Մշակույթ 18:05 29/05/2023 Հայաստան

Լույս է տեսել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ավետյաց երկրի տեսիլքով» գիրքը

Հայաստանի Գրողների Միությունում կայացավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ավետյաց երկրի տեսիլքով» գրքի շնորհանդեսը։ Գիրքը պարզ և անկեղծ զրույցների շարք է մեր այսօրվա դառն իրականության և գողացված ուրախության ժամանակաշրջանում թե՛ մեր անցած ճանապարհի և թե՛ մեր անելիքների մասին՝ հիմնված Աստվածաշնչի կենդանի ապրող պատգամի և մեր ժառանգության վերլուծության վրա:

Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանն ասաց, որ սա ոչ միայն գիրք է պատմական դրվագների վերաբերյալ, այլև անհատական մտածումներն են իր կյանքի փորձի, եկեղեցականի, հոգևոր թեմի առաջնորդի, նաև զուտ որպես մարդու՝ քրիստոնյայի։

«Տարբեր անկյուններից հետաքրքիր դիտարկումներ են՝  ընթերցանության համար պիտանի։ Այսպիսի գրքեր մեզանում պետք է շատ հրատարակվեն։ Ոչ միայն քարոզ է, այլև քարոզի ներսում հանրամատչելի գիտելիքներ է փոխանցում»,- ասաց Է.Միլիտոնյանը։

Գրականագետ, «Արմավ» հրատարակչության տնօրեն Արմեն Ավանեսյանի ներկայացմամբ, գիրքը զրույցների մի շարք է. «Հեղինակը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ընտրել է մտերիմ զրուցելու ոճ, բարձրաձայնում է  մեր երկրի, ժողովրդի, ինքնության ամենակարևոր ու արդիական  հարցադրումները՝ դրանց տալով գաղափարաբանական իմաստ, հենք։ Շատ կարևոր հարցադրումների մասին է խոսում հեղինակը։ Գիրքը ուսուցանող է, ինքնաճանաչման տանող է, սխալները սրբագրելու հնարավորություն տվող է։

«Ավետյաց Երկրի» ձեր տեսիլքն իրագործվելու է, ինչպես դուք եք ասում՝ մենք վերադառնալու ենք Շուշի, վերադառնալու ենք մեր ինքնությանը։

Գրքում հեղինակը տալիս է հնարավորություն, բանաձևեր, լուծումներ ընդհուպ մինչև  սահմանի պաշտպանություն, տնտեսության կառավարում, ընդհուպ մինչև մարդ-մարդ սովորական հարաբերություններ»։

Նա կարծում է, որ ամեն ընտանիքում պետք է լինի այս գիրքն ու ամեն օր կարդան, քանի որ հարուստ նստվածք թողող գիրք է։

«Այս գրքում ոչ մի չար խոսք չկա, կա հաղթական բարություն, ներկա, մեր իրականության մեջ առկա չար մարդկանց նկատմամբ անգամ բարություն և սեր։ Ահա սա է այս գրքի խորհուրդը, որի տեսիլքով ապրում է Բագրատ սրբազանը»,- ասաց նա։

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը նշեց, որ Բագրատ սրբազանը երբեք չի համակերպվում պարտությանը, քանի որ ինքը հաղթականությունն է տեսել՝ լինելով զինվորի կողքին։

«Երբ թերթում ենք գիրքը՝ հենց սկզբից հասկանում ենք, որ մեր ուրախությունն են մեզանից խլել։ Եթե խլել են, պետք է պայքարենք մեր ուրախության համար։ Եթե խլել են ուրախությունը, պայքարենք վերադարձնելու համար, չպետք է մուրանք սրանից- նրանից։

Մեր եկեղեցին այսօր պայքար է մղում, մեր եկեղեցին ինքնաճանաչման խորհրդով ասում է՝ այո, հայը կարող է իր արժանապատվությունը պահել այս մոլորակի վրա, քաղաքական ինչ դրսևորումներ էլ լինեն, այս պահական ինչ մոտեցումներ էլ լինեն, միևնույնն է՝ կա հաղթանակ, խաղաղություն նրանց համար, ովքեր ուժ ունեն»։

Խաչիկ Մանուկյանն ընդգծեց, որ այս գիրքն արժանապատության գիրք է, առաջին հերթին մեր արժանապատվությունը վեր հանող գիրք է։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախ խորհուրդ տվեց կարդալ ենթավերնագրերը, նշեց, որ գիրքը ոչ միայն խնդիրների արձանագրություն է, նաև, իր կարծիքով, խնդիրների լուծումներ են։

