Սա քաղաքական հետապնդում է․ Արա Ռոստոմյանը՝ Գարիկ Գալեյանի ձերբակալության մասին
Սա քաղաքական հետապնդում է, և ուզում են առաջամարտիկներին չեզոքացնել։ Այս մասին լրագրողներին ասաց «Որդիների կանչ» ՀԿ հիմնադիր անդամ Արա Ռոստոմյանը։ Նշենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է Գարիկ Գալեյանի խափանման միջոցի հարցը։ Բազմաթիվ մարդիկ եկել են իրենց աջակցությունը հայտնելու արցախյան պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, որին երեկ ձերբակալել են։
«Իշխանություններն այդքան միամիտ չեն։ Պատերազմից 5 րոպե պակաս է և այս քայլով ոչ թե ուզում են մեզ լռեցնել, այլ վախի մթնոլորտ ստեղծել ԶՈւ-ում զինվորների շրջանում՝ ասելով, որ եթե ձեզանից մեկը փորձի կռիվ անել, բացի այն, որ կհրահանգենք ձեզ սպանել, նաև իմացեք, թե ձեր ծնողների հետ ինչպես ենք վարվելու։ Սա դիտարկում եմ՝ որպես բանակի մեջքը կոտրելու հերթական քայլ»,- ընդգծեց նա։
Արա Ռոստոմյանի խոսքով՝ իշխանությունները չեն կարող ծնողներին լռեցնել, քանի որ եթե նրանցից մեկին վտանգ է սպառնում, ապա մյուսներն ավելի են համախմբվում։
Հարակից հրապարակումներ`
- Գալեյանի ձերբակալությունը ևս ցույց տվեց, որ իշխանությունն այլանդակության իրականացնելիս որևէ բանի առաջ կանգ չի առնում. Պատգամավոր
- Գարիկը չի ծնկելու, ինքը ձեր կոկորդին ա մնալու ու խեղդելու ա ձեզ.Լիդա Առուշանյան
- Զոհված զինծառայողի հորը՝ Գարիկ Գալեյանին, կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
- Գարիկ Գալեյանի տան խուզարկությունն ավարտվել է
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը