Քաղաքական 19:43 28/05/2023 Հայաստան

Ձևավորվել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը

Այսօր՝ մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, մեկնարկել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը։

«Շարժումը վերկուսակցական է, որում ներգրավված են հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ քաղաքագետներ, տնտեսագետներ, դիվանագետներ, սոցիոլոգներ, հայտնի մտավորականներ, իրավաբաններ, բժիշկներ, ուսուցիչներ, դասախոսներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, լրագրողներ, բլոգերներ, ուսանողներ, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ: Նպատակը՝ լայն կոնսոլիդացիա ապահովելն ու Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանությունն է՝ գործող վարչախմբի հեռացման միջոցով»,- նշված է շարժման հայտարարության մեջ։

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի ՐՆ է.

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խումբը՝

–հիմք ընդունելով ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ սահմանադրության անփոփոխելի հոդվածները,

–վերարժեվորելով 1988 թվականի Ղարաբաղյան շարժման ձեռքբերումները,

–արձանագրելով, որ ՀՀ գործող իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով ոտնահարվում են մեր երկրի Սահմանադրությունը, ՀՀ ԳԽ 1992թ. հուլիսի 8-ի որոշումը, լրջագույն սպառնալիքներ են ստեղծվում Հայաստանի ու Արցախի հանրապետությունների պահպանման, սեփական հայրենիքում հայ ժողովրդի ինքնիշխան, անվտանգ գոյության և զարգացման համար,

-բարձր գնահատելով հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգությունը և կարևորելով ազգային հենքի վրա կրթական համակարգի հիմնարար բարեփոխումները և մշակութային քաղաքականության իրականացումը,

-անհրաժեշտ համարելով Հայաստանի՝ որպես իրավական պետության կայացումը, գործադիրից անկախ և բարձր մասնագիտական, բարոյական հատկանիշներով օժտված մարդկանցից կազմված դատաիրավական համակարգի միջոցով,
հայտարարում ենք՝

• 2018թ. իշխանափոխությունը չի ապահովել մեր ժողովրդի արդարացի ձգտումները՝ կառուցելու ապահով, անվտանգ, ավելի  ժողովրդավարական և օրենքի գերակայության վրա հիմնված պետություն։ Հակառակը, «թավշյա հեղափոխության» հետևանքով ստացել ենք պատերազմ, բազմահազար զոհեր, հիասթափություն, խաբված ու պառակտված հասարակություն: Դրվել են Արցախի հարցում աղետալի զարգացումների հիմքերը:

• 1991-2018թթ. արատավոր երևույթները  ոչ միայն չեն վերացել, այլև քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դարձել է  պոպուլիզմի զոհ։

• Դատական իշխանության կախվածությունը գործադիրից խորացել է։ Դատաիրավական համակարգը դարձել է բոլոր ընդդիմախոսների դեմ կիրառելու դագանակ: Իշխանության քաղաքական հակառակորդները՝ անվանի զինվորականներ, ընդդիմադիր գործիչներ, ապօրինաբար կալանավորվում են:  Այս ամենը զուգորդվում է իշխանական շրջանակների կողմից, բացահայտ և անպատիժ կերպով,  մարդկանց անարգման, բռնության ու սպանությունների երևույթներով:

• Կոռուպցիայի, իշխանության ու բիզնեսի սերտաճման, արատավոր այլ երևույթների դեմ խոստացված պայքարը  տապալվել է. ավելին՝ «թավշյա հեղափոխությունը» ծնել է դոլարային միլիոնատերերի: Գնաճի պայմաններում առավել անապահով են դարձել խոցելի խմբերը՝ թոշակառուները, նպաստառուները, ցածր աշխատավարձով ապրողները: Հանրապետության բնակչության 40%-ից ավելին հայտնվել է աղքատության շեմին։

• Ստվերային գումարների շրջանառությունն ավելացել է: Թմրամոլությունը, խաղամոլությունը, հանցավորությունը, հատկապես երիտասարդության շրջանում, արձանագրել են  աննախադեպ աճ: Հայաստանը դարձել է թմրաբիզնեսի միջազգային շրջանառության մասնակից: Վերջերս բացահայտվել է այդ շղթայի մի փոքր մասը՝ ավելի քան 1 միլիարդ եվրոյի կոկայինի տեսքով։

• Թշնամին հայտնվել է Հայաստանի տարածքում՝ սպառնալով ՀՀ ինքնիշխանությանը և միջազգային սուբյեկտայնությանը: Արցախն ամբողջական ոչնչացման շեմին է: Պատերազմը բերել է հազարավոր զոհեր, անհետ կորածներ, 11 հազարից ավելի վիրավոր ու հաշմանդամ։ Բաքվի բանտերում շարունակում են մնալ գերիներն ու այլ պահվող անձինք։

• Իշխանությունը դրժել է 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրության ժամանակ տված իր նախընտրական խոստումը: «Խաղաղության օրակարգի» և Ադրբեջանի կազմից դուրս Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման քաղաքականության փոխարեն ստացել ենք նոր պատերազմ, զոհեր, տարածքային կորուստներ: Իշխանությունը դավադրաբար Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, պատրաստ է զիջել ՀՀ տարածքից հատվածներ: Իրենց այս դիրքորոշմամբ նրանք ամբողջությամբ հայտնվել են իրավաքաղաքական ոչ լեգիտիմության տիրույթում:

• Իշխանության կողմից վարած կործանարար արտաքին քաղաքականության հետևանքով՝ Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ: Այս իշխանությունը քանդել է պետության անվտանգային ճարտարապետությունը՝ հարվածի տակ դնելով մեր ռազմավարական ու բնական դաշնակիցների հետ հարաբերությունները:

• 2022թ.  հոկտեմբերի 6-ին, Պրահայում ճանաչելով Արցախը Ադրբեջանի մաս՝ ՀՀ իշխանության ձեռամբ դե ֆակտո վիժեցվել է նոյեմբերի 9-ի համաձայնությունը: Դա Ադրբեջանին հնարավորություն է տվել շրջափակել Արցախն ու հավակնել Հայաստանի տարածքներին: Բերձորի միջանցքը փակվել է Պրահայում ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում:

• Հայաստանի ու Արցախի անվտանգային համակարգերը անքակտելի են ու դրանց տարանջատումը հղի է ողբերգական հետևանքներով: Մեկի զոհաբերման գնով մյուսի գոյության ապահովման թեզը ոչ միայն անբարոյական է, այլ նաև` կեղծ ու վտանգավոր:

• Իշխանությունը հետևողականորեն պառակտում է Սփյուռքը և օտարում նրան Մայր Հայաստանից:
Ելնելով վերը նշվածից, գիտակցելով պահի օրհասականությունը, առաջնորդվելով բարձր պատասխանատվությամբ, մենք՝ ներքոստորագրյալներս, նախաձեռնում ենք ժողովրդական շարժում՝ համախմբելու հանրության լայն շրջանակներին հետևյալ նպատակների շուրջ.

Առաջին. երկրում ձևավորել համազգային միասնություն՝ գործող իշխանության մահաբեր ձեռքը բռնելու, թույլ չտալու Արցախի ոչնչացումը, Հայաստանի անվտանգության համակարգի փլուզումը:

Երկրորդ. շարժումն իր ձևով և բովանդակությամբ վերկուսակցական է: Շարժման նպատակն իշխանության գալը չէ: Առաջնային խնդիրը՝ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանությունն է՝ գործող վարչախմբի հեռացման միջոցով: Իշխանազրկումից հետո ձևավորված համախոհական կառավարությունը պետք է ոչ ուշ, քան 1 տարում կազմակերպի խորհրդարանի արտահերթ ընտրություն:

Երրորդ. նորանշանակ վարչապետը պետք է հրապարակավ հայտարարի, որ չի առաջադրվելու որևէ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքով իր վարչապետության ժամանակահատվածում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությանը: Նրա գլխավոր խնդիրը պետք է լինի մեր երկրի անվտանգային միջավայրի ապահովումը և ազատ, արդար, թափանցիկ ընտրության կազմակերպումը։

Կոչ ենք անում մի կողմ դնել կուսակցական, խմբային շահերն ու ժողովրդական լայն համախմբման միջոցով հեռացնել հակապետական վարչախմբին։ Ստեղծված վիճակում խաղաղ ճանապարհով իշխանափոխությունը պատմական բեկում մտցնելու միակ հնարավորությունն է:

Շարժումը բաց է անդամագրման ու համահունչ նպատակներ հետապնդող անհատների, կազմակերպությունների հետ գործակցության համար:

Հայաստան, Երևան,
28.05.2023թ.

