Հասարակություն 16:56 31/08/2023 Հայաստան

Գարեգին Երկրորդ. Ներդրվող կրթական նոր չափորոշիչներով նվազեցվում է նոր սերնդի ազգային ինքնագիտակցության ու հոգեկերտվածքի կարևորությունը

Այսօր՝ 2023-2024 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել կրթության մշակների օրհնության կարգը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի  հաղորդմամբ, արարողությանը ներկա են եղել կրթական կառույցների և ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, մարզային կրթության վարչությունների ղեկավարներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ և մանկավարժներ:
Oրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքն է փոխանցել կրթության ոլորտի երախտավորներին:

Վերջում ի պատիվ հրավիրյալների՝ տեղի է ունեցել ընդունելություն:

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը կրթության մշակների օրհնության արարողությանը

Սիրելի մանկավարժներ,

Կրթադաստիարակչական առաքելության պատասխանատուներ,

Ողջունում ենք ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները բերում ամենքիդ ուսումնական նոր տարվա մեկնարկի առիթով։ Այսօր Սուրբ Էջմիածնում ուխտի վերանորոգության օր է ձեզ համար՝ զորանալու հավատքով և նվիրյալ ձեր աշխատանքով Սահակ-Մեսրոպյան ոգով կրթելու մեր ազգի զավակներին ու նպաստելու հայոց պետականության ամրապնդմանն ու ազգային մեր կյանքի բարգավաճմանը։

Դարերի ընթացքում մտքի և հոգու լուսավորությունը մշտապես եղել է և է Հայոց Եկեղեցու հոգեփրկչական ու ազգապահպան առաքելության անբաժանելի մասը։ Մեր երանաշնորհ հայրերը հոգեմտավոր մեր հարուստ ժառանգությամբ ուսուցանել և իմացության ու գիտելիքի լույսն են փոխանցել նոր սերնդին՝ հայորդյաց սրտերում ամրապնդելով սերը և նախանձախնդրությունը հայրենիքի և մեր սրբազան արժեքների հանդեպ։ «Բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում տգիտությունից»,- զգուշացնում է Սուրբ Եղիշե վարդապետը Ավարայրի ճակատամարտը նկարագրող իր մատյանում։ Այս համոզումով ու գիտակցությամբ են առաջնորդվել կրթության գործին լծված ազգիս նվիրյալ մշակները՝ մերժելով խավարն ու ջատագովելով մտքի լուսավորությունը և առաջնային նկատել հոգևոր-ազգային նկարագրով մարդու ձևավորումը։ Այս առաքելության առաջամարտիկները աստվածասեր ու հայրենանվեր Սուրբ Թարգմանիչ վարդապետներն էին, միջնադարյան մեր համալսարանների ու վարդապետարանների րաբունապետներն ու կրթական օջախներում ուսանած լուսամիտ սերունդները։

Արձանագրած նշանակալի ձեռքբերումներով նրանք առաջատար էին   ժամանակի գիտության ու կրթության ոլորտներում։ Հայոց վարդապետներն անձնուրաց գործունեությամբ ամբողջանվեր ծառայում էին ազգին ու մեր Սուրբ Եկեղեցուն՝ կրթությունը միջոց համարելով աստվածասեր ու հայրենանվեր ոգի ու նկարագիր կերտելու և ազգային ինքնությունը պահպանելու համար։ Այսօր էլ Հայոց Եկեղեցու կրթադաստիարակչական սրբազան առաքելության տեսլականը նույնն է։ Սակայն նկատելի է, որ մեր երկրի կրթական անդաստանում որոշապես տկարացել է ազգային արժեհամակարգով նոր սերունդներին կրթելու անհրաժեշտության գիտակցությունը։ Ներդրվող կրթական նոր չափորոշիչներով նվազեցվում է նոր սերնդի ազգային ինքնագիտակցության ու հոգեկերտվածքի կարևորությունը, ինչը խոցելի է դարձնում մեր զավակներին համաշխարհայնացման գործընթացներում:

Հիրավի, դժվարին ժամանակներ ենք ապրում. դարերի բովում հղկված և մեր ազգի կյանքում արմատացած արժեքները մեր օրերում աղավաղվում են, և փոխարենը անցողիկ և վնասակար գաղափարախոսություններ, երևույթներ ու դրսևորումներ են ներմուծվում հասարակական կյանքից ներս՝ ստեղծելով նաև հոգեբարոյական ճգնաժամ։ Նոր տեխնոլոգիաների սրընթաց զարգացմամբ, ինչպես և մարտահրավերներով ու փորձություններով հատկանշվող ժամանակակից աշխարհում կենսականորեն կարևոր է ազգային ինքնության ձևավորմանը և պահպանմանը միտված մրցունակ կրթության ապահովումը՝ հատկապես կրթական ծրագրում ընդգրկված առարկաների շարքում հայրենագիտական առարկաների պատշաճ դասավանդումն ու մշտամնա արժեքների փոխանցումը մեր զավակներին։

