Բալասանյան. Ասկերանում եմ, հասցես գրեք
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց շրջանառվող տեղեկություններն, իբրև, ադրբեջանական կողմն երեկ իրեն ձերբակալել է Հակարիի կամուրջն անցնելիս։
«Ես Արցախում եմ, ուրեմն՝ հասցես գրեք՝ քաղաք Ասկերան, Դանիելյան փողոց 29։ Ես այստեղ եմ, Արցախից չեմ էլ փորձել դուրս գալ»,- փոխանցել է նա՝ դարձյալ պնդելով, որ չի պատրաստվում Արցախից դուրս գալ։
Երեկ ադրբեջանական աղբյուրները տեղեկություն էին տարածել, որ Հակարի կամրջի մոտ Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է։
Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար, գործաար Ռուբեն Վարդանյանին Հայաստան վերադառնալիս ադրբեջանցի ուժայինները ձերբակալել են ու տեղափոխել Բաքու։
Այսօր Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը հայտարարեց. «Ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի»։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Բաբայան. Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի
- «Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի գերեվարման և ձերբակալության հարցով որևէ քայլ ձեռնարկո՞ւմ է
- ՌԴ-ն չի կարող օգնել Ռուբեն Վարդանյանին. Հայտարարել են Մոսկվայից
- Ռուբեն Վարդանյանի ձերբակալելու մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում․ Նուբար Աֆեյան
- Թաթոյանը հերքել է Հակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանի առևանգման մասին լուրը
- Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել է Բաքու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
- Ադրբեջանը գերեվարած Ռուբեն Վարդանյանից լուսանկար է հրապարակել
- Ադրբեջանցիները գերեվարել են Ռուբեն Վարդանյանին՝ հաստատում է նրա կինը
- Վիտալի Բալասանյան. Իմ շուրջ արված հայտարարությունները զուրկ են որևէ հիմքից և ունեն պառակտիչ նպատակներ