«Մեր բոլոր դժվարությունների պատճառը, հիմքը կամ առավելությունների շնորհը կամ հոգևոր դեգրադացիայից է բխում կամ նրա առկայությունից»,- ասաց նա։

Բագրատ սրբազանը բացատրեց, թե ինչո՞ւ «Ավետյաց երկրի տեսիլքով»․ «1991 թվականին, երբ մենք հռչակեցինք Հայաստանի վերանկախացումը, ես այդ օրերին մեզ նմանեցրել եմ եգիպտական գերությունից դուրս եկած և անապատ մտած ժողովրդի հետ: Աստծո հետ հարաբերություններն այնքան բարդ ու բազմազան են, և մենք տեսնում ենք գերությունից ազատվող և խոստացված ավետյաց երկիր գնացող  ժողովրդի վարքը, նրա հիշողությունները, գնում են դեպի ազատություն, բայց դեռ մտածում են գերության մեջ  իրենց կենցաղային հիշողությունների մասին: Իրենք գնում են մեծ տեսիլքի մեջ ապրելու, բայց նրանք ոսկե հորթ էին կառուցում, փողի պաշտամունք ունեին: Մեր օրերի մասին չե՞ն հիշեցնում։ Ինձ հիշեցնում է»:

Նա ընդգծեց, որ կյանքը գերագույն պարգև է, բայց գերագույն արժեք չէ. «Կյանքը եթե գերագույն արժեք լիներ, մենք այսքան նահատակություն չենք ունենա։ Անհատի կյանքը գերագույն արժեք չէ, բայց գերագույն պարգև է։

Պետությունը, հայրենիքը, եկեղեցին, ընտանիքն է գերագույն արժեք»։

Նա գրքում մեր ժամանակները բնորոշել է որպես «ամենաորոշակի երևույթը մեր ժամանակների մեջ անորոշությունն է»։

«Մենք բոլորս գիտենք, որ անորոշության մեջ ենք։ Դա ամենաորոշակին է։

Անկեղծորեն խոստովանում եմ՝ ես ապրում եմ իմ վերջին օրվա համար։ Ես մաղթում եմ, որ ամեն հայ մարդ այդպես մտածի, իր վերջին օրվա համար ապրի, ինչպես է ինքը մեկնելու այս աշխարհից՝ նզովվա՞ծ, թե՞ օրհնված։ Եթե ամեն մարդ այդ պահն իր մտքով անի, վստահ եմ, մեր կյանքն ամբողջությամբ կփոխվի»,- ասաց Տավուշի թեմի առաջնորդը։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքով, այսօր մենք դաժան իրականության առջև ենք կանգնած։

«Իմ իրականությունը տխուր է։ Մեզ ծաղրում են, ասում են՝ իրականության հետ հարմարվեք, իրականությունն այսպիսինն է, ոտքներդ ձեր վերմակի չափ արեք, մի փոքր հացով ապրեք, յոլա գնացեք։ Սա է իրականությունը, սրանից դուրս մենք ի՞նչ ենք։ Երբ չես ընդունում այդ իրականությունը, ծաղրում են, ձեռ են առնում, համարում են ռոմանտիկ, ցնդած, պաթոսով։ Մեկը, ով ասում է՝ ուզում եմ ունենալ արժանապատիվ կյանք, ասում են՝ պաթոսով է խոսում, դավաճան, ինչպես չես կարողանում իրականության հետ յոլա գնալ։ Ես ասում եմ՝ եթե դա իրականություն է, ինչու չի կարող այդ բոլորին հակառակ իրականություն լինել։

Ես խնդրում եմ՝ երկրորդ իրականության մասին մտածենք։

Իմ հարազատները, արյունակիցները՝ փոքրից մինչև մեծ գերության ու կալանքի մեջ են։ Ով այդպես չի զգում, ինձ արյունակից չէ։ Իմ մաղթանն է՝ մենք դեռ անպայման վերադառնալու ենք Շուշի։ Թող հիմա ասեն պաթոսով է։ Ես հավատում եմ դրան, հավատում եմ, որ տաճարն ի վերջ հաղթելու է  փողոցին, հոգևոր Հայաստանը պետք է հաղթի նոր Հայաստանին»։ 


 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}