Տնտեսություն 11:00 26/08/2023 Հայաստան

Հենց որ սողանքը շարժվի ՆԳԹ-ի թունավոր «ուրվականը» կհասնի բնակիչներին

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը (ՆԹԳ) գտնվում է Ողջաբերդ, Գեղադիր Մուշական, Ջրաշեն, Հացավան համայքների հարակից տարածքում, ակտիվ սողանքային գոտում։ ՆԳԹ-ի անմիջապես կողքը գտնվում է  նաև Էրեբունի պետական արգելոցը, որտեղ կան աշխարհում հայտնի վայրի ցորենի 4 տեսակներից 3-ը (արարատյան, ուրարտու և միահատիկ)։  Թունաքիմիկատների գերեզմանոցը կառուցվել է 1975թ․-ին ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի որոշմամբ։ Այն վերահսկվել և շահագործվել է Գյուղատնտեսության նախարարության «Հայգյուղքիմիայի» կողմից մինչև 1989թ․-ը։   «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ փորձագետ, համաճարակաբան Քնարիկ Գրիգորյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ կառույցի լուծարումից հետո Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը և, առհասարակ, հանրապետությունում թունաքիմիկատների պահեստները հայտնվել են բարձիթողի վիճակում՝ առանց վերահսկողության, որն ուղեկցվել է անդառնալի հետևանքներով։

 

նհերքելի է՝ գերեզմանոցի համար ընտրվել է սխալ վայր։ Այն  գտնվում է թեքության վրա, սողանքային գոտում և հնարավոր երկրաշարժի կամ հորդառատ անձևրի դեպքում, փլուզումներն անխուսախելի են լինելու, որոնք  մեծ վտանգ են ներկայացնում մոտակա բնակավայրերի բնակիչների առողջության համար։  

Փորձագետի խոսքով՝ տարիներ առաջ «Հայ կանայք հանուն առողջության, առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն բնակիչներից ահազանգ էր ստացել առ այն, որ տարածքից ԴԴՏ-ի (դիքլորդիֆենիլ-տրիքլորէթան)  հոտ է գալիս։ Սկսել են ուսումնասիրություններ իրկանացվել։ Համաձայն Մուշավանում կատարված հարցման, մարդիկ դժգոհել են առողջական խնդիրներից

«Մարդիկ դժգոհում էին կոկորդի հատվածը քերծվելու նշաններից, գլխացավերից, արցունքահոսությունից և այլն»,- ասաց  ՀԿ փորձագետն ու պատմեց այլ ուսումնասիրության արդյունքների մասին։

«Միջազգային փորձագետների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տեղանքում կա հինգ խուց։ Դրանց հիմնահատակը կավային է, իսկ վերին շերտը՝ հողային։ Թաղված են տասնյակ վտանգավոր  քիմիական նյութեր՝ ԴԴՏ, դիքլոր, դիֆենոլ, տետրաքլորէթան և այլն։ Առկա կայուն օրգանական աղտոտիչներից  (ԿՕԱ)  շատերն արգելված են Ստոքհոլմի կոնվենցիայով, քանի որ քաղցկեղածին են և ազդում են մարդու էնդոկրին համակարգի վրա՝ մինչև իսկ առաջացնելով անպտղություն»։

 

Քնարիկ Գրիգորյանի հստակեցմամբ՝ ԴԴՏ-ի օգտագործումը թույլատրելի է միայն մալարիայի դեպքում՝ ճահիճների աղտահանման համար։ Մնացած դեպքերում արգելված է Ստոքհոլմի կոնվենցիայով։

Փորձագետը հիշեցրեց նաև 2010թ․-ին տեղի ունեցած դեպքը՝ տեխնիկայի միջոցով փորձ է կատարվել ապօրինի հանել թունաքիմիկատները, ինչի հետևանքով աղտահարվել էր նաև գերեզմանոցի հարակից տարածքը։