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամներ՝
Նաիրա Մելիքյան,
Դավիթ Սահակյանց,
Ավետիք Իշխանյան,
Արթուր Խաչիկյան,
Հովհաննես Հարությունյան,
Ձյունիկ Աղաջանյան,
Ստեփան Դանիելյան,
Արտակ Հովհաննիսյան,
Մանուկ Սուքիասյան,
Բորիս Մուրազի,
Հովհաննես Խուդոյան,
Երվանդ Բոզոյան,
Անդրանիկ Թևանյան»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:31
Հոգևորականը չի կարող լինել քաղաքական գործիչ կամ առաջնորդ՝ սահմանափակելով իր տիեզերական իշխանությունը. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Երբ կա Պետություն և պետական հասարակարգ՝ հայ հոգևորականը բացառապես հավատքի քարոզիչ է և ազգային ավանդի պահապան»:
Աղբյուր` Panorama.am
00:03
Քերոբյանը հանձնարարել է, որ աշխատակիցները գործի ներկայանան ժամը 8-ին
Էկոնոմիկայի նախարարությունը (ամենայն հավանականությամբ մյուսները ևս) աշխատակիցներին պարտադրում է 1 ժամ շուտ ներկայանալ աշխատանքի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
22:46
ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ
Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ: Նրանցից 770-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 280-ի կարիքների...
Աղբյուր` Panorama.am
22:31
Մետրոն սեպտեմբերի 25-ին ժամը 07:00-ից կվերականգնի իր աշխատանքը
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ գնացքների տեխնիկական զննումը մասամբ ավարտվել է։ «Ուստի ս.թ. սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
22:04
Մեր երկրում մի հոգի կա, ում հոգեբույժի օգնության դիմելը խիստ անհրաժեշտ է. Քաղաքացիների արձագանքը Գուրգեն Արսենյանի գրառմանը
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը Հյուսիսային պողոտայում պատահածից հետո ֆեյսբուքում գրառում է արել. «Այսօր  ժամը 17 00-ի...
Աղբյուր` Panorama.am
21:53
Չէր խեղդում, դա ձեր երևակայությունն է․ ոստիկանապետը՝ ոստիկանի կողմից անչափահասին խեղդելու մասին
«Չէր խեղդում, դա ձեր երևակայությունն է, որ խեղդում էր, միգուցե բերման էր ենթարկում։ Ես չեմ տեսել»,- անդրադառնալով անհնազանդության...
Աղբյուր` Panorama.am
21:25
Ադրբեջանական սոցհարթակներում տարածվում են հայերի նկատմամբ թշնամանք և ատելություն պարունակող տեսանյութեր, լուսանկարներ. ՄԻՊ
Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն զուգահեռ՝ ադրբեջանական մեդիա տիրույթում և սոցիալական հարթակներում ակտիվորեն տարածվում են հայերի...
Աղբյուր` Panorama.am
21:12
Մի խոսե՜ք, գործե՛ք, փրկե՛ք ու փրկվե՛ք. Մետաքսե Հակոբյան
«Այն ինչ մենք ենք ապրում մարդկային բանականության համար չի, մարդն ու այս իրականությունը անհամատեղելի են...»։
Աղբյուր` Panorama.am
20:57
Ինչո՞ւ եք այդ հագուստով, հագել-կանգնել ո՞ւմ եք վախեցնում.Սաղաթելյանը դիմեց ՆԳՆ շենքի դեմ կանգնած հատուկջոկատայիններին
Երթի մասնակիցները Նալբանդյան փողոցով հասան ՆԳՆ շենքի մոտ, որի մուտքը հսկում էին ոստիկանության հատուկ ստորաբաժանման ծառայողները:...
Աղբյուր` Panorama.am
20:54
«Մեզ խոստացել էին խաղաղություն, բայց մենք ստացանք երեք պատերազմ, երեք տարում». Ուսանողներ
«Մեզ խոստացել էին բարեկեցիկ երկիր, բայց լցրեցին մեր երկիրը գերեզմանափոսերով, հենց իմ դասընկերների գերեզմանափոսերով»։
Աղբյուր` Panorama.am
20:53
Լուսանկարներ՝ երթից
Հանրապետության հրապարակում  իշխանափոխության պահանջով անցկացված հանրահավաքին հաջորդեց բազմամարդ երթ դեpի ոստիկանություն։...
Աղբյուր` Panorama.am
20:35
Բաբայանը ներկայացրել է քրեա-քաղաքական հետապնդումների շրջանակում բանտարկվածների գործերի ընթացքը
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Կարճ ամփոփեմ հավաքներից ու անհնազանդության ակցիաներից ոստիկանության կողմից առևանգված, այնուհետ...
Աղբյուր` Panorama.am
20:31
ՔԿ-ն Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան. Պաշտպան
Լևոն Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաև գրել է.  «Քննչական կոմիտեն Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել...
Աղբյուր` Panorama.am
20:26
Երթ դեպի՝ ոստիկանություն
Հանրապետության հրապարակում հանրահավքի ավարտից հետո մեկնարկեց երթ։ Հանրահավաքի ընթաացքում Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանն ասաց, որ երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Իշխան Սաղաթելյան. Վաղը գործողության օրն է
