Քաղաքական 16:35 14/07/2023 Հայաստան

«Վայելե՛ք Ձեր բարձր թոշակը և ցածր հեղինակությունը». Արմեն Աշոտյանի հրաժեշտի նամակը Անդրեա Վիկտորինին

Անազատության մեջ պահվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հրաժեշտի նամակ է ուղղել Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին։

168.am-ը հրապարակել է նամակը, որտեղ ասված է.

«Հարգելի՛ տիկին դեսպան (անկախ նամակիս բովանդակությունից, հարկ եմ  համարում պահպանել դիվանագիտական պոլիտեսը),

Տարածաշրջանում ժողովրդավարական բորդելի տնօրինության կողմից ենթարկվելով քաղաքական հետապնդման և ապօրինաբար գտնվելով բանտախցում, մի բարի և հուսադրող լուր սպրդեց քրեակատարողական հիմնարկի հաստ և խոնավ պատերից ներս և հասավ նվաստիս ականջներին. Դուք վերջապես ավարտում եք Ձեր դիվանագիտական աշխատանքը Հայաստանում և շուտով հեռանալու եք մեր երկրից (նամակս մինչև վերջ ընթերցելուց հետո կհասկանաք, թե ոնց եմ ցանկանում, որ այդ պահն օր առաջ գա):

Երբ Դուք նշանակվեցիք Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) առաքելության ղեկավար, ինչ մեղքս թաքցնեմ, ես հույս ունեի, որ Ձեր ծառայությունն այդ կարևոր պաշտոնում կնպաստի Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրավական զարգացմանը: Արդեն հեռավոր դարձած 2019թ.-ն էր. ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին աննախադեպ համաձայնագիրն այլևս 80%-ով իրավական գործակցության մեջ էր, ամբողջական պայմանագիրն արագ վավերացման կարիք ուներ ԵՄ անդամների կողմից, սպասում էր իր մեկնարկին 2017թ. նոյեմբերին դեռևս Սերժ Սարգսյանի օրոք ամրագրված Վիզաների ազատականացման երկխոսությունը, իսկ Հարավային Կովկասում կայունության ամրապնդման կարիք կար:

Այսօր՝ Ձեր պաշտոնավարման ավարտին, տարիներ անց կարող եմ դառը սրտով փաստել, որ Դուք, տիկի՛ն դեսպան, ամբողջությամբ ձախողել եք Ձեր բուն առաքելությունը: Այլևս իրականություն է, որ հաշվետու ժամանակահատվածում ոչ ոք այդքան չի վարկաբեկել Եվրոպական միության կերպարն ու վարկանիշը Հայաստանում, որքան Դուք: Ոչ մեկն այդպիսի մեծ վնաս չի հասցրել հայ-եվրոպական հարաբերություններին, որքան Դուք:

Բրյուսելում ոմանք կարծում էին, որ Հայաստանը ռուսական մեդիադաշտի ազդեցության տակ է, որ ամբողջ օրը պատմում է այն մասին, թե ինչ «վատն են եվրոպական արժեքները»: Օ՜, միամիտներ: Ի՞նչ Կիսելյով, ի՞նչ Սիմոնյան, ի՞նչ Սոլովյով. Դուք բոլորից լավ էիք կատարում ցինիզմը, երկդիմիությունը, կողմնակալությունը ԵՄ-ի հետ ասոցացնելու գործը:

Դեռ մի կողմ, որ CEPA-ն արագ վավերացնելու համար Դուք մատը մատին չտվեցիք (այն վերջնական ուժի մեջ մտավ 2021թ.), Ձեզ ընդհանրապես չէր հետաքրքրում այդ համաձայնագրից բխող գործողությունների ծրագրի խայտառակ թերկատարումը: Ավելին, Դուք զավեշտալի ջանասիրությամբ անմարդկային ճիգեր էիք գործադրում թե՛ հայ ժողովրդից, թե՛ ԵՄ կենտրոնակայանից գործերի իրական վիճակը թաքցնելու համար: Իսկ Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին խոսք անգամ չկա: Իսկ ո՞ւր մնաց ԵՄ տնտեսական և ներդրումային գործիքով Հայաստանին խոստացված 2.6 մլրդ եվրոն:

Սակայն այս ամենն ընդամենը ծաղիկներն էին: Ձեր պաշտոնավարման ընթացքում Դուք, տիկի՛ն դեսպան, անզուգական կերպով մարմնավորեցիք արևելյան հայտնի եռյակը, որ հաճախ պատկերվում է ոչինչ չլսող, ոչինչ չտեսնող և ոչինչ չասող կապիկների տեսքով: Դուք, տիկի՛ն դեսպան, չտեսնելու, չլսելու և չխոսելու էիք տալիս Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանում սկիզբ առած հակադեմոկրատական խայտառակ դրսևորումները, մարդկանց իրավունքների և ազատությունների լկտի ոտնահարումները, երկրի սահմանադրականության ճգնաժամը, դատական իշխանության զավթումը, քաղաքական տեռորը, խոսքի և մամուլի ազատությունների աննախադեպ սահմանափակումները, ոստիկանական վայրագությունները, ֆալսիֆիկացված ընտրությունները: Թեպետ ինչո՞ւ եմ զարմանում. Բրյուսելի իմ ընկերները պատմում էին, որ Դուք Մինսկում ԵՄ դեսպան եղած ժամանակ անգամ Լուկաշենկոյի հետ եք լեզու գտել: Փաշինյանն ո՞վ էր, որ իր հետ էլ լեզու չգտնեիք…

Բայց սա էլ Ձեր քաջագործությունների, իսկ ավելի ճիշտ՝ սոսկալի ավերածությունների ամբողջական ցանկը չէ: Ձեր գործունեության ողջ հմայքն առավել ցայտուն դարձավ 44-օրյա պատերազմի, դրան հաջորդած և առ այսօր շարունակվող ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Հայաստանի և Արցախի դեմ: Այս անգամ Դուք խուլ էիք, կույր և համր հազարավոր զոհերի, մարդկության դեմ գործած հանցագործությունների, ռազմագերիների կտտանքների, ռմբակոծված դպրոցների և հիվանդանոցների, պղծված եկեղեցիների, մարդկային ցավի, վշտի, տառապանքների և անարդարության հանդեպ: Պատերազմի ժամանակ չկայիք ընդհանրապես, իսկ հետո… իսկ հետո ավելի լավ էր՝ չլինեիք:

Անշուշտ, տիկի՛ն դեսպան, այս ամենի միակ մեղավորը Դուք չեք: Թե՛ եվրոպական քաղաքականության տապալման, թե՛ Հայաստանում ծաղկող ռեպրեսիաների և կոռուպցիայի, թե՛ Ադրբեջանի անպատիժ մնացող լկտիության հիմնական մեղսագործը Նիկոլ Փաշինյանն է: Այն Նիկոլը, ում տեսնելիս երկու անգամ ծալվում եք: Այն Նիկոլը, ում անթաքույց սատարում էիք՝ կոպտորեն խախտելով դիվանագիտական էթիկան, խառնվելով ներքաղաքական կյանքին: Այն Նիկոլը, ում գովերգում և մեծարում էիք իշխանական ֆեյքերից ավելի: Որովհետև Ձեր գործունեությունը ֆեյք էր, Ձեր հավատարմությունը եվրոպական արժեքներին ֆեյք էր, Դուք՝ որպես ԵՄ դեսպան, ֆեյք էիք, տիկի՛ն դեսպան:

Որպես մարդ, ով իր գործունեության վերջին 15 տարիները նվիրել է արտաքին քաղաքականությանը, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանը և իրական եվրոպական քաղաքակրթական արժեքների հանրայնացմանը, պարտավոր եմ շեշտել, որ թե՛ Բրյուսելում, թե՛ ԵՄ անդամ երկրների քաղաքական, հանրային, հասարակական կյանքում կան բազմաթիվ սկզբունքային, արժեհամակարգ կրող, շիտակ և արդար գործիչներ, որոնք չեն վարանում խոսել և գործել ըստ հավատամքի, ըստ խղճի, ըստ բարոյականության, և ես խորապես շնորհակալ եմ իրենց, ինձ ծանոթ և անծանոթ մարդկանց, իսկական եվրոպացիներին:

Դուք, տիկի՛ն դեսպան, նրանց շարքում չկաք: Եվ ինձ սփոփում եմ այն անխուսափելի իրողությամբ, որ Ձեր գործունեությանը տրված այս դառը, բայց ազնիվ գնահատականներս շատ երկար եք հիշելու, շատ երկար… Վայելեք Ձեր բարձր թոշակը և ցածր հեղինակությունը:

Ի սրտե հաջողություն եմ մաղթում ԵՄ հաջորդ դեսպանին, ով Ձեր «շնորհիվ» հսկայական աշխատանք ունի անելու՝ Հայաստանում վերականգնելու եվրոպական ինստիտուտների խարխլված բարոյական հեղինակությունը:

Հ.Գ. Տիկի՛ն դեսպան, հուսով եմ, որ այս կոշտ նամակս չեք դիտարկի որպես փափկասուն կնոջը բիրտ տղամարդու կողմից ուղղված անպատեհություն: Գենդերային հավասարություն է, հիշում եք, չէ՞:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

13.07.2023թ»։

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբետ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}