«Այն էական վտանգ էր ներկայացնում շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար։ Հետևապես՝ մեր  կողմից համապատասխան մարմիններին ահազանգելուց հետո,  որոշակի շինարարական աշխատանքներ կատարվեցին։ Վերին շերտը ծածկվել է հողային և անջրաթափանց շերտերով։ Կողմային մասերով  անցնում են բետոնի կիսախողովակներ՝ արգելելու լճացումն այդ տարածքում։ Տարածքը նաև ցանկապատվել է»,- ասաց փորձագետը։

Սակայն այս ամենը չեն նվազեցնում այն հիմնական ռիսկը, որն առկա է տարածքում։ Խոսքը՝ սողանքի մասին է։

«Սողանքը, եթե շարժվեց, թունաքիմիկատները կհոսեն դեպի բնակավայրեր։ Տարիներ առաջ այդ պատճառով էին մարդիկ զգացել ԴԴՏ-ի հոտն ու ահազանգել»,- ընդգծեց ՀԿ փորձագետը։
Քնարիկ Գրիգորյանն ասում է, որ սողանքի հանգամանքը բարդացնում է  խնդրի լուծումը։
«Մասնագետների հետ խորհրդակցելուց հետո եկանք այն եզրահանգման, որ  այնտեղ նորից բետոնե շինություն կառուցել և թաղել թունաքիմիկատները հնարավոր չէ, քանի որ սողանք է։ Այն կարող է շարժվել դեպի Մուշավան բնակավայրը։Այս պատճառով միջազգային փորձագետներն առաջարկեցին որոշակի բույսեր տնկել, որոնք կկլանեն թունավոր նյութերը, իսկ հետո այնպայման իրականացնել այդ բույսերի ոչնչացումը։ Մեկ այլ տարբերակ առաջարկվել էր թունաքիմիկատների արտահանումը և այլ երկրում ոչնչացումը։

Դրանք պետք է  տեղավորվեին բարձր ճշման, ամուր պոլիէթիլենային տարաներում, որոնք, սակայն, ունեն ընդամենը 5 տարի պահպանման ժամկետ։ Այնուհետև ցամաքով պետք է տեղափոխվեր համապատասխան երկիր, օրինակ՝  Գերմանիա կամ Ֆրանսիա, որոնք պատրաստակություն էին հայտնել իրենց երկրում ոչնչացնելու թունաքիմիկատները։ Սակայն ցամաքային ճանապարհով տեղափոխումը հնարավոր չեղավ իրականացնել, քանի որ որոշ երկրներներ թույլ չեն տվել տեղափոխումը, օրինակ՝ հարևան Վրաստանի կողմից։ Երկրները մերժում են՝ ելնելով իրենց անվտանգությունից։ Իսկ, քանի որ դրանք դյուրավառ և հրդեհավտանգ նյութեր են, այդ պատճառով օդային ճանապարհով հնարավոր չէ տեղափոխել։ Մյուս կողմից էլ մեծ ֆինանսական միջոցների հետ է կապված հարցը, որը հասու չէ մեր երկրին»,- նշեց մասնագետը։

Այլընտրանքային տարբերակներից մեկն էլ տեղում այրելն է՝ համապատասխան շարժական գործարանի օգնությամբ։ Սակայն այս տարբերակին  մեր զրուցակիցը կողմնակից չէ՝ նշելով, որ շրջակա միջավայրի աղտոտման ռիսկերը մեծ են։

«Շարժական գործարանները, որոնք տեղում են կատարում թունաքիմիկատների ոչնչացումը, հնարավոր է շրջակա միջավայրի անվտանգությունը չապահովեն։ Մյուս կողմից դրանք ևս բավականին թանկ են։ Իսկ տեղափոխել, դնել , նշանակում է՝  ցանկացած վտանգավոր միացություն այրել , որին մենք դեմ ենք, քանի որ կարծում ենք մթնոլորտով աղտոտումն ավելի արագ տարածվում»։
Այսինքն՝ լավագույն տարբերակն այլ երկրում ոչնչացելն է։ Սակայն այս տարբերակը դեռևս սառեցված է, քանի որ նախ պետք է գտնել համապատասխան գումար և, ինչպես ասում են՝ «լեզու գտնել» երկրների հետ, որոնց տարածքով անցնելու է բեռը։

