չերկարի»։

Ա. Մակինյանն ասաց, որ Գևորգ Հարությունյանն իրականում ծանրութեթև էր արել իր կատարած, այսպես ասած ոչ արժանահավատ տեղեկություններ հայտնելն ու զրպարտելը, և այսօր  հայտնեց իրականությունը։

«Ի՞նչ բացահայտվեց։ Բացահայտվեց, որ Սերգո Կարապետյանը խնդրել է իր ենթակա աշխատողներին... Մենք նաև ցույց տվեցինք, որ Գևորգ Հարությունյանի ՝ այս ցուցմունքը տալու հաջորդ օրը հանգուցյալ Սամվել Գալստյանն է նույն ցուցմունքը տառացի կրկնել։

Այսինքն, այսօր դատական նիստի ընթացքում հիմնավորվեց Սերգո Կարապետյանի ցուցմունքների ոչ ճշմարտացի, մտացածին, սուտ և մեղադրող լինելը։

Ափսոսում եմ, որ այսօր Սերգո Կարապետյանն ու Սամվել Գալստյանը չեն կարող այս դատական նիստին մասնակցել, մահացել են, վստահ եմ, որ այդ ցուցմունքներն առերես կպնդվեր ամբաստանյալ Գևորգ Հարությունյանի կողմից»,- ասաց Ս. Սարգսյանի պաշտպանը։

Նա նշեց, որ այս գործի մասին ասել է՝ այստեղ ոչ թե հանցակազմ չկա, այլ ընդհանրապես հանցագործության դեպքն է բացակայում։

«Բոլորն էլ տեսնում են, թե մեղադրողն ինչ ջանքեր է գործադրում, որ փորձի ինչ-որ մի բան ցույց տա հանրությունը։ Դատարանը,  լինելով պրոֆեսիոնալ իրավաբան, վստահ եմ՝ հասկանում է, որ  այստեղ գործ ունենք  հանցագործության դեպքի բացակայության հետ։ Սա այս երկրի ամոթն է, ամոթ է  մեղադրել հանրապետության նախագահին այս փաթեթավորմամբ քրեական գործով։

Իրականում ամոթ է, որ մենք տարիներ շարունակ այս դատական նիստին ենք մասնակցում, փորձում ենք ապացուցել մի բան, որն ընդհանրապես ապացուցելու կարիք չունի։ Սա խայտառակություն է, ինձ մոտ իրականում շոկ է»,- ասաց Ա. Մակինյանը։

Նրա խոսքով, մեղադրողը փորձում է դատավարության մասնակիցների վրա ճնշումներ գործադրել, ովքեր մեղադրանքին ոչ հաճո ցուցմունքներ են տալիս։

«Իրականում այս գործն այսօր վերջնականապես քանդվեց, չնայած ինձ համար չկար էլ ի սկզբանե»,- ասաց պաշտպանը։

Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի դեմ մեղադրող ցուցմունքներ էին տվել  գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը և գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը նախաքննության մի որոշակի փուլում։

«Գևորգ Հարությունյանն այսօր պարզաբանումներ ներկայացրեց այդ ցուցմունքը տալու իրական պատճառների, խնդրանքի մասին, որ իրեն ասել են՝ գնացեք, այդպես ցուցմունք տվեք նախագահի դեմ, քանի որ Սերգ Կարապետյանը նշել է՝ ես այդպես եմ ցուցմունք տվել, որովհետև գործը կարճվելու է։