Անընդունելի և դատապարտելի է, որ կրթական նոր համակարգում կառավարության և կրթական ոլորտի պատասխանատուների որոշմամբ այլևս չի լինելու ժամանակի քննությունը հաղթահարած, աշակերտների և նրանց ծնողների կողմից սիրված, ազգային նկարագիրը, ոգին ամրացնող ու արժեհամակարգ սերմանող «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան։ Այն նորանկախ մեր պետության կրթական ասպարեզի կարևոր ձեռքբերումներից էր, որի ավանդման գործում ևս Եկեղեցի-պետություն գործակցությունն արդյունավորվել է հայրենաշահ և հոգեշահ տարբեր ձեռնարկներով։

Կրթության սիրելի մշակներ, այսօր ձեզ է վստահված մեր սերունդների կրթությունն ու դաստիարակությունը, նրանց մնայուն արժեքներ փոխանցելը և հայկական դիմագիծ ու դրոշմ ունեցող ազգի զավակներ կերտելը։ Երբեք չվհատվեք և չընկճվեք փորձություններով ու մարտահրավերներով լի այս դժվարին ժամանակաշրջանում։ Ձեր գործը քաղցր է, ձեր ճանապարհը թեև դժվարին, բայց պատվաբեր, նշանակալի ու երախտարժան։ Ձեր աչքի առաջ ունենալով Սահակ-Մեսրոպյան փաղանգին, երանաշնորհ վարդապետներին ու կրթության բազում նվիրյալների՝ առավել սիրով և նախանձախնդրությամբ շարունակեք աստվածահաճո ձեր առաքելությունը՝ ի շահ մեր սիրելի զավակների և ի բարօրություն մեր ազգի ու պետության։

Հիշարժան այս օրը կրկին հայրական Մեր գնահատանքն ենք բերում ամենքիդ ձեր գովարժան ծառայության համար՝ մաղթելով աննկուն կամք, նոր իրագործումներ։ Թող ձեր ցանած բարի հունդերը առատ պտուղներ և արդյունք տան՝ հանուն մեր կյանքի առաջընթացի և մեր նոր սերնդի լուսավոր ապագայի։ 

Աղոթում ենք, որ Ամենակարող Աստված անսասան պահի Հայոց աշխարհը և լուսավորչահիմն մեր Սուրբ Եկեղեցին և Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո պահպանի ու շնորհազարդի աշակերտ և ուսանող մեր զավակներին, զորակից լինի իմացութուն ու գիտելիք մատռվակող կրթության մշակներիդ՝ պարգևելով մշտանորոգ հաջողություններ։