Թե երբ խնդիրը լուծում կստանա, դժվար է ասել, սակայն հողերի դեգրադացման գործընթացը, կլիմայի փոփոխությունն ու տարեց տարի ավելացող աղետների թիվն էլ ավելի են մեծացնում անհագստությունը՝ մի օր գերեզմանոցի թունավոր «ուրվականը» կհասնի բնակիչներին։  Իսկ պատկան մարմինները կարծես փակել են Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրի լուծման էջը։

Լուսանկարները տրամադրել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:50
Հովիկ Աղազարյանը չի հերքել, որ կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքեր է կազմակերպել. Կոնջորյան
«Պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով,...
Աղբյուր` Panorama.am
13:14
ՔՊ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրեց Նարինե Ազարյանին
«Մրցութային խորհրդի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Նարինե Ազարյանի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Թասմագամբետովը մեկնաբանել է ՀԱՊԿ հարթակի քննարկումներին Հայաստանի չմասնակցելու փաստը
ՀԱՊԿ հարթակի շուրջ քննարկումներին Հայաստանի չմասնակցելը չի ազդում կազմակերպության աշխատանքի արդյունավետության վրա։ «ՌԻԱ նովոստի»-ի...
Աղբյուր` Panorama.am
12:51
Աբրահամյան. Փաշինյանը դեռևս փնտրտուքի մեջ է՝ մեկ, երկու, երեք բանակների դեմ պետք է աշխատել կամ առհասարակ ինչ խնդիրներ պետք է լուծել
«Զինված ուժերի կերպափոխման հայեցակարգ է ընդունվել, որը սահմանում է  մինչև 2027 թվականը պարտադիր զինվորական ժամկետային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:43
Առաջիկա օրերին տեղումներ չեն լինի
Երևանում դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
12:16
Երբ որ խոսվում է «ազգ-նահատակի» բանաձևի մասին, Փաշինյանի՝ իր պաշտոնավարման արձանագրում է. Աբրահամյան
«Երբ որ խոսվում է «ազգ-նահատակի» բանաձևի մասին, կարծում եմ, Նիկոլ Փաշինյանի՝  իր պաշտոնավարման այս 6-6,5 տարվա...
Աղբյուր` Panorama.am
12:10
ՔՊ խմբակցությունը կողմ քվեարկեց մի օրենքի, որով հազարավորների հարկային բեռն ավելանալու է. Մանուկյանը՝ ՀՀ բյուջեի, Հարկային օրենսգրքում փոփոխությունների ընդունելուց հետ
«ՔՊ խմբակցությունը կողմ է քվեարկում մի օրենքի, որով հազարավորների հարկային բեռն ավելանալու է դոմինոյի էֆեկտով և տասնյակ հազարավոր...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահին
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
11:31
Այս նախագծի նպատակն ընտրություններին ընդառաջ հերթական շոուներ կազմակերպելու միջոց է դիտվելու. Մինասյան
Ազգային ժողովում քննարկվեց կառավարության կողմից ներկայացված «Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ և  փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
11:29
Քաղաքապետարանն ավտոբուսի վարորդների ընդունելություն է հայտարարել
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։...
Աղբյուր` Panorama.am
11:23
ԱԱՀ դաշտ կմտնեն հաշվապահական իրավաբանակն ծառայություններ և ֆինանսական խորհրդատվություն մատուցողները. Թունյան
«ԱԱՀ դաշտ կմտնեն այս պահի դրությամբ եղած, մեր կանխավարկածով, հաշվապահական ծառայություններ մատուցողները, իրավաբանական ծառայություն...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ռուբեն Մխիթարյան. Փաշինյանը տիկտոկեր է
«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ողջ օրը համացանցում են` ռիլսեր, վիդեոներ, գրառումներ, հաշվում են...
Աղբյուր` Panorama.am
10:53
Դեկտեմբերի 4-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 4-ին ժամը 09:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 397.33 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
10:29
Հովիկ Աղազարյանը հայտարարեց՝ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից
«Ներողություն եմ ուզում խնդրել  բոլոր իմ կուսակցական ընկերներից որևէ ժամանակահատվածում  իմ վարքով, իմ քայլով թիմի հեղինակությանը...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հրապարակվեց Ամուլսարի գործով 2015թ-ից ի վեր ընթացող դատական գործի վճիռը
