Լրահոս





ՀԱՄԱՑԱՆՑ
Հայաստանցի ռեժիսոր Թեմուր Հովհաննիսյանի «Փրկություն» (Salvation) ֆիլմն արժանացել է ամերիկյան Universe Multicultural Film Festival (UMFF) կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում:
Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա:
Այն հավատքի եւ այն հրաշքների մասին է, որոնք կարող է պարգեւել հավատքը:
Ֆիլմը պատմում է հիվանդ կնոջ մասին, որը, թվում է, ապրելու որեւէ շանս չունի: Որդին այցելում է Սրբի լեռան բարձունքի վրա գտնվող Սուրբ Հովհաննես մատուռը, որտեղ խնդրում է Աստծուն բուժել իր մորը: Եվ հրաշքը կատարվում է։
Իվետա Մուկուչյանը շարունակում է հանդես գալ նորություններով: Երգչուհին իր ինստագրամյան էջում հայտնել է նոր երգի մասին, որը կոչվում է «Մի քիչ երկար համբուրիր»։
Երաժշտության հեղինակներն են Իվետա Մուկուչյանն ու Նիգ Եգիբյանը, խոսքերը գրել է երգչուհին։
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ կարիերան կշարունակի «Ինտեր Մայամիում»։
«Ես չեմ վերադառնա «Բարսելոնա», կխաղամ Մայամիի «Ինտերում», - ասել է Մեսսին։
sport.ru-ի հաղորդմամբ, արգենտինացու հայտարարությունը հեռարձակել են իսպանական Mundo Deportivo 7 Sport հրատարակությունները։
Մինչ այդ ինսայդերները գրել էին, որ Մեսսին որոշել է մեկնել ԱՄՆ՝ մերժելով «Ալ-Հիլալի» ու «Բարսելոնայի» առաջարկները։
championat.com-ը գրում է, որ MLS-ի «Ինտեր Մայամի» ակումբը պաշտոնապես հայտարարել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի տեղափոխության մասին։ Ակումբի Twitter-ի պաշտոնական էջում հայտնվել է տրանսֆերի մասին պրոմո հոլովակ։
Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում էր 2022/23 մրցաշրջանի վերջում։
Նախորդ մրցաշրջանում Մեսսին բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։ Մինչ փարիզցիների ճամբար տեղափոխվելը, հարձակվողն իր ողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում»։
Մեսսին աշխարհի չեմպիոն է, Հարավային Ամերիկայի չեմպիոն։ Իսպանիայի, Բարսելոնայի և Արգենտինայի առաջնության պատմության լավագույն ռմբարկու. «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր է, «Բարսելոնայի» ակադեմիայի ուսանող։
Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը պարտվել է սերբ Նովակ Ջոկովիչին։ Խաչանովն առաջին սեթում հաղթել է 6։4 հաշվով, սակայն մյուս սեթերում պարտվեց 6։7, 2։6, 4։6 հաշիվներով։ Մրցախաղը տևեց 3 ժամ 43 րոպե։
Աշխարհի 11-րդ ռակետ Կարեն Խաչանովը մեկնաբանել է «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակչում կրած պարտությունը. «Այժմ զգացողությունը սովորականի պես է, հավանաբար գլխումս խառն է. ամեն դեպքում ես հասկանում եմ, որ արել եմ առավելագույնը, բայց ինչպես ցանկացած պարտությունից հետո միշտ մտածում ես, որ կարող էիր ավելի լավ բան անել: Ես գիտակցում եմ, լավ եմ հանդես եկել, բայց, ինչպես միշտ, կատարելագործվելու տեղ կա։
Ես 100 տոկոսով վայելեցի այսօրվա խաղը: Մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ մենք խաղում ենք հանուն նման հանդիպումների. կենտրոնական կորտում, աշխարհի լավագույն թենիսիստներից մեկի դեմ, այստեղ նրան հաղթելու հնարավորություն և մոտիվացիա կա։ Սրանք այն հանդիպումներն են, որոնց համար պետք է ոչ միայն լարվել, այլև պարզապես նաև հաճույք ստանալ։
Ալկարազը պատմել է, որ հանդիպումներին անընդհատ ժպտում է և վայելում է կորտը։ Սա մասամբ ճիշտ է. կան պահեր, երբ ամեն ինչ չէ, որ ստացվում է, և դու սկսում ես զայրանալ, բայց կան նաև դրական պահեր, և դրանք նույնպես պետք է ինչ-որ կերպ ընդգծվեն», - sport.ru-ին ասել է Խաչանովը Больше!" յութուբյան ալիքին։