Ինչպես Գևորգ Հարությունյանը  նշեց՝ խաբելով ու մոլորվելով, այդ ցուցմունքը տվել է։

Ոչ մի ցուցմունք չմնաց, քանի որ մենք ցույց տվեցինք, որ Սամվել Գալստյանն այդ նույն մեղադրող, ոչ արժանահավատ, կեղծ ցուցմունքը տվել է Գևորգ Հարությունյանի ցուցմունք տալուց անմիջապես հետո։ Գևորգ Հարությունյանը նշեց՝ հաշվի առնելով իր, Սերգո Կարապետյանի և Սամվել Գալստյանի  հարաբերությունները, այո, կարծում է, որ նույն խնդրանքով Սերգո Կարապետյանը դիմել է նաև Սամվել Գալստյանին»,- ասաց Ամրամ Մակինյանը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:18
Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
Իտալական «Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուն «X» սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) կիսվել է...
Աղբյուր` Panorama.am
22:55
Անկարան հայտնել է, թե հայերի կողմից ԱՄՆ-ում թուրք պաշտոնյաների վրա հարձակում է եղել
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ ԱՄՆ-ում ազգությամբ հայերի կողմից հարձակում է տեղի ունեցել համաժողովին մասնակցած թուրքական պատվիրակության անդամների...
Աղբյուր` Panorama.am
22:53
120,000 մարդկային կյանքեր մի քանի օրվա ընթացքում հայտնվեցին բնաջնջման սպառնալիքի տակ. «Թաթոյան» հիմնադրամ
«Թաթոյան» հիմնադրամը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Գորիսում և Կոռնիձորում սեպտեմբերի 25-ից` Արցախի բնիկ ժողովրդի` 120,000...
Աղբյուր` Panorama.am
22:33
Մատենադարանը դիմել է միջազգային կառույցներին՝ ձեռնարկել միջոցներ Ռ. Վարդանյանի, ապօրինի ձերբակալված բոլոր հայերին ազատություն շնորհելու խնդրում
Մատենադարանի տնօրենությունի  հայտարարություն է տարածել՝ դիմելով պատկան միջազգային կառույցներին՝ ձեռնարկելու անհապաղ միջոցներ Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
22:23
Արցախում վառելիքի պահեստի պայթյունից տուժած 5 երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր
Բժշկական տարբեր կենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում շարունակում են բուժումը Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված տասը երեխա, որոնցից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Սա ընդդիմության հերթական ֆիասկոն է. Աննա Կոստանյան
«Ողջ հրապարակում, բոլոր քաղաքացիների շրջանում, համատարած դժգոհություն է։ Հերթական հուսալքությունը, քանի որ էլի հստակ պլան...
Աղբյուր` Panorama.am
21:33
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, թե Արցախի Պաշտպանության նախարարությունը շարունակում է հանձնել իր սպառազինությունը
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ...
Աղբյուր` Panorama.am
21:14
Այս իշխանությունը հող չի սիրում, փող է սիրում. հանրահավաքի մասնակից
«Հանրահավաքներ, հեղափոխություններ ու նման բաներ պետությունների առաջացման ժամանակ լրիվ բնական է, բայց դրանից հետո դրանք տեղի են ունենում...
Աղբյուր` Panorama.am
21:01
«Արցախը կորած չէ, Արցախն այս պահին բռնազավթված է»
«Մասնակցում եմ հանրահավաքին նախ ցույց տալու միջազգային հանրությանը, որ չենք հարմարվել Արցախի կորստի հետ»,-Panorama.am-ին ասում է...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ես Երևանի, Հայաստանի համար էլ եմ վախենում. Բռնի տեղահանված արցախցի
«Զոռով հասել ենք Երևան՝ չորս օրում, շատ վատ, շատ մեծ դժվարություններով»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված...
Աղբյուր` Panorama.am
20:26
Եթե նորմալ ազգային իշխանություն ձևավորվի, շատ բան կփոխվի մեր իրականության մեջ. հանրահավաքի մասնակից
«Առաջին հերթին Նիկոլի հրաժարականին պիտի հասնենք մենք»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Ազգային կոնիտեի հանրահավաքի մասնակից...
Աղբյուր` Panorama.am
20:13
Արցախից բռնի տեղահանված 100 հազար 480 մարդ արդեն Հայաստանում է
Ժամը 18։00 դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100 հազար 480 անձ է ժամանել Հայաստան։ Հակարիի կամուրջը հատել է 21,076 տրանսպորտային միջոց։...
Աղբյուր` Panorama.am
20:07
Ըստ Ադրբեջանի դատախազության երևակայության՝ ԱՀ ԱԳ նախարարը ներգրավված է եղել բալիստիկ հրթիռների կիրառման մեջ
Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության երևակայության՝  ԱՀ նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը «հանցավոր համայնքի կազմում ներգրավված է եղել...
Աղբյուր` Panorama.am
20:04
Արցախցի Սոսեն արդեն Հայաստանում է
Արցախցի Սոսե Բալասանյանը, ով հրաժարվում էր դուրս գալ Արցախում գտնվող իր հայրական տնից, արդեն Հայաստանում է։ «Չներեք ինձ վեր Ձեզ թողեցի...
Աղբյուր` Panorama.am
19:43
Փաշինյանին հեռացնելու նախօրոք հայտնած գործընթացը չստացվեց, մենք սխալվեցինք. Վազգեն Մանուկյան
«Կհայտարարենք, երբ ենք անում հանրահավաքը։ Իսկ վաղվանից՝ երթեր, բողոքի ցույցեր»։
Աղբյուր` Panorama.am
19:29
Հայաստանը Եվրահանձնաժողովից օգնություն է խնդրել Ղարաբաղից բռնագաղթածներին ընդունելու համար
Հայաստանը դիմել է Եվրահանձնաժողովին՝ Լեռնային Ղարաբաղից բռնագաղթածների զանգվածային ժամանման հետևանքով խնդիրները լուծելու օգնության խնդրանքով։...
Աղբյուր` Panorama.am
19:21
Շտապօգնության մեքենաներով ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել խնամքի կարիք ունեցող շուրջ 20 հոգի
Շտապօգնության ծառայության միջոցով  այսօր Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվեցին խնամքի կարիք ունեցող շուրջ 20 հայրենակից։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:07
«Դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ». Եռաբլուրում քաղաքացին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին
Սեպտեմբերի 19-20-ի Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի Հանրապետությունում զոհված զինծառայողներին հուղարկավորում են «Եռաբլուր»...
Աղբյուր` Panorama.am
18:52
Փաշինյանը վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում Ռուսաստանին. Վազգեն Մանուկյան
«Մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, բայց դրան ներկա էր նաև ռուսական զորքը, որը խաղաղապահ զորք անվան տակ կանգնած էր Արցախում միայն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Ադրբեջանը ձերբակալել է նրանց, ումից վախենում է Նիկոլ Փաշինյանը, այն հատուկ է արված. Ավետիք Չալաբյան
«Այսօր արդեն ակնհայտ է, որ Արցախում տեղի ունեցածը Ալիև-Փաշինյան զույգի ծրագրված գործողության արդյունք էր, և թշնամին դրա մասին բացահայտ...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղակատվություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.  «Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
18:29
Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ եվրոպական 20 քաղաքներում տեղի կունենան բողոքի ցույցեր
Հոկտեմբերի 5-ին Գրանադասյում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ եվրոպական 20 քաղաքներում տեղի կունենան բողոքի ցույցեր։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Արցախի թեմի առաջնորդ. Վտանգված է մեր ինքնությունը
«Մենք Տիրոջից պետք է խնդրենք իմաստություն համախմբման համար, որովհետև դրա հրամայականն է այժմ»,- Հանրաետության հրապարակում հանրահավաքի...
Աղբյուր` Panorama.am
18:10
Ցանկացած երկրում, բացի Հայաստանից, Նիկոլն արդեն գոյություն չէր ունենա որպես ղեկավար.Վազգեն Մանուկյան
«Պարտադիր չէ, որ ամեն օր տեղի ունենան հանրահավաքներ, բայց այն գործիքներից մեկն է»,-պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
17:58
Բաքուն մեղադրանք է առաջադրել Լևոն Մնացականյանին
Ադրբեջանի կողմից նախօրեին գերեվարված Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին...
Աղբյուր` Panorama.am
17:49
ԼՂ ռուսական համայնքի ղեկավարը Հայաստանում է
Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի հետ ամեն ինչ կարգին է, նա եկել է մտել Հայաստան: ArmeniaSputnik-ին ասել ...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մարդ է զոհվել
Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լա Մոֆե կոմունայում հզոր պայթյունի հետևանքով մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել: «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանը վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում ՌԴ-ին. Մանուկյան
20:33 30/09/2023

Փաշինյանը վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում ՌԴ-ին. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}