Իրավունք 18:12 11/05/2023 Հայաստան

Երեք անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված վարույթներով իրականացված վարութային և ապացուցողական գործողություններով, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտվել է ապրիլի 26-ից 30-նն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցում, Արշակունյաց պողոտայում կատարված դանակահարության երեք դեպք։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Մասնավորապես, 2023թ. ապրիլի 26-ին՝ ժամը 02:40-ին, Էրեբունի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ որովայնի հատվածում ծակած-կտրած թափանցող վերքով բուժօգնության է դիմել Երևան քաղաքի 37-ամյա բնակիչ, ով, ըստ նախնական տվյալների, հիշյալ մարմնական վնասվածքն ստացել է Մայիսի 9-ի փողոցում:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում առգրավվել են տեսագրութուններ, հարցաքննվել են մի շարք անձինք: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է:
Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ ապրիլի 26-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Չեխովի փողոցի շենքերից մեկի բակում 37-ամյա տղամարդն անձնական հարցերի շուրջ վիճաբանել է առերևույթ հանցագործություն կատարած անձի հետ, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք է պատճառել 37-ամյա տղամարդուն:
Վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգքրի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով հարուցվել է հարնային քրեական հետապնդում։ Դատարան ներկայացնելու նպատակով վերջինիս ձերբակալու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն է տրվել Ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժնին:

Ապրիլի 26-ին՝ ժամը 23:15-ին, նաև Շենգավիթ բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ կրծքավանդակի շրջանում կտրած, ծակած վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի 19-ամյա բնակիչ:

Հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երիտասարդը ճանաչվել է տուժող:

Ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 22:00-ից, երիտասարդն ընկերների հետ գտնվել է Երևանի առևտրի կենտրոններից մեկի տարածքում, հանդիպել կենտրոնի աշխատակիցներից մեկին։ Նրանց միջև Կոմիտասի անվան պանթեոնի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում վերջինս երիտասարդին սուր կտրող ծակող գործիքով պատճառել է մարմնական վնասվածք:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նշված առևտրի կենտրոնի 18-ամյա աշխատակից է: Վերջինս, ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Նա ներկայացրել է նաև հանցագործության գործիք դանակը։

18-ամյա երիտասարդին մեղարդանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված արարք կատարելու համար։
Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:


Ապրիլի 30-ին Երևանի «Աստղիկ» և «Էրեբունի» բժշկական կենտրոններից ահազանգ է ստացվել այն մասին, որ որովայնի հատվածի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1973թ․ և 1977թ․ ծնված Երևան քաղաքի երկու բնակիչ, ովքեր, ինչպես հետագայում է պարզվել, եղբայրներ են։ 
Նախաձեռնված վարույթի ընթացքում պարզվել է, որ նշված օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, նույն ռեստորանում ընթացող հարսանեկան արարողության մասնակիցների միջև ռեստորանի մոտ վեճ է տեղի ունեցել, որի ընթացքում Ն․Ս․-ն, իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ հարվածել է վերոնշյալ երկու անձանց որովայնի շրջանին՝ նրանց առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր՝ կտրած-ծակած թափանցող վնասվածք: Ն․Ս․-ն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և խոստովանել կատարվածը։
Վրջինս ձերբակալվել է, քննչական գործողության ընթացքում մատնացույց է արել դանակահարության վայրն ու դանակի նետման տեղանքը:

Ձեռք բերված փաստերի հիման վրա Ն․Ս․-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (երկու դրվագ), ներկայացվել է մեղադրանք։ Նրա  նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է կալանաքը:

Նշված երեք վարույթներով նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:15
Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի․ Կիրանցի 87-ամյա բնակիչ
«Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի»,- սրտնեղած ասաց Կիրանց գյուղի 87-ամյա բնակիչը։ «Մեր...
Աղբյուր` Panorama.am
20:01
Էս տոչկեքով կամուրջն էլ է անցնում իրանց․Կիրանցի համայնքային ղեկավար
Կառավարությունից Կիրանցի համայնքային ղեկավար Կամո Շահինյանին 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:39
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
«Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է խաղաղության հասնելու ուղղությամբ»,- այսօր Բաքվում Միջմշակութային երկխոսության խնդիրներին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
19:18
Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան․ Բագրատ սրբազան
«Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան։ Ասում են՝ գործակալ եմ։ Եթե ասում են, որ գործակալ եմ, բայց մինչև հիմա ձերբակալված չեմ, ուրեմն...
Աղբյուր` Panorama.am
18:57
ՊՆ-ն արձագանքել է Կոթի գյուղում 2 դիրք հանձնվելու մասին տեղեկությանը
Մամուլում շրջանառվում են «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներ: Պաշտպանության նախարարությունը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:45
«Ես կառավարության պլանավորած քայլերի հետ ՀԱՇՏ չեմ»․ քաղաքացին Կառավարության շենքի մոտ նստացույց է սկսել
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանն այսօր, ժամը18:00-ից կառավարության շենքի դիմաց սկսում է 72 ժամանոց նստացույց: Այդ մասին նա տեղեկացրել...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայ ժողովրդի գոյութենական պատերազմը տանուլ կտանք, եթե հրաժարվենք մեր ինքնության իրավունքի համար տարվող պայքարից
«Ջենեսիս Արմենիա»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տավուշում այս օրերին վճռվում է գալիք Հայաստանի հեռանկարը:...
Աղբյուր` Panorama.am
18:13
Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին
Ղազարյան Կարենը և Բեժանով Գարեգինը, որոնք պայքարում էին  Տավուշի հողերը միակողմանի հանձնելու դեմ, այսօր սև բերետավորների կողմից դաժան ծեծի...
Աղբյուր` Panorama.am
18:03
Կիրանցի բնակիչ. Խնդիրն իմ տունը կամ այգին չէ, խնդիրը բարձունքն է, կամուրջն ու ճանապարհը
Կիրանց գյուղի բնակիչ Գևորգ Սիմոնյանի տունը մեկն է այն տներից, որը գյուղի միջով իրականացվող սահմանազատման հետևանքով կարող է հայտնվել ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
«Կիրանցը կիսվում է, կեսն անցնում է Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը Կիրանցի ժողովրդին ասել է, որ յոթ օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն, յոթ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Լիլիթ Գալստյան. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց համոզիչ և կանգուն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Լիլիթ Գալստյանը գրում է. «Մեզանում ներազգային պառակտվածության,...
Աղբյուր` Panorama.am
17:38
Հրդեհ՝ Ջրառատում, քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն
Այսօր ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Պետք է երեսով տալ այն հարամ հացը, որ ուտում են և փոխարենը ծառայութուն մատուցում թշնամուն. Թաթուլ Մանասերյան
«Երբ պետության ղեկավարը երդվում է Սահմանադրության և Կտակարանի վրա ձեռքը դնելով՝ երկու բան է խոստանում՝ ապահովել անվտանգություն և երկրի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Խոսրով Հարությունյան. Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
Հայաստանի նախկին վարչապետ,  ԱԺ նախկին Նախագահ Խոսրով Հարությունյանը գրում է. «Բեկել իշխանությունների սանձազերծած...
Աղբյուր` Panorama.am
17:24
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել
Այսօր՝ մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել...
Աղբյուր` Panorama.am
17:23
Լևոն Քոչարյանի օգնականին ներկայացվել է մեղադրանք
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել,...
Աղբյուր` Panorama.am
17:16
Տոկաևը ողջունել է Երևանի և Բաքվի պայմանավորվածությունն Ալմաթիում բանակցություններ վարելու վերաբերյալ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար Ալմաթիում...
Աղբյուր` Panorama.am
16:58
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
Պետք է աշխատողներն ունենան կարճ աշխատանքային ժամ, բարձր աշխատավարձ, անձնական կյանքի հնարավորությունը, որ հետո էլ հաճույքով իրենց աշխատանքը կատարեն»։
Աղբյուր` Panorama.am
16:57
Սպասվում է անձրև, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում
Երևան քաղաքում մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չեմ համագործակցի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ. Հայկ Մարության
«Այն քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, մարդիկ, ովքեր ապացուցել են, որ ընդհանրապես չեն մտածում Հայաստանի մասին, մենք իրենց հետ չենք...
Աղբյուր` Panorama.am
16:11
Կիրանցի աղջիկ. Գյուղացիների մոտ անորոշությունը մեծ է
Նիկոլ Փաշինյանի հետ հանդպումից կիրանցի Գոհար Վարդանյանը դուրս եկավ արտասվելով։ «Ինչ կար, մնաց, ոչ մի փոփոխություն։ Մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
16:09
Բորելը դատապարտել է Վրաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանական ուժի կիրառումը
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը X ցանցի իր միկրոբլոգում դատապարտել է Վրաստանում ցուցարարների դեմ անվտանգության ուժերի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Մեր ամեն զիջումը բերում է պատերազմի վերսկսման ավելի մեծ հավանականության, քան չզիջելը. Վազգեն Մանուկյան
«Անօրինական սահմանագծում է տեղի ունենում, որը հակասում է միջազգային պրակտիկային ու մեր Սահմանադրությանը»,-այս մասին Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
15:46
Այսօր կրկին ներկայացել ենք քննչական մարմին, սակայն մեզ չեն ընդունել և ուղարկել են ոստիկանություն՝ ձերբակալվելու. Լևոն Քոչարյանի օգնականի պաշտպաններ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի պաշտպանները հայտարարում են, որ այսօր կրկին...
Աղբյուր` Panorama.am
15:34
Վանաձորի բազմաթիվ հասցեներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Լեռնապատ» ջրատարի վրա վթարի կանխարգելման...
Աղբյուր` Panorama.am
15:08
Այդ հարցն ուղղեք երեկ Կասկադում ջազ լսողներին. Արթուր Խաչիկյան
Panorama.am-ի զրուցակիը Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։ Panorama.am-Պարոն Խաչիկյան, այս օրերին բոլորի...
Աղբյուր` Panorama.am
15:05
«Փաշինյանն ու նրա թիմը պետք է հեռանան». Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել, որը կոչվում է «Նոր ուժ»։  Այսօր կայացավ կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
14:44
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում կա. Փաստաբաններ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել,...
Աղբյուր` Panorama.am
14:12
Լուվրը «Մոնա Լիզային» խոստանում է սեփական սենյակը
Ժամերով հերթեր են լինում Լուվրում՝ Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ «Մոնա Լիզա» կտավը տեսնելու համար, և ընդամենը մի քանի վայրկյան՝...
Աղբյուր` Panorama.am
13:56
Վթար Արարատում. Մարդատար մեքենայի վարորդն արգելափակվել է
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն mայիսի 1-ին, ժամը 10:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
17:06 01/05/2024

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}