Քեզ ժողովուրդը չի ընտրել, ժողովուրդ ասելով՝ ժողովրդի հերն անիծեցիր. Քաղաքացին՝ Փաշինյանին
«Վարչապետի աթոռը զբաղեցրած հիմար, ո՞վ է քեզ ընտրել։ Ոչ ոք։ Կեղծ ձևով նստել ես ու խոսում ես ժողովրդի անունից», - լրագրողների հետ զրույցում ասաց Հասմիկ Ոսկանյանը, ով Հանրապետության հրապարակում էր՝ զոհված զինծառայողների հարազատների հետ, ովքեր երեկվանից նստացույց են սկսել՝ պահանջելով ազատ արձակել 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին։
«Ժողովուրդը քեզ չի ընտրել, բավական է ժողովուրդ, ժողովուրդ ասես։ Եթե խոսում ես ժողովրդի անունից, բարի եղիր, դուրս արի քո ղեկավարներով ժողովրդի մեջ, ոչ թե ժողովուրդ, ժողովուրդ ասելով՝ ժողովրդի հերն անիծեցիր»,- ասաց տիկին Հասմիկը։
Ըստ նրա, Աշոտ Փաշինյանի կազմակերպածը «թատրոն» է մարդկանց շեղելու համար։
«Ի՞նչ ես ստորագրելու։ Ղարաբաղ ես տալի՞ս։ Դո՞ւ ի՞նչ կարող ես անել»,- նշեց նա։
Հ. Ոսկանյանը կոչ արեց ժողովրդին սթափվել, ոտքի կանգնել, չհավատալ ամեն ստին։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