Բարի, օրհնյալ ուսումնական նոր տարի»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:04
Տիգրան Աբրահամյան. Առանց սահմանների ամբողջական դելիմիտացիայի, այս ուղղությամբ ցանկացած քայլ անընդունելի է
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով երեկ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված...
Աղբյուր` Panorama.am
09:56
Մայիսի 16-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 16-ին ժամը 09:23-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:54
Ադրբեջանցիներն ավերել են Ասկերանի շրջանում Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը
 Հայքի մշակութային օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է. «Բռնազավթված Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հաղթանակի և...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». Իշխանությունները ողջ կազմով, ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի ամեն խոսքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները ողջ...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Հրապարակ». Խնդիրը ոչ թե մեկ քայլով, այլ երկու քայլով է լուծվելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսև խոստացել էր, Բագրատ սրբազանը հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ։ Երեկ նա...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Փաստ». «Գլուխը կախ, տնից՝ գործի, գործից՝ տուն». Խիստ հանձնարարական է իջեցվել բոլոր քպականներին
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, իշխանության ներսում, շատ մեղմ ասած, ամեն ինչ այնքան էլ այնպես չէ,...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». Կպատկերացնե՞ք, թե որ իրականության մեջ է գտնվում Հայաստանը՝ արդեն 6 տարի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի՝ 10.05.2024 թվականի որոշմամբ՝ թույլ է տրվել «Համաշխարհային առևտրի...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». «Աստծո գործերն անքննելի են». Հովիկ Աբրահամյանը՝ Սրբազան շարժման մասին
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին Հանրապետության հրապարակում, Երևանի փողոցներում և հանրապետության ամբողջ տարածքում Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». Փաշինյանը Օպերայի շենք մտավ՝ «դավաճա՛ն հողատու» վանկարկումների ներքո՝ շրջապատված հազարավոր ոստիկաններով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ անցկացվում էր Վերակառուցման և զարգացման...
Աղբյուր` Panorama.am
09:15
Մայիսի 16-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». ՆԶ հրամանատար Հայկ Բաբայանն անձնուրաց ծառայում է Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով առաջիկայում գեներալի կոչում ստանալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս ոստիկանական զորքերին պարգևավճար են փոխանցել՝...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Փաստ». Կա՛մ Փաշինյանը «քցելու» է կողմերին, կա՛մ երկուսով նրան են «քցելու»
«Փաստ» թերթը գրում է. «Մայիսի 8-ին Մոսկվա մեկնելուց ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը նախագահելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Կատաղի հակաքարոզչությունը չի օգնում. մարդիկ վստահում են Սրբազանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքական վերջին բուռն գործընթացներին զուգահեռ Նիկոլ Փաշինյանն ավելի փակ ու զգուշավոր է...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». «Էռատո» ջոկատի անդամը կասկածվում է
Նա կուսակցության աշխատանքային «չաթից» պատճեններ է տրամադրել իշխանական քարոզիչներին
Աղբյուր` Panorama.am
00:33
Սահմանապահները հայ-ադրբեջանական սահմանին կանգնելու են 8-9 օրերի ընթացքում. կառավարություն
«Արմենպրես»-ի հարցերին պատասխանել են կառավարությունից
Աղբյուր` Panorama.am
00:23
Հայաստանն ու Ադրբեջանը Արձանագրություն են ստորագրել․ ՀՀ ԱԳՆ
Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների իններորդ հանդիպումը
Աղբյուր` Panorama.am
23:07
Եթերում է «Իմնեմնիմի»-ի փոդքասթի 100-րդ թողարկումը
Եթերում է «Իմնեմնիմի»-ի փոդքասթի 100-րդ թողարկումը, որը վարում են Վազգեն Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանը և Նարեկ Սամսոնյանի...
Աղբյուր` Panorama.am
22:57
«Եդեմ» ռեստորանի աշխատակցուհին անզգուշաբար ընկել է գետը, մթության պատճառով նրա որոնումները դադարեցվել են
Մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային...
Աղբյուր` Panorama.am
22:04
Մեր անելիքներն կամաց-կամաց այն օրակարգն են տեղափոխվում, որին բոլորդ սպասում եք. Բագրատ Սրբազան
«Վաղը դարձյալ և վերստին որքան հնարավոր է ճանապարհների փակման գործընթացը և դասադուլների ընթացքը շարունակում ենք։ Իսկ մեր անելիքներն...
Աղբյուր` Panorama.am
21:47
Դատախազությունը Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի դեմ հաղորդմանն ընթացք է տվել
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած՝ սահմանազատման հանձնաժողովի կողմից պաշտոնեական լիազորությունների վերազանցելու փաստի առթիվ ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
21:39
Մենք պետք է հասնենք նրան, որ ինքը որևէ կերպ մեզ չներկայացնի. Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի մասին
«Մենք պետք է հասնենք նրան, որ ինքը որևէ կերպ մեզ չներկայացնի»,- Սուրբ Աննա եկեղեցու մոտ հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ ակնարկելով Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
21:31
Վրաստան այցելող ՀՀ քաղաքացիների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության հունիսի 1-ի ժամկետը հաստատված չէ․ ՀՀ ԱԳՆ
Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու...
Աղբյուր` Panorama.am
21:21
«Սիսի» Ավինյանն անձեռնմխելի է․ «Թոշակառուների միություն» ՀԿ ղեկավար
«Թոշակառուների միություն» հասարակական կազմակերպության  հիմադիր Վռամ Սարգսյանն անարդարությունների դեմ պայքարում է վաղուց։...
Աղբյուր` Panorama.am
21:11
Ուկրաինական պատերազմի ֆոնին Վրացական իշխանությունների հավասարակշռությունը որոշ շրջանակների համար ընդունելի չէ. Ջոնի Մելիքյան
Թբիլիսիում շարունակվում են «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի դեմ մեկնարկած բողոքի ակցիաները։ Վերջին հանրահավաքին մասնակցեցին նաև...
Աղբյուր` Panorama.am
21:02
Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդն աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին
Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդը իր լիակատար աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և նրա...
Աղբյուր` Panorama.am
20:57
«Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ
Աշոտ Գուլինյանը ծնունդով իջևանցի ոստիկան է, ով բիրտ ուժ է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ Yerkir.am-ը նկատել է, որ վերջինիս կինը՝ Լիլիթ Խառատյանը...
Աղբյուր` Panorama.am
20:47
Փաշինյանը պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանությունը ժխտող կամ նսեմացնող ցանկացած հայտարարության համար․ Լեմկինի ինստիտուտ
Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Արցախյան ցեղասպանության արդյունքում ստեղծված իրավիճակում՝ Լեմկինի...
Աղբյուր` Panorama.am
20:38
Ցանկանում ենք՝ նախանշած ծրագիրն այս շաբաթվա մեջ ավարտել․ Բագրատ Սրբազան
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում են, որտեղ  ամփոփելու են օրը։ Բագրատ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կարելի էր մարտաֆիլմ նկարահանել, այնպիսի ոստիկանական ներուժ էին բերել․ Նարինե Դիլբարյան
Այս շարժումն ունի լուրջ հիմքեր, որովհետև սկսած  2021թ-ի արտահերթ ընտրություններից մինչ այս պահը վարչապետի պաշտոն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:05
Արգելապատնեշները հեռացվեցին, երթը շարունակվում է
«Միջոցառումը վերջացել  է , մարդիկ էնտեղ ֆուրշետ են անում։ Ասել են 20,00-ն, ուրեմն պետք է բացեն 20։00-ին։ Էսքան վախ կարելի՞ է»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները
17:11 15/05/2024

Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}