«Ժողովուրդ». Փաշինյանն արտախորհրդարանական ուժերի ասածները հաշվի չի առնում, անում է այն, ինչ ուզում է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ժողովրդավարության շղարշ ստեղծելու համար պարբերաբար հանդիպումներ է ունենում արտախորհրդարանական ուժերի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դրա մաս կազմող արտախորհրդարանական ուժերը դժգոհ են այդ ֆորմատից, ասում են, որ հանդիպումները ձևական բնույթ են կրում. Փաշինյանը հանդիպում, լսում է իրենց, լուսանկարվում, բայց իրականում հանդիպումները ոչինչ չեն փոխում, առաջարկներն էլ օդում են մնում: Իրականում Փաշինյանն իրենց ասածները հաշվի չի առնում, անում է այն, ինչ ուզում է:
Արտախորհրդարանական ուժերի մեծ մասն այս պատճառով այլևս չի ցանկանում մասնակցել այդ հանդիպումներին, քանի որ գիտակցում են՝ այդ հանդիպումները զուտ ձևական բնույթ ունեն. միայն Փաշինյանն է այս հանդիպումների միջոցով ժողովրդավարության ֆոն ստեղծում, հանդիպումները ուրիշ ոչ մեկին ոչինչ չեն տալիս»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