Ուղղակի խղճուկ արարք, որով ո՛չ Աշոտյանին են կարողանալու լռեցնել, ո՛չ էլ իրենց դավաճանական հայրենազրկման գործողությունները ծածկել.Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավր Գեղամ Մանուկյանը գրում է.
«Հերթական նիկոլական դատական ակտն է կայացվել Աշոտյանի մասով։ Նիկոլի վախերը, ստորաքարշ իրավապահներն ու դատավորները բոլորին չափում են նույն արժեչափով։ Ուղղակի խղճուկ արարք, որով ո՛չ Աշոտյանին են կարողանալու լռեցնել, ո՛չ էլ կարողանալու են իրենց դավաճանական հայրենազրկման գործողությունները ծածկել, թեման շեղել։
Աշոտյանը, մեկ է, դուրս է գալու բանտից։ Իսկ այդ բոլոր կամակատարները փտելու են բանտերում։ Միայն հարց է՝ իրենց շեֆի հետ կամեռում ինչ փոխհարաբերություններ են ունենալու։ Նիկոլն այլեւս հազարավոր թիկնապահներով ու ոստիկաններով շրջափակված չի լինելու։
Այդ պայմաններում կամեռում կամակատար հերթական դատավորն ասելու է Նիկոլին՝ «թռի ջուր բեր», կամ «էդ անկյունից առաջ չգաս», թե՞ նորից դիմելու է մեծարգո ու վսեմաշուք վարչապետ դիմելաձեւով։ Թեեւ էական էլ չի տարբերությունը։ Մեկ է կրելու են դավաճանի ու սողացողի խարանը։ Այսօրվա կամակատարները, մեկ պահ ինքնամփոփվելով, չեն էլ մտածում, որ սողում են ալիեւի առաջ գլուխ ծռածի, ստորացածի դիմաց, ու իրենք էլ այդ վիճակում են, քանզի ստորացածի ստորացածն ավելի արժեզրկված է, ոչինչ է»:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ
- Աշոտյան. Փաշինյանի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան իր ստորագրած թղթերը
- Արմեն Աշոտյանը բանտում ավելի ազատ է, քան սրանք դրսում. Աբրահամյան
- «Վայելե՛ք Ձեր բարձր թոշակը և ցածր հեղինակությունը». Արմեն Աշոտյանի հրաժեշտի նամակը Անդրեա Վիկտորինին
- Աշոտյանի փաստաբանը բացարկ է ներկայացրել դատավորին
- «Հրապարակ». Աշոտյանի «տուլիկում» գերակշռում են գրքերը