Արքայազն Հարին երեքշաբթի օրը սկսեց ցուցմունք տալ Լոնդոնի Գերագույն դատարանում՝ դառնալով բրիտանական թագավորական ընտանիքի առաջին անդամը, որը համաձայնեց 132 տարվա ընթացքում առաջին անգամ անցնել այդ գործընթացը: Այս մասին հայտնում է The Times թերթը, որին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։
Լսումները տեղի են ունենում The Daily Mirror տաբլոիդի դեմ ուղղված գործընթացի շրջանակներում: 38-ամյա արքայազնը պնդում է, որ ինքը դարձել է թերթի կողմից կազմակերպված անօրինական տեղեկատվության հավաքման զոհը, որը, ըստ նրա, առողջական խնդիրներ է առաջացրել, այդ թվում՝ «դեպրեսիայի և պարանոյայի ծանր նոպաներ»: Արքայազնը նաև պնդում է, որ 1996-2010 թվականներին հրապարակված իր կյանքի մասին մոտ 140 հոդվածներ պարունակում էին անօրինական ճանապարհով ձեռք բերված տեղեկություններ։
Ամբաստանյալի ներկայացուցիչները՝ Mirror Group Newspapers (MGN) ընկերությունը, պնդում են, որ արքայազն Հարիի մասին տեղեկություններ պարունակող բազմաթիվ պատմություններ հիմնված են թագավորական ընտանիքի, թագավորական ընտանիքի անդամների կամ նրանց անունից բացահայտված տեղեկատվության վրա:
Երգչուհի Շակիրան մասնակցել է Իսպանիայի գրան պրիին։ Այս մասին հայտնում է «Daily Mail»-ը։
46-ամյա Շակիրան սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել Ֆորմուլա 1-ի մրցավազքից, որը տեղի է ունեցել Բարսելոնայում։ «Ուրախ եմ վերադառնալու համար»,- գրել է երգչուհին, որն ապրիլին Իսպանիայից Մայամի է տեղափոխվել որդիների՝ 10-ամյա Միլանի և 8-ամյա Սաշայի հետ։
Մրցավազքին, որին եկել էր Շակիրան, մասնակցել է 38-ամյա Լյուիս Հեմիլթոնը։
Անցյալ ամիս պապարացիները Շակիրային և Լյուիս Հեմիլթոնինտեսել էին Մայամիի ռեստորաններից մեկում, որտեղից զույգը զբոսանավով զբոսանքի էր գնացել: Այդ ժամանակ էլ լուրեր տարածվեցին նրանց սիրավեպի մասին։
Ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Սարգսյանն երկու ամիս առաջ է գրել, մենք էլ ևս մեկ անգամ հիշեցնենք.
«Տեսեք ինչ եմ գտել.
1918 թ. Բաքվի թղթադրամը՝ 5 ռուբլիանոցը: Ինչն է հետաքրքիր. 5 թվի ներքևում, դրված է նաև հայոց այբուբենի 5-րդ՝ Ե տառը: Ե տառի վերևում խաչեր:
Ինչ ադրբեջան, ինչ բա՛ն»։
«Սանկտ Պետերբուրգում նույնիսկ զուգարանը մշակութային և ժամանցի վայր է։
Երկու անգամ վայելելու համար»,- գրել ու լուսանկար է հրապարակել Санкт-Петербург ֆեյսբուքյան էջը։
Աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան, ռեժիսոր և սցենարիստ Ալ Պաչինոն մեկ ամսից չորրորդ անգամ հայր կդառնա: Նրա 29-ամյա ընկերուհին ՝ կինոպրոդյուսեր Նուր Ալֆալան, հղիության 8-րդ ամսում է։ Այս մասին հայտնել Է «TMZ» պորտալը։
Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ Ալֆալան հանդիպում է Պաչինոյի հետ 2022 թվականի ապրիլից: Մինչ օսկարակիր դերասանը, քուվեյթցի գործարարի դուստրը հանդիպել է Միք Ջագերի, Քլինթ Իսթվուդի, միլիարդատեր Նիկոլաս Բերգգրուենի հետ:
Պաչինոն երեք երեխա ունի երկու տարբեր կանանցից՝ Ջուլին և երկվորյակներ Անտոն Ջեյմսն ու Օլիվիա Ռոուզը։
Շվեդիայի սեքսի ֆեդերացիան պատմության մեջ առաջին անգամ սեքսի առաջնություն կանցկանցնի։ Այն կմեկնարկի հունիսի 8-ին շվեդական Գոթենբուրգ քաղաքում։ Ֆեդերացիան ստեղծվել է մոտ մեկ ամիս առաջ, ունի 3 հազար անդամ։
Ինչպես հայտնում են միջազգային լրատվամիջոցները, առաջնությունն անցկացվելու է հանդիսատեսի առջև։ Այս պահի դրությամբ առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 20 մասնակից տարբեր երկրներից։
Առաջնության մասնակիցները կմրցեն 16 փուլերում՝ դիրքերի փոփոխություն, օրգազմի քանակություն, տոկունություն և այլն: Դրանցից յուրաքանչյուրը տևում է 45 րոպե: Հաղթողները կորոշվեն երեք ժյուրիի և հանդիսատեսի գնահատման արդյունքում։
Տեսանյութեր


