Սպորտ 14:50 11/11/2023 Հայաստան

Հայաստանն ապահովել է բոլոր պայմանները մրցումների պատշաճ անցկացման համար. Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանում ընթացող սամբոյի աշխարհի առաջնության շրջանակում այսօր ընդունել է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի (FIAS) նախագահ Վասիլի Շեստակովին:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին՝ շնորհավորելով նոյեմբերի 10-ին Երևանում՝ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կայացած սամբոյի ԱԱ-ի բացման կապակցությամբ: ԿԳՄՍ նախարարը սամբոյի միջազգային ֆեդերացիայի ղեկավարությանը նաև շնորհակալություն է հայտնել աշխարհի 2023 թվականի առաջնության անցկացումը Հայաստանին վստահելու համար:

«Աշխարհի առաջնության կազմակերպման ու անցկացման հարցում բավականին մեծ աշխատանք է տարվել, որին ակտիվորեն մասնակցել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիան և մեր մյուս գործընկեր գերատեսչությունները»,- նշել նախարարը՝ շեշտելով, որ ՀՀ կառավարությունը կարևորում է միջազգային մրցաշարերի հյուրընկալումը մեր երկրում։

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը մարզաձևի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին շնորհավորել է սամբոյի հիմնադրման 85-ամյա հոբելյանի կապակցությամբ և տեղեկացրել՝ Հայաստանի կառավարությունն էականորեն մեծացրել է ուշադրությունը սամբո մարզաձևում բարձր արդյունքներ գրանցող մարզիկների նկատմամբ: Մասնավորապես, ՀՀ կառավարությունը վերջերս ընդունել է որոշում, ըստ որի պետական հոգածության ներքո օժանդակելու է նաև հավաքականների կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած սամբիստ մարզիկներին ու նրանց մարզիչներին՝ գալիք տարվանից ամենամսյա ցկյանս անվանական թոշակ տրամադրելով:

Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը շնորհակալություն է հայտնել ընդունելության և աշխարհի առաջնությունն ըստ արժանվույն կազմակերպելու համար:

«Սամբոյի աշխարհի առաջնությունը կազմակերպվել է ամենաբարձր մակարդակով, ինչի համար շատ շնորհակալ ենք: Իսկապես գնահատում ենք Հայաստանի կառավարության, ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ջանքերն այդ հարցում: Սա մեծ տոն է թե՛ Սամբոյի միջազգային ֆեդերացիայի և թե՛ Հայաստանի սպորտային հասարակության համար: Գիտեմ, որ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան մինչև առաջնության մեկնարկն իրազեկման արշավներ է իրականացրել Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում: Ուրախ ենք, որ 70 երկրի մասնակցություն է ապահովված աշխարհի այս առաջնությունում»,- նշել է Վասիլի Շեստակովը:

Նա գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանը՝ որպես հյուրընկալող երկիր, ապահովել է բոլոր պայմանները մրցումների պատշաճ անցկացման, ինչպես նաև մարզիկների կեցության և այլ հարցերի հետ կապված:

«Տարբեր երկրների ներկայացուցիչներից երեկվանից միայն դրական արձագանքներ եմ լսում բացման շքեղ արարողության և առհասարակ առաջնության կազմակերպական աշխատանքների վերաբերյալ։ Գիտեմ, որ Հայաստանում սամբոյի բավականին զարգացած դպրոց և լավ ավանդույթներ ունեք, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի բազմաթիվ չեմպիոններ: Տեսնում եմ, որ մարզաձևի ավանդույթներն այստեղ ոչ միայն պահպանվում, այլև բարելավվում և նոր զարգացում են ապրում»,- ասել է Շեստակովը և հավելել, որ Սամբոյի միջազգային ֆեդերացիան այժմ նկարահանում է անվանի մարզիկների մասին պատմող ֆիլմ, որում անդրադարձ է լինելու նաև հայազգի սամբիստներից մեկին:

Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ աշխարհի առաջնությանը Փախստականների հավաքականի կազմում ՖԻԱՍ-ի դրոշի ներքո հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3 մարզիկներ՝ Դավիթ Հովսեփյանը (58 կգ), Արսեն Կարապետյանը (79 կգ) և Արմեն Մնացականյանը (58 կգ, մարտական սամբո): Կարևորելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարզիկների համար ստեղծված հնարավորությունը՝ Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ կգա մի օր, երբ Փախստականների հավաքականի ձևավորման անհրաժեշտություն այլևս չի լինի: ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև կանանց ընդգրկվածությունը մարզաձևում՝ շեշտելով աշխարհի առաջնությունում երեկ բրոնզե մեդալ նվաճած Վարսիկ Գրիգորյանի հաջողությունը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ գործունեության առանձին ուղղություներից է սպորտում կանանց ներգրավվածության ապահովումն ու տարատեսակ մրցաշարերին նրանց մասնակցության համար հնարավորությունների ստեղծումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Միջազգային ֆեդերացիայի կողմից մշակված «Սամբոն՝ դպրոցներում» ծրագրի տեղայնացման, սամբո մարզաձևի տարածման ու զարգացման հնարավորությունը: ԿԳՄՍ նախարարը միջազգային ֆեդերացիայի ներկայացուցչներին տեղեկացրել է, որ այս տարի ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին անգամ անցկացվել են բանակային խաղերը: Նախարարի խոսքով՝ հաջորդ տարվանից նախատեսվում է մասնակից թիմերի քանակի ավելացում, ինչպես նաև բանակային խաղերում ներառված մարզաձևերի ընդլայնում:

Սամբոյի աշխարհի առաջնությանն ավելի քան 70 երկրի 650 մարզիկներ են մասնակցում: Հայաստանի հավաքականներն ԱԱ-ին ներկայացված են մարզական սամբոյի, մարտական սամբոյի և կանանց սամբոյի մրցումներում՝ բոլոր քաշային կարգերում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:47
Մայիսի 8-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են. Եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 8-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.25 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով...
Աղբյուր` Panorama.am
09:44
Էդգար Ղազարյան. Պատի տակ մնացած Վաղոն
Քաղաքական, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Ռուսաստանի Դաշնությունում գործող պետական արարողակարգի ավանդույթների համաձայն`...
Աղբյուր` Panorama.am
09:38
Մեքենան ընկել է ձորակը
Այսօր վաղ առավոտյան Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին՝ կամրջի...
Աղբյուր` Panorama.am
09:24
Փրեսլիի և Մերկուրիի լավագույն հիթերը կներկայացվեն Երևանում
Մայիս 13-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Էլվիս Փրեսլիի և Ֆրեդի Մերկուրիի լավագույն հիթեր» խորագրով համերգ։...
Աղբյուր` Panorama.am
09:04
Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Իշխանությունները սկսել են հետապնդումները Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցների և նրանց աջակիցների նկատմամբ: Երեկ էլ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հարութ Սասունյան. Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը 16 օր շարունակ հացադուլ է անում Երևանի օդանավակայանում՝ Հայաստան մուտք գործելու արգելքից հետո։ 57-ամյա...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Իշխանությունը հերթական սուտն է տարածում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները ոչ մի միջոց չեն խնայում Կիրանցից սկիզբ առած, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործը ավարտական փուլի մեջ է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Քննչական կոմիտեն էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Հրապարակ». Արցախցիներին սպառնացել են՝ Բագրատ սրբազանի առաջնորդած երթին մասնակցելու դեպքում կզրկվեն պետական աջակցությունից
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, արդեն մի քանի օր է՝ մարզպետները գործի են անցել, վարչական ղեկավարների և...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». Սրբազանի առաջնորդած շարժման երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի առաջնորդած շարժման երթը դեպի Երևան իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Ի՞նչով է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Փաշինյանը հիշել էր 2018-ի գաղտնալսման պատմությունը և նոր մեղադրանքներ էր հնչեցնում ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Ժողովուրդ». Երեկ մահացած պայմանագրային զինծառայողը ինքնասպան է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ըստ նախնական վարկածի՝...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Հրապարակ». Մայիսի 9-ին շարժումը մտնելու է Երևան. Լինելո՞ւ է Փաշինյանի հրաժարականի պահանջ, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը, որ համառորեն չի հրապարակում շարժման քաղաքական պլանը՝...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մայիսի 8-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}