«Մեր հանարահավաքներն ամեն օր դառնում են ավելի մարդաշատ, գնալով այս հրապարակը լցվում է»,-ասաց Ազգային կոմիտեի անդամ, ԱԺ պատգամավոր,...
Աղբյուր` Panorama.am
20:13
Ի՞նչ է հասկանում Փաշինյանն անկախությունից. Վազգեն Մանուկյան
«Ախր դև էլ չէ, տառական է, փոքր, ճստիկ անիմաստ մարդ, որ մի երկիր կործանեց։ Ու կանգնած այնտեղ խոսում է անկախության մասին»։
Աղբյուր` Panorama.am
20:08
Խխնդրում եմ՝ բոլորս գրկաբաց լինենք արցախցիների նկատմամբ, Չալաբյան
Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում Ազգային կոմիտեի անդամ Ավետիք Չալաբյանը ելույթը սկսեց Արցախի հետ կախված անելիքներից։...
Աղբյուր` Panorama.am
20:07
«Ճանաչենք՝ դատավոր Կարեն Ֆարխոյան»
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է. «Ճանաչենք՝ դատավոր Կարեն Ֆարխոյան։ Երեկ կալանավորեց 18-ամյա արցախցի տղային, ով մասնակցում էր...
Աղբյուր` Panorama.am
20:07
Երբ թուրքի հետ դավադիր պատերազմով երկիրը հանձնել փորձի՝ մեղքը գցելու է այս հրապարակի մարդկանց վրա. Մամիջանյան
«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ նա ձախողել է մեր ամբողջ արտաքին քաղաքականությունը, հանձնել է Արցախը, այնպես է արել, որ մենք միայնակ ենք...
Աղբյուր` Panorama.am
19:53
Առավոտյան ժամը 08։00-ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Մանուկյան
Առավոտյան ժամը 08։00-ից սկում ենք անհնազանդության ակցիաները։ Հանրապետության հրապարակում հայտարարեց Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:33
Աշոտ Փաշինյանը Հայաստանում չէ
Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանն արձագանքել է այն լուրերին, որ լքել է Հայաստանի տարածքը։  Նա գրել է. «Ենթադրաբար Հունվարին...
Աղբյուր` Panorama.am
19:21
Իշխող համակարգը ճաք է տալիս. Հայտարարեցին հրապարակում
Համաժողովրդական շարժմանն են միացել Վանաձորի, Գյումրի բնակիչները։ Նրանք դուրս են եկել փողոց՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հանրության լայն զանգվածների ներգրավմամբ և՛ փոփոխությունը կիրականացվի, և՛ վարչապետի թեկնածությունը կներկայացվի. Թևանյան
«Նիկոլ Փաշինյանն ինչ հայտարարում է ճիշտ հակառակ ուղղությամբ է լինում, ինքը վարկաբեկել է Հայաստանի բոլոր գաղափարները, նենգափոխել և...
Աղբյուր` Panorama.am
19:12
Անկախության մսխողը Նիկոլ Փաշինյանն է. Շարմազանով
«Անկախության համար պայքարողը հենց այնպես 41 քառակուսի կմ  կտա՞ թուրքին, անկախության համար պայքարողն առանց դելիմիտացիայի Գորիս-Կապան...
Աղբյուր` Panorama.am
19:12
Արցախից Հայաստան է մուտք գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի
Ժամը 18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի։ Հայաստանի կառավարությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
19:08
Արցախցիների մի մասը հողարկավորել է հարազատին, մի մասը մտածում է՝ ինչպես դին տեղափոխի Հայաստան
Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը գրում է . «Մարդիկ չգիտեն ինչ անեն։ Մի մասը հողարկավորել են իրենց հարազատներին, մի մասը մտածում...
Աղբյուր` Panorama.am
18:50
Հայաստանը խաղաղության հաստատման գործում, ի դեմս Ադրբեջանի, չունի գործընկեր․ Արարատ Միրզոյան
«ՀՀ կառավարությունն, ունենալով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու անկեղծ հավատ ու ձգտում,  զգալի և պատշաճ կերպով...
Աղբյուր` Panorama.am
18:41
Արցախի նախագահը հանդիպել է խաղաղապահների մշտական տեղակայման վայրի հարևանությամբ հանգրվանած քաղաքացիների հետ
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է վերջին ռազմական գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
18:38
ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու համար գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակ
ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով՝...
Աղբյուր` Panorama.am
18:15
ՆԳՆ-ն Կոռնիձորի մոտակայքում գտնվող կետում իրականացնում է Արցախից տեղահանված անձանց նույնականացում և հաշվառում
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ս/թ. սեպտեմբերի 24-ից Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում իրականացնում է Լեռնային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ է հասկանում Փաշինյանն անկախությունից. Վազգեն Մանուկյան
21:05 24/09/2023

Ի՞նչ է հասկանում Փաշինյանն անկախությունից. Վազգեն Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}