Դեկտեմբերի 2-ին ՀՀ վարչական դատարանը՝ ի դեմս դատավոր Կարեն Զարիկյանի, կայացրեց թերևս աննախադեպ մի վճիռ, որով 9 տարի տևած դատական գործընթացից...
Աղբյուր` Panorama.am
09:49
Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում բացված ցուցադրությունում ներկայացված է նաև Երվանդ Քոչարի երկու աշխատանք
Դեկտեմբերի 3-ին Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում  տեղի է ունեցել թանգարանի վերջին ձեքբերումներին նվիրված մեծ ցուցադրության...
Աղբյուր` Panorama.am
09:39
Իրակլի Ղարիբաշվիլի. Ես մեր թիմի անդամ եմ, և մնացած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը
«Արմատական ​​ընդդիմության կողմից վերահսկվող լրատվամիջոցները սուտ են տարածել, թե ես դուրս եմ եկել «Վրացական երազանքից»։ Այս...
Աղբյուր` Panorama.am
09:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Արամ Խաչատրյան» համերգասրահում «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» խորագրով երեկո կանցկացվի
Դեկտեմբերի 11–ին, ժամը 19։30 «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» (Note...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ինչ օրենսդրական փաթեթներ են ընդունվելու արտահերթ նիստերի ժամանակ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ դեկտեմբերյան արտահերթ նիստերի սեզոնը շուտով կսկսվի։ Այս քառօրյայից անմիջապես հետո ԱԺ-ն...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը օրենքի կոպտագույն խախտումներով ձգձգում է քննիչ հանձնաժողովի աշխատանքը ու շանտաժ է անում իր թիմակիցներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական իրազեկ աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Ով է գլխավոր դատախազի նոր տեղակալը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ով է գլխավոր դատախազի նոր տեղակալը, ինչ հուշամեդալի արժանացավ ու ինչ աղմկահարույց գործերով է...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Որոշել են Արագածի պատկերը փակցնել նորաստեղծ էկոպարեկների հանդերձանքի վրա ամրացվող «շևրոների» վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատից օր առաջ ազատվելու, այն Արագածով փոխարինելու մոլուցքը Փաշինյանի մոտ սրվում է։ Որոշել են...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Հակոբ Արշակյանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստը սկանդալով է ուղեկցվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 18-ին ԱԺ-ն պաշտոնապես տեղեկացրեց, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի և Յուրի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Ինչ արդյունքներ են արձանագրել Գյումրիում անցկացված սոցհարցումները
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության երեկվա նիստին, որը վարել է Փաշինյանը, քննարկվել է Գյումրու  քաղաքապետի ԺՊ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանի եկամուտներն անասելի ավելացել են. Ինչ է հայտարարագրել Երևանի քաղաքապետը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ դատախազությունը զբաղված է միայն, այսպես ասած, «նախկինների» ապօրինի գույքի...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». ՔՊ-ում շատերի վերաբերմունքը փոխվել է Հովիկ Աղազարյանի նկատմամբ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի խնդրանքը մերժելուց հետո ՔՊ-ում շատերի վերաբերմունքը փոխվել է Հովիկ Աղազարյանի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Ինչ նվեր է ստացել Փաշինյանը Հռոմի Պապից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբեր ամսվա գործուղումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ գլխավոր դատախազ Աննա...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Իշխանությունը ոտուձեռ ընկած մարզերց վարորդներ է ուզում բերել Երևան, որ այսօր քաղաքը կաթվածահար չլինի
«Հրապարակ» թերթը գրում է. ««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում երեկ վաղ առավոտից գործադուլ էր, գործադուլ հայտարարած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին
14:43 03/12/2024

Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}